«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Գի­շե­րօ­թիկ­նե­րում նաև ա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­ներ կան

Գի­շե­րօ­թիկ­նե­րում նաև ա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­ներ կան
04.10.2019 | 01:28
Գի­շե­րօ­թիկ դպ­րոց­նե­րի փակ­ման հար­ցը կա­ռա­վա­րու­թյան օ­րա­կար­գում է. իշ­խա­նու­թյուն­ներն այս հար­ցում կար­ծես հաս­տա­տա­կամ են: Ազ­գա­յին ժո­ղով-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յանն ա­սաց, որ գի­շե­րօ­թիկ­նե­րից ըն­տա­նիք վե­րա­դար­ձող ե­րե­խա­նե­րի հա­մար գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ ծրագ­րեր են մշակ­վել: Այ­սինքն, այն ե­րե­խա­նե­րը, ո­րոնք ըն­տա­նիք վե­րա­դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն կամ ըն­տա­նիքն այն­քան է ա­նա­պա­հով, որ չի կա­րող իր ե­րե­խա­յի խնամ­քով զբաղ­վել, նա­խա­րա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված կա­ռույց­նե­րի խնամ­քին կհան­ձն­վեն: Տի­կին Բա­թո­յա­նը դպ­րոց­նե­րի փա­կու­մը դի­տար­կում է նաև այլ տե­սան­կյու­նից. «Նա­խա­տես­վում է, որ այդ ըն­տա­նիք­նե­րին նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյուն կտ­րա­մադր­վի, կբա­րե­լավ­վեն կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը»։
Գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյուն­նե­րի փակ­վե­լու և ե­րե­խա­նե­րին ինչ-ինչ կա­ռույց-կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի խնամ­քին հանձ­նե­լու վտանգ­նե­րի մա­սին ա­հա­զան­գեր ար­դեն իսկ հն­չում են: Մաս­նա­վո­րա­պես՝ հայտ­նի չէ, թե ան­չա­փա­հաս­նե­րի խնամքն ու դաս­տիա­րա­կու­թյունն ինչ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի է վս­տահ­վե­լու, ինչ աղ­բյուր­նե­րից սն­վող կա­ռույց­ներ են լի­նե­լու դրանք: «Ե­թե Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյու­նը վա­յե­լող կազ­մա­կեր­պու­թյուն­ներ են լի­նե­լու, դա բնավ վս­տա­հու­թյուն չի ներ­շն­չում: Հայտ­նի չէ՝ ե­րե­խա­ներն այն­տեղ ինչ կա­րող են տես­նել ու սո­վո­րել, բա­ցի այդ, օ­տա­րերկ­րյա գրանտ­նե­րից սն­վող կա­ռույց­ներն ինչ­պե՞ս կա­րող են սր­տա­ցավ լի­նել մեր ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ: Հե­տաքր­քիր է՝ այս հար­ցում ի՞նչ դե­րա­կա­տա­րու­թյուն է ու­նե­նա­լու Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, գու­ցե կա­րե­լի էր ե­կե­ղե­ցու հո­վա­նու ներ­քո ինչ-որ կազ­մա­կեր­պու­թյուն բա­ցել ու ե­րե­խա­նե­րի ճա­կա­տա­գի­րը վս­տա­հել հոգևո­րա­կան­նե­րին: Ա­մեն ինչ խճճ­ված է ու ան­հաս­կա­նա­լի, չենք հաս­կա­նում, թե նա­խա­րա­րու­թյու­նում ինչ­պես են գլուխ հա­նե­լու»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց հո­գե­բան­նե­րից մե­կը, մտա­հո­գու­թյուն հայտ­նե­լով, թե այն­պես չլի­նի հան­կարծ, որ ա­ռանց այն էլ ըն­տա­նի­քի հետ չապ­րող ե­րե­խա­նե­րը հո­գե­բա­նա­կան հար­ված ստա­նան:
Գի­շե­րօ­թիկ­նե­րը լու­ծա­րե­լու մեջ, կար­ծում ենք, դրա­կան մի բան կա. շա­հա­ռու ե­րե­խա­նե­րի ի­րա­կա­նում ա­պա­հով ըն­տա­նի­քից լի­նե­լու հան­գա­ման­քը կա­րող է ջրի ե­րես դուրս գալ: Մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ գի­շե­րօ­թիկ դպ­րոց­նե­րում ե­րե­խա­ներ կան, որ բնավ էլ ա­նա­պա­հով ըն­տա­նի­քից չեն, ա­վե­լին՝ նրանց ծնող­նե­րը կամ հա­րա­զատ­նե­րը նույն դպ­րո­ցի աշ­խա­տա­կից­ներ են: Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է՝ դպ­րո­ցի տնօ­րե­նու­թյու­նը փոր­ձում է հնա­րա­վո­րինս շատ ե­րե­խա «ներգ­րա­վել», որ ըստ այդմ շատ գու­մար ստա­նա բյու­ջեից: «Անվ­ճար հաց են ու­տում, շո­րեր են ստա­նում: Ե­րե­խա­ներն ի­րենց աչ­քի առջև են լի­նում, օգտ­վում են նաև դպ­րո­ցի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից: Էլ չեմ ա­սում, թե ինչ­քան օգ­նու­թյուն են ստա­նում այդ դպ­րոց­նե­րը ա­մե­նա­տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից ու ան­հատ բա­րե­րար­նե­րից: Աշ­խա­տան­քը կորց­նե­լու մտա­հո­գու­թյու­նից զատ նաև այդ պատ­ճա­ռով է, որ գի­շե­րօ­թի­կի աշ­խա­տա­կից­նե­րը խս­տա­գույնս քն­նա­դա­տում են ո­րո­շու­մը»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:
Ի­հար­կե, հա­սա­րա­կու­թյան բարձր կեն­սա­մա­կար­դա­կի, գի­շե­րօ­թիկ դպ­րոց­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն չու­նե­նա­լու մա­սին բո­լորս ենք ե­րա­զում, բայց քա­նի դեռ Հա­յաս­տա­նում աղ­քա­տու­թյան 30-տո­կո­սա­նոց շեմ կա, նման կա­ռույց­նե­րի կամ դպ­րոց­նե­րի առ­կա­յու­թյունն անհ­րա­ժեշ­տու­թյուն է: Ան­կախ հան­գա­ման­քից՝ ինչ­պես կլուծ­վի գի­շե­րօ­թիկ դպ­րոց­նե­րի լու­ծա­րել-չլու­ծա­րե­լու հար­ցը, իշ­խա­նու­թյու­նը պետք է ման­րա­դի­տա­կի տակ առ­նի այս ո­լորտն ու այն­պես ա­նի, որ ի­րա­պես խնամ­քի անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նե­ցող ե­րե­խա­ներն ինչ-ինչ մարդ­կանց ձեռ­քին գոր­ծիք չդառ­նան:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ