«Հայաստանը վերածվում է հայ ժողովրդի շահերին լիովին հակասող, Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:                
 

Ռեքվիեմն ու դեպի լույս տանող ճանապարհը

Ռեքվիեմն ու դեպի լույս տանող ճանապարհը
18.10.2019 | 00:16

Հոկտեմբերի 18-ին Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի կունենա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

«Իրատեսի» հետ զրույցում Վաչե Շարաֆյանն ասաց, որ այս ստեղծագործության մեջ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հատվածների վրա կառուցված նորատիպ լիբրետոն միաձուլվում է ավանդական ռեքվիեմի տեքստի հետ. «Բազմապլաստ ստեղծագործություն է, որտեղ կա հրեշտակի ձայն, այն աշխարհից եկող ձայն, ցավի ու հիշողության ձայն և կա դեպի լույս, դրախտ տանող ճանապարհ»:


Ստեղծագործությունը կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» կամերային պետական երգչախումբը, մենակատարներ Արծվիկ Դեմուրճյանը և Նարինե Անանիկյանը: Համերգը կղեկավարի սերբ դիրիժոր Պրեմիլ Պետրովիչը:
Համերգի առաջին բաժնում ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն Շնիտկեի, Շումանի և Կոմիտասի ստեղծագործություններից:

Մինչ համերգը «Արամ Խաչատրյան» համերգային մեծ դահլիճի ճեմասրահում տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը:


Նշենք, որ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, թարգմանվել է աշխարհի 23 լեզուներով, արժանացել է պոեզիայի միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին՝ Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Աֆրիկայում, Թուրքիայում և այլ երկրներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Վաչե Շարաֆյանի հետ զրույցը «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:


Դիտվել է՝ 3335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ