Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բար­սե­լո­նը» ստանձ­նեց ա­ռա­ջա­տա­րու­թ­յու­նը

«Բար­սե­լո­նը» ստանձ­նեց ա­ռա­ջա­տա­րու­թ­յու­նը
22.10.2019 | 00:28

Եվրո­պա-2020-ի ո­րա­կա­վոր­ման փու­լի հեր­թա­կան դի­մա­կա­յութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով կար­ճատև ընդ­մի­ջում վերց­րած եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ներ­քին ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րը նո­րից մտան աշ­խա­տան­քա­յին հուն։ Ինչ­պես որ չի ե­ղել տպա­վո­րիչ խա­ղե­րի, այն­պես էլ ա­նակն­կալ ար­դ­յունք­նե­րի գրանց­ման պա­կաս։ Բնա­կա­նա­բար դրանք մր­ցա­շա­րա­յին ա­ղ­յու­սա­կում պատ­ճառ են դար­ձել տե­ղա­շար­ժե­րի։

ԱՆԳ­ԼԻԱ
«Չել­սին» սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ տո­նեց ա­ռաջ­նու­թյան նո­րեկ «Նյու­քաս­լի» նկատ­մամբ ու 17 միա­վո­րով տեղ է զբա­ղեց­նում ա­ռա­ջին հն­գյա­կում։ Նույն­քան միա­վոր է վաս­տա­կել նաև լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րով նրան շր­ջան­ցած «Լես­տե­րը», ո­րը բա­վա­կա­նին ծանր հան­դի­պում ու­նե­ցավ հյուր ժա­մա­նած «Բյոռն­լիի» հետ։ Ա­վե­լին ա­սենք. տան­տե­րերն են ա­ռա­ջի­նը գոլ բաց թո­ղել ու հե­տա­գա­յում բա­վա­կան ջանք թա­փել ե­րեք միա­վոր վաս­տա­կե­լու հա­մար՝ 2։1։ Ար­տագ­նա­յում «Կրիս­տալ Պա­լա­սի» նկատ­մամբ «Ման­չեստր Սի­թիի» 2։0 հաշ­վով հաղ­թա­նա­կը «քա­ղա­քաբ­նակ­նե­րին» տեղ ա­պա­հո­վեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Սա­կայն այս ու վե­րը հի­շա­տակ­ված հան­դի­պում­նե­րը չէին, որ լի­նե­լու էին պրե­միեր լի­գա­յի հեր­թա­կան տու­րի զար­դը։ Ան­կախ ա­ղյու­սա­կում թի­մե­րի տե­ղա­բաշ­խու­մից՝ «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյու­նը պրե­միեր լի­գա­յի կա­յա­ցած տու­րի ան­կաս­կած թիվ մեկ դի­մա­կա­յու­թյունն էր։ Ի պա­տիվ ման­կու­նիա­ցի­նե­րի ա­սենք, որ նրանք պար­զա­պես փայ­լուն խաղ ցու­ցադ­րե­ցին ա­ռա­ջա­տա­րի հետ մր­ցակ­ցու­թյու­նում և ան­գամ մոտ էին ե­րեք միա­վոր վաս­տա­կե­լուն, պար­զա­պես չհա­ջող­վեց, քա­նի որ լի­վեր­պուլ­ցի­ներն ի վեր­ջո կա­րո­ղա­ցան հա­վա­սա­րեց­նել հան­դիպ­ման հա­շի­վը։ Այս­պես թե այն­պես, Յուր­գեն Կլո­պի սա­նե­րի դեռևս նա­խորդ մր­ցաշր­ջա­նից ե­կող 17 ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կից (այս մր­ցաշր­ջա­նում այդ հաղ­թա­նակ­ներն ութն են) կազմ­ված շարքն ընդ­հատ­վեց։ Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, «Լի­վեր­պու­լը» կա ու մնում է պրե­միեր լի­գա­յի ա­նա­ռար­կե­լի ա­ռա­ջա­տա­րը, նրա հա­վա­քած միա­վոր­նե­րը վե­ցով ա­վե­լի են «Ման­չեստր Սի­թիի» ու­նե­ցած 19-ից։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցած «Շե­ֆիլդ»-«Ար­սե­նալ» դի­մա­կա­յու­թյու­նը վեր­ջի­նիս հաղ­թա­նա­կի դեպ­քում զի­նա­գործ­նե­րին կա­րող էր հա­նել եր­րորդ հո­րի­զո­նա­կան, սա­կայն ա­ռա­ջան­ցիկ են­թադ­րու­թյուն­ներ չա­նենք, քան­զի տե­սանք, թե հենց թե­կուզ միայն այս տու­րը ինչ կար­գի ա­նակն­կալ­ներ գրան­ցեց։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Շնոր­հիվ լրա­ցու­ցիչ ժա­մա­նա­կում խփած գո­լի, «Աուգս­բուր­գը» սե­փա­կան հար­կի տակ խու­սա­փեց պար­տու­թյու­նից (2։2), իսկ մր­ցա­կի­ցը, ոչ ա­վել-ոչ պա­կաս, երկ­րի գոր­ծող չեմ­պիոնն էր՝ Մյուն­խե­նի «Բա­վա­րիան», ո­րը ներ­քին ա­ռաջ­նու­թյան վեր­ջին եր­կու խա­ղում ըն­դա­մե­նը մեկ միա­վոր է վաս­տա­կել։ Ի­հար­կե, սա չա­փա­զանց վատ ցու­ցա­նիշ է, ո­րը թի­մի եր­կր­պա­գուն դեռևս կլ­լում է՝ հի­շե­լով Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յի­նում հա­րա­զատ թի­մի փայ­լուն հաղ­թա­նա­կը «Տո­տեն­հե­մի» նկատ­մամբ, սա­կայն այս­պես եր­կար, բնա­կա­նա­բար, շա­րու­նակ­վել չի կա­րող։ Մյուս կող­մից էլ, «Բա­վա­րիա­յի» բա­րե­բախ­տու­թյունն է, որ ա­ռաջ­նու­թյու­նում այդ­պես էլ ոչ մի թիմ չի կա­րո­ղա­նում ընդ­գծ­ված ա­ռա­վե­լու­թյուն ստա­նալ մյուս­նե­րի նկատ­մամբ, ինչ­պես, օ­րի­նակ, պրե­միեր լի­գա­յում է։
Տու­րում սե­փա­կան հար­կի տակ բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­տա­րի՝ Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի» նկատ­մամբ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կը հնա­րա­վո­րու­թյուն տվեց միա­վոր­նե­րով՝ 15, հա­վա­սար­վե­լու մյուն­խեն­ցի­նե­րին ու դիր­քա­վոր­վե­լու չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Նույն­քան միա­վոր ու­նի նաև երկ­րի փոխ­չեմ­պիոն «Լայպ­ցի­գը», ո­րը հյու­րըն­կա­լե­լով գեր­մա­նա­կան «գայ­լե­րին», միա­վոր կի­սեց՝ 1։1։ Հե­տաք­րք­րա­կան է, որ տան­տե­րե­րին հաղ­թե­լու դեպ­քում «Վոլ­ֆս­բուր­գը» կա­րող էր միանձ­նյա ստանձ­նել ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը, սա­կայն դա նրա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից վեր ե­ղավ։ Վաս­տա­կած 16 միա­վո­րով «Վոլ­ֆս­բուր­գը» երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է՝ նույն­քան միա­վոր ու­նե­ցող մյոն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րին ա­ռաջ­նայ­նու­թյու­նը զի­ջե­լով ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։
Բուն­դես­լի­գա­յի լա­վա­գույն վե­ցյա­կը 14 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Ֆրայ­բուր­գը» (ար­տագ­նա­յում 0։2 հաշ­վով զի­ջել է բեռ­լի­նյան «ՈՒ­նիո­նին»), սա­կայն նշենք, որ այդ­քան միա­վոր ու­նի ևս ե­րեք թիմ։ Այն­պես որ, ցան­կա­ցած տուր կա­րող է այս ա­ռաջ­նու­թյու­նում լուրջ խմ­բագ­րում­ներ մտց­նել։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Խո­շո­րա­գույն ա­նակն­կալ մա­տու­ցեց լա լի­գա­յի նո­րեկ «Մա­լյոր­կան»՝ տնա­յին խա­ղում նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լով 18 միա­վոր ու­նե­ցող, ա­ռաջ­նու­թյան ար­դեն նախ­կին ա­ռա­ջա­տար Մադ­րի­դի «Ռեա­լի» նկատ­մամբ, քա­նի որ նա­խօ­րեին «Բար­սե­լո­նը» հյու­րըն­կալ­վե­լիս 3։0 հաշ­վով հաղ­թա­նակ էր տո­նել «Էյ­բա­րի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 19-ի։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ գո­լե­րը խփել է կա­տա­լո­նյան ա­կում­բի ա­հեղ հար­ձա­կո­ղա­կան գի­ծը կազ­մած Սուա­րես-Մե­սի-Գրիզ­ման փա­ռա­հեղ ե­ռյա­կը՝ ա­մեն մե­կի հաշ­վով ար­ձա­նագ­րե­լով դար­պա­սի մե­կա­կան գրա­վում։
«Ռեա­լից» մեկ միա­վոր պա­կաս ու­նի նա­խորդ տու­րում նրան 2։4 հաշ­վով զի­ջած «Գրա­նա­դան», ո­րը սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Օ­սա­սու­նա­յին» ու մաս կազ­մել ա­ռա­ջա­տար ե­ռյա­կի։
Չոր­րորդ տե­ղում է սե­փա­կան հար­կի տակ «Բե­տի­սին» 3։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Ռեալ Սո­սիե­դա­դը»՝ 16 միա­վոր։ Նույն­քան ու­նի և «Վա­լեն­սիա­յի» հետ տնա­յին խա­ղում հաղ­թա­նա­կը խա­ղա­վար­տին մոտ ձեռ­քից բաց թո­ղած «Աթ­լե­տի­կոն»՝ 1։1։ Միա­վոր­նե­րով վեր­ջի­նիս ու «Ռեալ Սո­սիե­դա­դին» հա­վա­սար­վեց «Սևի­լիան»՝ սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թե­լով «Լևան­տեին»։

Ի­ՏԱ­ԼԻԱ
«Յու­վեն­տուս»-«Բո­լո­նիա» դի­մա­կա­յու­թյունն էլ չսա­սա­նեց ոչ «ծեր սի­նյո­րա­յի» հե­ղի­նա­կու­թյու­նը, ոչ էլ հաղ­թե­լու ան­հագ ծա­րա­վը։ Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, հարկ է նշել, որ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում հյու­րե­րը պար­տու­թյու­նից փրկ­վե­լու շանս են ու­նե­ցել, սա­կայն տու­գա­նա­յի­նից ի­րա­ցու­մը նախ հետ է մղել դար­պա­սա­ձո­ղը, իսկ ակն­թարթ անց Բու­ֆո­նի փայ­լուն սեյվն է թու­րին­ցի­նե­րի դար­պա­սը պա­հել ա­նա­ռիկ։ Գրանց­ված 2։1 հա­շի­վը թու­րի­նյան ա­կում­բին 22 միա­վո­րով շա­րու­նա­կում է պա­հել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի վե­րին հո­րի­զո­նա­կա­նում։ Նկա­տենք, որ գո­լե­րից մե­կը Ռո­նալ­դուի կա­տար­մամբ է։ Սա նրա թվով 25-րդ դար­պա­սի գրա­վումն էր սկու­դե­տեում, ընդ ո­րում՝ 38 խա­ղից։ Այդ­քան գոլ, սա­կայն ա­վե­լի քիչ թվով խա­ղե­րից, ու­նե­ցել է ըն­դա­մե­նը չորս ֆուտ­բո­լիստ։
Գեր­լար­վա­ծու­թյան հետ գո­լե­րի ա­ռա­տու­թյամբ է աչ­քի ըն­կել հատ­կա­պես եր­կու դի­մա­կա­յու­թյուն։ Նա­խօ­րեին «Լա­ցիո»-«Ա­տա­լան­տա» հան­դիպ­ման ա­ռա­ջին կեսն ան­հու­սա­լիո­րեն տա­նուլ տված տան­տե­րե­րը երկ­րոր­դում ա­սես վե­րածն­վե­ցին ու չե­զո­քաց­րին Բեր­գա­մո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­ռա­վե­լու­թյու­նը։ Ար­դյուն­քում մար­տա­կան ոչ-ո­քի՝ 3։3, գեր­շի­կա­ցած կր­քեր, պա­հեր, երբ գն­դա­կը պար­զա­պես ու­րիշ տեղ հայ­տն­վե­լու ի­րա­վունք չու­ներ բա­ցի դար­պա­սից ու այդ­պես էլ հա­ջո­ղեց­նում էր անհ­նա­րի­նը։ Վաս­տա­կած մեկ միա­վորն «Ա­տա­լան­տա­յին» 18 միա­վո­րով ան­փո­փոխ թո­ղեց եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, իսկ ա­հա «Լա­ցիոն» հրա­ժեշտ տվեց լա­վա­գույն վե­ցյա­կին։
Նման կար­գի երկ­րորդ մր­ցակ­ցու­թյունն ար­ձա­նագր­վեց «Սա­սուո­լո»-«Ին­տեր» առ­ճա­կա­տու­մում, որ­տեղ Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը վս­տահ ա­ռա­ջին խա­ղա­կե­սի կող­քին ու­նե­ցան ան­հա­մե­մատ թույլ երկ­րորդ ու ան­չափ մոտ էին ե­րեք միա­վո­րը կորց­նե­լուն։ Ի բա­րե­բախ­տու­թյուն հյու­րե­րի, մր­ցա­վա­րը խա­ղա­վարտն ա­վար­տեց այն ժա­մա­նակ, երբ լու­սագ­րի վրա 4։3 հա­շիվն էր։ 21 միա­վո­րով «Ին­տե­րը» երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Հաղ­թա­կան հան­դի­պում է ու­նե­ցել «Նա­պո­լին»։ Մր­ցա­կի­ցը՝ «Վե­րո­նան», տան­տե­րե­րին զի­ջել է եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ։ Կառ­լո Ան­չե­լո­տիի գլ­խա­վո­րած թիմն ու­նի 16 միա­վոր, ին­չը նրան տեղ է ա­պա­հո­վել սկու­դե­տեի չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Ա­ղյու­սա­կի հին­գե­րորդ ու վե­ցե­րորդ տե­ղե­րում են սե­փա­կան հար­կի տակ եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ ՍՊԱԼ-ից խա­ղը շա­հած «Կա­լյա­րին» ու «Սամպ­դո­րիա­յին» հյուր գնա­ցած, մր­ցա­մար­տը 0։0 հաշ­վով ա­վար­տած «Ռո­ման»։ Նրանք հա­մա­պա­տաս­խա­նա­բար ու­նեն 14 և 13 միա­վոր։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Դի­վի­զիո­նի ա­ռա­ջա­տա­րի ար­տագ­նան Նից­ցա­յում տե­ղի հա­մա­նուն թի­մի հետ ա­վարտ­վեց նրա խո­շոր հաշ­վով հաղ­թա­նա­կով։ «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» հաղ­թա­կան մր­ցե­լույ­թի հիմ­քը դրեց Ան­խել դի Մա­րիան ա­ռա­ջին խա­ղա­կե­սում խփած եր­կու գո­լով, իսկ գոր­ծը ջախ­ջա­խիչ հան­գու­ցա­լուծ­ման հա­սավ այն բա­նից հե­տո, երբ 76-րդ րո­պեին տան­տե­րե­րը մնա­ցին ար­դեն ի­նը հո­գով։ ՊՍԺ-ն ևս եր­կու գոլ հե­ղի­նա­կեց՝ 4։1։ Դրան­ցից մե­կի հե­ղի­նա­կը փո­խա­րին­ման ե­լած Մբա­պեն էր, մյու­սը՝ Ի­կար­դին, ո­րը նյու­թա­կա­նաց­րեց այդ նույն Մբա­պեի գո­լա­յին փո­խան­ցու­մը։
Երկ­րորդ տե­ղում ըն­թա­ցող «Նանտն» ար­տագ­նա­յում ոչ միայն չկա­րո­ղա­ցավ կոտ­րել ա­ղյու­սա­կի հետ­նա­խոր­շե­րում գտն­վող «Մե­ցի» դի­մադ­րու­թյու­նը, այլև ե­րեք միա­վոր կորց­րեց։ Նույն նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյուն է կրել և սե­փա­կան հար­կի տակ հան­դես ե­կած «Ան­ժը», ո­րին նման բախ­տի է ար­ժա­նաց­րել «Բրես­տը»։ Ձա­խո­ղու­մից ան­մասն չի մնա­ցել և «Թու­լու­զին» հյուր գնա­ցած «Լի­լը»՝ 1։2, որն այս պար­տու­թյու­նից հե­տո նա­հան­ջել է միան­գա­մից մի քա­նի հո­րի­զո­նա­կա­նով ու հայ­տն­վել վե­ցե­րորդ տե­ղում։
24 միա­վո­րով ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րում է «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»։ Նրան հետևում են «Նան­տը» (19), «Ռեյմսն» (17) ու «Ան­ժը» (16 միա­վոր)։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ