Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Արցախի նախագահը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի անդամների հետ

Արցախի նախագահը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի անդամների հետ
08.11.2019 | 13:04

Բելգիայում Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի անդամների հետ, քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել, որ Բելգիայի ֆլամանդական համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկ զարգանում են, հույս հայտնելով, որ ապագայում ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:


Բրյուսելում Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ու աշխատակիցների հետ:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ