Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում՝ Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։ «Երկու երկրների ԱԳ նախարարների համաձայնության դեպքում նախատեսում ենք հանդիպում դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք կազմակերպելու այդ հանդիպումը»,- ասել է Իգոր Պոպովը: