Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նարեկ Մալյան. Մենք նախաձեռնում ենք սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված աշխատանքներ

Նարեկ Մալյան. Մենք նախաձեռնում ենք սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված աշխատանքներ
24.06.2019 | 22:06

«ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է կազմակերպել Սահմանադրական դատարանի մոտ: Շարժման համակարգող Նարեկ Մալյանը հայտարարեց, որ հավաքվել են ՍԴ-ի մոտ՝ ապահովելու դատարանի բնականոն աշխատանքը, որն, ըստ նրա, արդեն քանի օր է՝ խափանված է։ «Մենք հավաքվել ենք մի խումբ ինքնակոչ, անլվա ժողովրդին ցույց տալու իրենց տեղը։ Սահմանադրական դատարանը պետք է աշխատի բնականոն հունով», - ասաց նա։ Նարեկ Մալյանը նշեց, որ իրենք ՍԴ դատավորներին կոչ են հղելու։ «Ցույցի ամբողջ պատախանատվությունը կրում եմ ես», - ասաց նա։ Հարցին՝ ո՞ւմ նկատի ունի «անլվա» ասելով, Նարեկ Մալյանը պատասխանեց. «Առավոտյան հավաքված էին այստեղ»։
Նարեկ Մալյանը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է։ «Մենք նախաձեռնում ենք սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված աշխատանքներ, դա իրականացնելու ենք ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներով»,-ասաց նա։


Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանեց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելը, Նարեկ Մալյանն արձագանքեց. «Երևի ուզում էիք ասել «Մեր քայլը»...«Մեր քայլը» դաշինքի պատգամավորներին խորհուրդ կտամ լավ մտածել, որովհետև նրանց շատ տխուր ապագա է սպասվում, շատ մոտ է այդ ապագան, որովհետև նրանցից շատերը անմիջական մասնակցություն են ունեցել սահմանադրական կարգի տապալմանը», - ընդգծեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավարը։


Նարեկ Մալյանը նշեց, որ օրենքի թույլատրված բոլոր գործիքակազմով շարունակելու են իրենց ակցիաները։ Նա ՍԴ բոլոր դատավորներին կոչ արեց մնալ իրենց տեղերում, իրականացնել Սահմանադրությամբ իրենց լիազորված գործունեությունը։ «Տեղի չտալ մի քանի ոջլոտ, անլվա խուժանի ինքնահռչակված ժողովուրդ հասկացողությանը։ Ոչ մի քայլ հետ», - ասաց նա։

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ