Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մալայզիան Եվրոպային սպառնացել է ռուսական ինքնաթիռներ գնել

Մալայզիան Եվրոպային սպառնացել է ռուսական ինքնաթիռներ գնել
02.11.2019 | 21:43

Մալայզիայի վարչապետ Մահաթհար Մոհամադը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն մալազիական արմավենու յուղի գնումից խուսափի, Մալազիան կհրաժարվի եվրոպական օդանավերի գնումից՝ փոխարենը ձեռք բերելով ռուսականը:


«Եթե դուք նվազեցնում կամ արգելում եք արմավենու յուղի ներմուծումը, մենք նույնպես քայլեր կձեռնարկենք և չենք գնի ձեր ապրանքը: Մենք կգնենք ռուսական ինքնաթիռներ, այլ ոչ՝ եվրոպականը»,- հայտարարել է Մոհամադը:
Մալայզիայի վարչապետը Հարավ Արևելյան Ասիայի երկրների միության ներդրումային գագաթնաժողովում տարածաշրջանի երկրներին կոչ է արել միևնույն կոշտ դիրքորոշումն ընդունել Եվրոպայի հանդեպ:
Եվրամիության՝ արմավենու յուղի ներմուծման հավանական արգելքի մասին հայտնի է դարձել անցած տարվա սկզբին, երբ Եվրախորհրդարանը այս գաղափարը ներառել է էներգետիկ շուկայի բարեփոխումների փաթեթի մեջ: Մալազիան Ինդոնեզիայի հետո աշխարհում արմավենու յուղի երկրորդ արտահանողն է:


Հոկտեմբերին ռուս-մալազիական տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հարցերով հանձնախումբը քննարկել է Մալայզիայի՝ Ռուսաստանից МиГ-35 և Як-130 ինքնաթիռների գնման հարցը:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ