Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երկ­րորդ «կար­միր քար­տը» Նի­կո­լին

Երկ­րորդ «կար­միր  քար­տը» Նի­կո­լին
11.10.2019 | 00:45
Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը երկ­րորդն էր Ար­թուր Վա­նե­ցյա­նից հե­տո, որ ա­սաց Նի­կո­լին` կա՛նգ առ, հա­վել­մամբ` թույլ չենք տա­լու: Բա­լա­սա­նյա­նի մտ­քե­րը խո­րա­պես կո­դա­յին էին: ՈՒ նրանց հմայքն այն էր, որ նրանք հո­ղից, հո­ղի հետ հա­մե­րաշ­խու­թյու­նից էին ծն­ված, ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի հե­ղա­փո­խու­թյան կո­դե­րի, ո­րոնք մշա­կել են աշ­խարհն ար­մա­գե­դո­նի տա­նող հե­ռա­վոր, գի­շա­տիչ մետ­րե­րը, ո­րի ճի­չե­րից մեկն էլ Թուր­քիա­յի` հեր­թա­կան ան­գամ Սի­րիա ներ­խու­ժումն է, սպաս­վող տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­րյու­նա­լի վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րով։ Սա­կայն այ­սօր մեր թե­ման բա­ցա­ռա­պես «Վի­տոն» է:
ՈՒ քա­նի որ վեր­ջի­նիս մտ­քե­րը հո­ղի ու սր­տի կս­կի­ծի կո­դայ­նու­թյան մեջ էին` աշ­խա­տե­լու են, ան­շուշտ ոչ այս­պա­հա­յին տե­սա­նե­լիու­թյամբ, թեև Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­յա­նը այն­պի­սի հզոր Օ­վեր­տո­նի պա­տու­հան բա­ցեց, ո­րից դուրս է թռ­չե­լու շատ բան: Չի բա­ցառ­վում, որ այն­տե­ղից «ինք­նաթ­ռիչ­քի» գնա նաև ին­քը` Վի­տա­լին, որ­պես ա­ռա­ջի­նը ճամ­փա բա­ցող նա­խա­կա­րա­պետ, ին­չին ին­քը գնա­ցել է խիստ գի­տակց­ված: Ա­սել է` ար­դեն իսկ հա­յաս­տա­նյան, կրկ­նենք, հա­յաս­տա­նյան ԱԱԾ-ն, «ար­դա­րա­դա­տու­թյու­նը»… Ձգենք պաու­զան. այն ար­դա­րա­դա­տու­թյու­նը, որն ա­զատ է ար­ձա­կել «Ծռե­րին»` ՊՊԾ շեն­քը գրա­վե­լու, ե­րեք ոս­տի­կան սպա­նե­լու ան­տա­նե­լի բե­ռը ու­սե­րին կրող­նե­րին, ու հի­մա փոր­ձում է «պա­տաս­խա­նատ­վու­թյան» կան­չել այլ երկ­րի, կրկ­նում ենք, այլ երկ­րի` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հե­րո­սին:
Նկա­տում եք` ոչ միայն Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի մտ­քերն էին խիստ կո­դա­յին, այլև դրանց հետևող գոր­ծո­ղու­թյուն­ներն են լի­նե­լու էլ ա­վե­լի կո­դա­յին, ո­րով­հետև սա այն է­ներ­գե­տիկ գայ­թա­քարն է, ո­րի վրա սայ­թա­քե­լու է Նի­կո­լի «թավ­շյա», թե­կուզ և դր­սից հզո­րա­գույնս մո­դե­րաց­վող իշ­խա­նու­թյու­նը:
Որ­տե­ղի՞ց է գա­լիս մեր հա­մոզ­մուն­քը: Բանն այն է, որ ի տար­բե­րու­թյուն Ար­թուր Վա­նե­ցյա­նի կի­սամտ­քե­րի, ո­րոնք դեռ ի­րենց շա­րու­նա­կու­թյու­նը չեն գտել, ու ե­թե չգտ­նեն, ա­պա Ար­թուր Վա­նե­ցյա­նը կմ­նա կես­ճամ­փին, նույ­նը չես ա­սի Բա­լա­սա­նյա­նի մա­սին այն ա­ռու­մով, որ վեր­ջինս ոչ թե Վա­նե­ցյա­նի նման հո­րի­զո­նա­կան հար­թու­թյան մեջ պա­տաս­խա­նեց Նի­կո­լին, այլ խիստ ուղ­ղա­հա­յաց: «Վի­տոն» մի նիշ գծեց, ո­րը Փա­շի­նյա­նի ֆեյ­քա­յին ֆաբ­րի­կա­ներն ու ար­տադ­րա­մա­սե­րը եր­բեք չեն կա­րող հաղ­թա­հա­րել, էլ ա­ռա­վել իր պաշ­տո­նյա­նե­րը, ինչ­պի­սին, ա­սենք, բա­նա­կում չծա­ռա­յած («զբոռ­նի պունկ­տում» Պու­տի­նի կեն­սագ­րու­թյու­նը իր «պան­ծա­լի» վար­քա­կա­նո­նի հետ հա­մադ­րած, հոր ինք­նաս­պա­նու­թյու­նը «ող­ջու­նած» ոմ­նի) ԱԱԽՔ Ար­մեն Գ.-ի մա­կար­դա­կում:
Ա­սել է` ա­ռա­ջին ան­գամ, ի դեմս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի, ուղ­ղա­հա­յա­ցի հայտ ներ­կա­յաց­վեց, ին­չի «տա­կից» Նի­կո­լը չի կա­րո­ղա­նա­լու դուրս գալ: Ա­վե­լին` խո­րա­նա­լու է այդ «գետ­նին» վրա նրա «մա­հը», քան­զի Բա­լա­սա­նյա­նի «կոնտր-ու­դար­ներն» ան­չափ լավ են հաշ­վարկ­ված այն ա­ռու­մով, որ Նի­կո­լը ոչ մի ար­գու­մենտ չու­նի ընդ­դեմ Բա­լա­սա­նյա­նի հն­չեց­րած մտ­քե­րի.
Այն է, Դուք, պա­րոն Նի­կոլ, ոչ մի տես­լա­կան չեք ներ­կա­յաց­րել Ար­ցա­խի հար­ցով, Դուք ոչ մի փաս­տա­թուղթ չեք փո­խան­ցել ար­ցա­խյան կող­մին, Դուք, պա­րոն Նի­կոլ, փաս­տաթղ­թեր եք վերց­րել Ա­լիևից` վե­րե­լա­կում գտն­վե­լիս, դրա հա­մար էին Ձեզ «մտց­րել վե­րե­լակ», Դուք, պա­րոն Նի­կոլ, խիստ մտած­ված եք Ար­ցա­խը մարզ հա­մա­րում, պա­րոն Նի­կոլ, Դուք փոր­ձում եք Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Ձեր թեկ­նա­ծուին անց­կաց­նել, որ­պես­զի կյան­քի կո­չեք ձեր տես­լա­կա­նը, որն է` Ար­ցա­խը մարզ է, իսկ Ձեր թեկ­նա­ծուն Ար­ցա­խի մարզ­պետ, ու… Իսկ հի­մա` շա՜տ ու­շա­դիր:
-Դուք, պա­րոն Նի­կոլ, մշ­տա­կան կա­պի մեջ եք ե­ղել «Սաս­նա ծռե­րի» հետ, ո­րոնց հան­դի­պե­ցիք նաև օ­րերս` լե­գի­տի­մաց­նե­լով այդ կա­պը` ի ցու­ցանք և ի սպառ­նա­լիք բո­լո­րի. հե­ղա­փո­խու­թյան պլան «բ»-ն մշա­կե­լու, կյան­քի կո­չե­լու` ընդ­դեմ բա­լա­սա­նյան­նե­րի «ուղ­ղա­հա­յա­ցի»։ Իսկ պլան «ա»-ն` «Ծռե­րի» հետ մշա­կած», ՊՊԾ շեն­քի գրավ­ման ժա­մա­նակ ժո­ղովր­դին բախ­ման տա­նելն էր քո՛, Նի­կոլ Փա­շի­նյան, քո՛ կող­մից, ին­չը քեզ թույլ չտր­վեց, որ­պես­զի երկ­րորդ Մար­տի 1 չար­վի...
Ա­սում են` չկա բան, որ չգա լույ­սի մեջ: Շա­րու­նա­կա­բար էլ` ճա­նա­չեք ճշ­մար­տու­թյու­նը, և այն կա­զա­տի ձեզ:
«Վի­տոն» ա­սաց ճշ­մար­տու­թյու­նը: Նշա­նա­կում է` շու­տով ա­զատ­վե­լու ենք:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ