«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ծնոտ­նե­րին խփե­լուց հե­տո ծա­մել ա­կանջ­նե­րը

Ծնոտ­նե­րին խփե­լուց հե­տո ծա­մել ա­կանջ­նե­րը
27.09.2019 | 01:28
«Սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան» իշ­խա­նու­թյու­նը դեռ եր­կար կխո­սի չար ու­ժե­րի կող­մից ի­րենց վե­րա­բերյալ «վատ-վատ» բա­ներ գրե­լու, սպառ­նա­լու, սա­բո­տաժ ա­նե­լու և այլ­նի մա­սին: Ոչ թե՝ ո­րով­հետև դա է ի­րա­կա­նու­թյու­նը, այլ՝ մար­դիկ դեռևս «զմայլ­վում» են նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Պե­տու­թյան կա­ռա­վա­րիչ­նե­րից շա­տե­րը կդժ­գո­հեն, թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հա­մընդ­հա­նուր բա­ցա­սա­կան ֆոն է, որ «ֆեյ­քե­րի» բա­նա­կը բզկ­տում է ի­րենց, ու չեն նկա­տի ի­րենց իսկ թի­մակ­ցի՝ բռ­նու­թյուն պա­րու­նա­կող կոնկ­րետ հայ­տա­րա­րու­թյու­նը կամ սպառ­նա­լի­քը:
«Ես, որ­պես 90-ա­կան­նե­րի ե­րե­խա, ով էդ սար­սա­փի մեջ է մե­ծա­ցել, թույլ չեմ տա­լու, որ զար­մու­հիս ու մնա­ցած մեր ե­րե­խա­նե­րը դա ապ­րեն: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հատ-հատ բո­լո­րիդ ա­կանջ­նե­րը կծա­մեմ»,- Face­book-ի իր է­ջում գրել է Երևա­նի ա­վա­գա­նու «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Նուարդ Վար­դա­նյա­նը՝ ԱԺ հա­մա­նուն խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ծո­վի­նար Վար­դա­նյա­նի քույ­րը: Ի դեպ, նրանց հայ­րը՝ Գևորգ Վար­դա­նյա­նը (Ժո­կո), հենց այդ «սար­սա­փի» տա­րի­նե­րին կարևո­րա­գույն մի քա­նի պաշ­տոն­ներ է զբա­ղեց­րել:
«Մա­հա­ցա­ծի հետևից կա՛մ լա­վը, կա՛մ ո­չինչ» սկզ­բուն­քով չենք ցան­կա­նում շա­հար­կել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կա­լի, այ­նու­հետ՝ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տոն­նե­րը զբա­ղեց­րած մար­դու ա­նու­նը, բայց դս­տե­րը բա­րե­կա­մա­բար խնդ­րում ենք պահ­պա­նել վար­չա­պե­տի հայ­տա­րա­րած սի­րո ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տը:
Լավ եմ հի­շում՝ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, երգ­չու­հի Շու­շան Պետ­րո­սյա­նին ա­նար­գան­քի սյա­նը գա­մե­ցին այն բա­նից հե­տո, երբ սո­ցիա­լա­կան ցան­ցում բա­նա­կի հաս­ցեին ոչ կո­ռեկտ ար­տա­հայ­տու­թյուն ա­նե­լու հա­մար մի օգ­տա­տի­րոջ է­ջում գրել էր. «Աչ­քերդ կհա­նեմ»: Բայց, ի տար­բե­րու­թյուն երգ­չու­հու, ո­րի հան­դի­մա­նան­քը, սվին­նե­րով ըն­դուն­վե­լուց զատ, քն­նարկ­վեց նաև Ազ­գա­յին ժո­ղո­վի է­թի­կա­յի ժա­մա­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղո­վում, Նուարդ Վար­դա­նյա­նի՝ ա­կանջ ծա­մե­լու մա­սին գրա­ռու­մը խիստ բնա­կան, ա­ռանց է­մո­ցիա­նե­րի ու հույ­զե­րի ըն­դուն­վեց: Դեռ ա­վե­լին՝ նրան միա­նալ ցան­կա­ցող­ներ էլ ե­ղան:
Նուարդ Վար­դա­նյա­նի գրա­ռու­մը, երևի, չա­րյաց փոք­րա­գույնն ու տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է երկ­րի թիվ մեկ ղե­կա­վա­րի՝ «աս­ֆալ­տին փռե­լու» և «ծնոտ­նե­րին խփե­լու» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ