ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլի ավարտի մասին

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլի ավարտի մասին
15.09.2019 | 21:34

Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների երկրորդ փուլը Թուրքիա ավարտվել է՝ ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: «Այսօր Անկարայի «Մյուրթեդ» ավիաբազայում ավարտվել են С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ փուլի տարրերի մատակարարումը», - ասվում է փաստաթղթում: ՊՆ-ից նշել են նաև, որ համալիրների մատակարարումը Թուրքիա սկսվել է 2019-ի օգոստոսի 27-ին: ՌԴ ՊՆ-ն ևս հաստատել է, որ Ռուսաստանն ավարտել է С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ