«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Զայ­րույ­թը բազ­մա­պատկ­վե­լու է, ե­թե...

Զայ­րույ­թը բազ­մա­պատկ­վե­լու է, ե­թե...
11.10.2019 | 00:58
Ար­ցա­խում սպաս­վող ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­դոր­րը խախ­տել են. մի կող­մից Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի սուր քն­նա­դա­տու­թյուն­նե­րը, մյուս կող­մից էլ սե­փա­կան թեկ­նա­ծուին ա­մեն գնով նա­խա­գահ դարձ­նե­լու ձգ­տու­մը օ­րե­ցօր շի­կաց­նում են մթ­նո­լոր­տը։ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը իշ­խա­նու­թյուն­նե­րին ի­րար է խառ­նել, տե­ղից վեր­կա­ցո­ղը (ծա­ռա­յած թե դա­սա­լիք, միա­վոր թե զրո, ի­մա՝ ար­ժա­նի թե ա­նար­ժան) փոր­ձում են որ­քան հնա­րա­վոր է հա­տու, հնա­րա­վո­րինս ցի­նիկ ու գռե­հիկ խո­ցել նրան։
Ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտմ­տում է տար­բե­րակ­ներ, թե ինչ­պես ցան­կա­ցած մի­ջո­ցով (նպա­տակն ար­դա­րաց­նու՞մ է մի­ջոց­նե­րը) կան­խի Բա­լա­սա­նյա­նի քայ­լեր­թը դե­պի ԼՂՀ նա­խա­գա­հի ա­թոռ։ Խն­դիրն այն է, որ չկա ոչ մի լծակ (Բա­լա­սա­նյա­նին հա­մա­պա­տաս­խան հաս­տա­տու­թյու­նում ար­գե­լա­փա­կե­լուց զատ), որ Հա­յաս­տա­նից պար­տադ­րեն «պատ­ժել» նրան. Բա­լա­սա­նյանն ար­դեն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ չէ և ոչ մե­կը չի կա­րող նրան ստի­պո­ղա­բար լռեց­նել։
Իսկ Փա­շի­նյա­նի նա­խընտ­րած թեկ­նա­ծուն Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյանն է, ո­րի առն­չու­թյամբ կար­ծիք­նե­րը ԼՂՀ-ում միան­շա­նակ չեն։ Այս պա­հին բո­լո­րը սպա­սում են, թե Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Բա­կո Սա­հա­կյա­նը, թեկ­նա­ծու­նե­րից ում ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րեն, ո­րով­հետև ակն­հայտ է, որ այդ թեկ­նա­ծուի հա­մար կաշ­խա­տեն նաև իշ­խա­նա­կան լծակ­նե­րը և ռե­սուրս­նե­րը։ Ե­թե Սա­հա­կյա­նի ընտ­րու­թյու­նը կանգ­նի Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի վրա, Նի­կոլ Փա­շի­նյա­նի զայ­րույ­թը բազ­մա­պատկ­վե­լու է։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ