Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թա­մա­շա­յի պա­կաս չու­նենք

Թա­մա­շա­յի պա­կաս չու­նենք
05.11.2019 | 00:20

Հրա­պա­րա­կի մետ­րո­յի հա­րա­կից տա­րած­քում ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան թույ­լտ­վու­թյամբ և 6000 դո­լար ֆի­նան­սա­վոր­մամբ ի­րա­գործ­ված ան­հաս­կա­նա­լի ներ­կա­յա­ցու­մը մի քա­նի օր է հան­րու­թյան քն­նարկ­ման ծի­րում է։ Սա­կայն ա­մե­նա­վատն այն է, որ դրա մա­սին մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, մշա­կույ­թի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մի բառ չեն ա­սում։ Էլ ո՞ր օր­վա հա­մար է նրանց խոս­քը։ Թե՞ հա­մա­ձայն են, որ դա մշա­կույթ հա­մար­վի։ Հան­րու­թյան շր­ջա­նում ար­դեն ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հանջն է հն­չում, իսկ այդ նա­խա­րա­րու­թյու­նում ի­րա­վի­ճակն այս օ­րե­րին շատ խառն է։ Նա­խօ­րեին ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան մա­մու­լի խոս­նակ Ան­ժե­լա Կժդ­րյա­նը իր ֆեյս­բու­քյան է­ջում մեջ­բե­րել էր Սահ­մա­նադ­րու­թյան 43-րդ հոդ­վա­ծը, ըստ ո­րի, «յու­րա­քան­չյուր ոք ու­նի գրա­կան, գե­ղար­վես­տա­կան, գի­տա­կան և տեխ­նի­կա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­զա­տու­թյուն»։ Ըստ մեր աղ­բյուր­նե­րի, ե­րեկ ողջ օրն այս նա­խա­րա­րու­թյում ի­րա­րան­ցում էր, խոս­նա­կի գրա­ռու­մը դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­ռիթ էր դար­ձել, ա­վե­լին, դա հա­մա­րում էին Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի դեմ ուղղ­ված դժ­գո­հու­թյան սլաք­նե­րի հիմ­նա­կան պատ­ճա­ռը։ Այլ խոս­քով, փոր­ձում էին ի­րա­վի­ճա­կի ողջ բե­ռը «կոտ­րել» Կժդ­րյա­նի գլ­խին։


Ի դեպ, խոս­նա­կի այս գրա­ռու­մից և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, թե մշա­կույ­թում գրաքն­նու­թյուն չկա, «Վե­տօ» շարժ­ման ան­դամ Նա­րեկ Մա­լյա­նը պաշ­տո­նա­պես դի­մել է ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին, որ­պես­զի թույ­լատ­րեն նո­յեմ­բե­րի 7-ին, ժա­մը 19։00-ին Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի մետ­րո­յի հա­րա­կից տա­րած­քում «Ա­զա­տագ­րել քաղ­բան­տար­կյալ Ար­սեն Բա­բա­յա­նի մար­մի­նը «Վար­դա­շեն» ՔԿՀ-ից» ֆու­տու­րիս­տա­կան ներ­կա­յա­ցու­մը բե­մադ­րել։ Ա­վե­լին, Մա­լյա­նը մտա­դիր է բե­մադ­րել «Դե­բիլ­նե­րի ապս­տամ­բու­թյուն» բա­լե­տը և «Թավ­շյա դդում» ֆու­տու­րիս­տա­կան մյու­զիք­լը, ո­րոնց ֆի­նան­սա­վոր­ման պա­հան­ջով կդի­մի կր­կին ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն։ Ինչ­պես ա­սում են՝ ա­մեն փոր­ձանք մի խրատ է, դե, մեր օ­րե­րում էլ ո՛չ փոր­ձան­քի վերջն է երևում, ո՛չ խրա­տի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ