ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Աննա Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների

Աննա Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների
14.11.2019 | 13:32

«Ժողովուրդը» գրում է. «Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որ համակարգում լավ համբավ էր ձեռք բերել, ու կարծես նրա աշխատանքից դժգոհություն չկար: Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների: «Ժողովուրդը» պարզել է, որ փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող մի քրեական գործի հետ: Աննա Վարդապետյանը հրաժարվել է պաշտոնից, որ չշահարկեն, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից:


Սեպտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իրավապահները պարզել են, որ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինի ներգործել են մարդկանց վրա, որ նրանք փող փոխանցեն «Խութ» բարեգործական հիմնադրամին, իսկ «Խութ»-ի տնօրենը փոխնախարար Վարդապետյանի հայրն է՝ Կարեն Վարդապետյանը: Մի քանի անձինք ցուցմունք են տվել Աննա Վարդապետյանի հոր դեմ, հարցաքննել են նաև Կարեն Վարդապետյանին, որ հերքել է իր կապն այդ գործարքների հետ»:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ