Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հի­սուս ա­նա­պատ տար­վեց Հո­գուց՝ սա­տա­նա­յից փորձ­վե­լու (Մատթ. 4;1)

Հի­սուս ա­նա­պատ տար­վեց Հո­գուց՝ սա­տա­նա­յից  փորձ­վե­լու  (Մատթ. 4;1)
13.09.2019 | 00:04

Աստ­ծո Որ­դին աշ­խարհ ե­կավ այն հս­տակ գի­տակ­ցու­թյամբ, որ պետք է անց­նի աշ­խար­հից Եր­կինք, խա­վա­րից լույս, մեղ­քի մա­հից հա­վի­տե­նա­կան կյանք տա­նող Խա­չի ճա­նա­պար­հը, և այդ ճա­նա­պար­հը սկ­սեց Հոր­դա­նա­նում Մկր­տու­թյամբ, ո­րից հե­տո Հի­սուս պատ­րաստ­վեց Սուրբ Հո­գով դի­մա­կա­յե­լու սա­տա­նա­յի փոր­ձու­թյուն­նե­րին:

Փոր­ձի­չը Նրան ե­րեք ա­ռա­ջար­կու­թյուն է ա­նում. ա­նա­պա­տի քա­րե­րը հա­ցի վե­րա­ծել, Կեն­դա­նի Աստ­ծո Տա­ճա­րի տա­նի­քից ցած նետ­վել` միև­նույն ժա­մա­նակ հու­սա­լով աստ­վա­ծա­յին օգ­նա­կա­նու­թյուն, և վեր­ջա­պես` եր­կր­պա­գել ի­րեն` փո­խա­րենն ակն­կա­լե­լով աշ­խար­հի սին փառքն ու ու­նայն հարս­տու­թյուն­նե­րը: Այ­սօր էլ Ե­կե­ղե­ցու սուրբ ա­վա­զա­նից ծն­ված մար­դը` որ­պես աստ­վա­ծոր­դի, ու­նե­նա­լով Սուրբ Հո­գու օգ­նա­կա­նու­թյու­նը և Փրկ­չի օ­րի­նա­կը, պետք է դի­մա­դարձ կանգ­նի Չա­րին, որ­պես­զի փոր­ձու­թյու­նը փոր­ձանք չդառ­նա, այլ բազ­մա­շահ փորձ:
Հա­ցը մար­դու սնն­դա­կար­գի կա­րևո­­րա­գույն բա­ղադ­րիչն է, սա­կայն «կյան­քը ա­վե­լին է, քան կե­րա­կու­րը, քան­զի մար­դը միայն հա­ցով չէ, որ ապ­րում է, այլև Աստ­ծո բե­րա­նից ե­լած ա­մեն խոս­քով»: Ար­ժի՞ այս ան­ցա­վոր կարճ կյան­քը ծախ­սել աշ­խարհ-ա­նա­պա­տի քա­րե­րը ա­պա­կա­նա­ցու հա­ցի վե­րա­ծե­լու վրա` հա­վի­տե­նա­կան կյան­քը շա­հե­լու փո­խա­րեն: Այ­նինչ Չա­րը, գտ­նե­լով մեզ ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից մեր­կա­ցած, Աստ­ծո սպա­ռա­զի­նու­թյու­նը` Խա­չը, ցած դրած և մեր մարդ­կա­յին տկա­րու­թյուն­նե­րի հետ միայ­նակ, շատ հեշ­տու­թյամբ կա­րող է հաղ­թել մեզ և թող­նել աշ­խար­հում:
Հի­սուս սո­վո­րեց­նում է մեզ ա­ղոթ­քով Աստ­ծուց խնդ­րել «մեր հա­նա­պա­զօ­րյա հա­ցը», սա­կայն այդ հա­ցի հա­մար պայ­քա­րում մենք շատ հա­ճախ չենք տար­բե­րա­կում «մե­րը» ու­րի­շի հա­ցից և խտ­րու­թյուն չենք դնում այն ձեռք բե­րե­լու մի­ջոց­նե­րի միջև: Ե­թե խա­չի ճա­նա­պար­հի սկզ­բում Չա­րը գայ­թակ­ղում է հա­ցով` փոր­ձե­լով օգ­տա­գոր­ծել աշ­խար­հի մա­սին քրիս­տո­նյա­յի դեռ թարմ հի­շո­ղու­թյուն­նե­րը, ա­պա հոգևոր կյան­քում ո­րո­շա­կի բար­ձունք­նե­րի` Աստ­ծո Տա­ճա­րի աշ­տա­րա­կին հա­սած մար­դուն նա ա­ռա­ջար­կում է ցած նետ­վել այդ բար­ձուն­քից` վս­տա­հեց­նե­լով, որ Աստ­ված եր­բեք թույլ չի տա, որ նրա ոտ­քը քա­րի դիպ­չի: Եվ, ցա­վոք, շա­տե­րը իս­կա­պես տր­վում են գայ­թակ­ղու­թյա­նը և, Աստ­ծուն փոր­ձե­լով, մեղ­քի ան­դունդն են գլոր­վում` հա­ճախ զրկ­վե­լով ոչ միայն գրա­ված բար­ձունք­նե­րից, այլև վերս­տին բարձ­րա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Ե­թե քրիս­տո­նյա­յին հա­ջող­վում է հաս­նել իր փառ­քի գա­գա­թին` Գող­գո­թա, ա­պա Խա­չի բար­ձուն­քից նա կա­րող է տես­նել Եր­կն­քի Ար­քա­յու­թյան փա­փա­գե­լի տե­սա­րա­նը: Հա­կա­ռակ դեպ­քում, Սա­տա­նան կտա­նի նրան աշ­խար­հի ա­մե­նա­բարձր` Պատ­րան­քի լե­ռան գա­գա­թը, ո­րի մշու­շոտ հա­մայ­նա­պատ­կե­րում փռ­ված են աշ­խար­հի սին փառքն ու հարս­տու­թյու­նը: Այն, ինչ քրիս­տո­նյա­յի հա­մար փոր­ձու­թյուն է, Աստ­ծուն ան­հա­ղորդ որևէ մար­դու հա­մար կեն­սա­կերպ է: ՈՒ­րեմն սթափ­վենք և չն­ման­վենք այն մարդ­կանց, ո­րոնց հա­մար մեղ­քը և՛ մի­ջոց է, և՛ նպա­տակ, քան­զի սկ­սե­լով ե­րա­զել այս աշ­խար­հում փա­փուկ կյան­քի մա­սին, դա­դա­րում ենք ե­րա­զել հա­վի­տե­նա­կան կյան­քի մա­սին, և ի­զուր են միայն մար­մի­նը սնե­լով հո­գու քաղ­ցը հա­գեց­նե­լու փոր­ձե­րը: Ին­չու՞ ա­մե­նա­վեր­ջին ան­հա­վա­տի պես նման­վենք հրա­պա­րա­կի կենտ­րո­նում կանգ­նած ա­վա­նա­կին, ո­րին տե­ղից շար­ժե­լու հա­մար մի խուրձ խոտ են պա­հում աչ­քե­րի առջև, և միայն այդ չոր խո­տին նա­յե­լով` անց­նում է բա­զում ծաղ­կա­վետ ու զմ­րուխտ ա­րո­տա­վայ­րե­րի մո­տով` դրանք չն­կա­տե­լով ան­գամ: Ին­չու՞ զրկ­վենք ան­հա­մար աստ­վա­ծա­յին բա­րե­րա­րու­թյուն­նե­րից և ա­նանց օրհ­նու­թյուն­նե­րից: Մարմ­նի փափ­կա­կե­ցու­թյուն, հո­գու հպար­տու­թյուն, սնա­փառ ձգ­տում­ներ և մի վեր­ջին փոր­ձու­թյուն ևս. հրա­ժա­րում խա­չից` հա­մա­ձայ­նում Չա­րի վեր­ջին ա­ռա­ջար­կին. «Ի­ջի՛ր այդ խա­չից»: Եվ այդ ա­մե­նը հետևանքն է մեր սա­սան­վող հա­վա­տի, մեր վա­րա­նոտ ու ե­րե­րուն քայ­լե­րի, Հա­րու­թյան ի­րա­կա­նու­թյան հան­դեպ մեր ան­վս­տա­հու­թյան։
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ