Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արմեն Գրիգորյան․ Արտախորհրդարանական ուժերը պառակտում են մտցնում հասարակությունում

Արմեն Գրիգորյան․ Արտախորհրդարանական ուժերը պառակտում են մտցնում հասարակությունում
14.11.2019 | 21:22

«Արտախորհրդարանական ուժերը չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, պառակտում են մտցնում հասարակությունում և խնդիրներ են ստեղծում»՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը, նա արձագանքեց․ «Ես այս պահին չեմ կարող դրանց մասին խոսել: Բնականաբար, դրանք հիմնականում արտախորհրդարանական են: Եվ այսպես ասեմ․ այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ-հրապարակային հանդես գալու միջոցով են գործում: Այսինքն, կեղծ լուրերը, որոնք տարածում են, դրանց մեծ մասը տարածվում են կեղծ հաշիվներից, և կեղծ հաշիվներում ավելի մեծ ազատություն ունենալով, ավելի բացասական երևույթների տեղիք են տալիս: Դժվար է հաճախ իմանալ, թե այդ ֆեյք հաշիվների հետևում ովքեր են կանգնած, որովհետև տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ Ֆեյսբուքը տվյալներ չի տրամադրում: Բայց այդ մասով [որ այդ կեղծ հաշիվների հետևում կանգնած են նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները] որոշակի հիմնավոր կասկածներ են առաջանում»:


«Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, ու իշխանությունն ունի և՛ լիազորություններ, և՛ պարտավորություններ ժողովրդավարական արժեքները և ինստիտուտները պաշտպանելու համար», - ասաց Արմեն Գրիգորյանը։ Հարցին, թե ինչ են ձեռնարկելու իշխանությունները, նա պատասխանեց․ «Քայլերը բազմաշերտ են: Չկա մեկ կոնկրետ քայլ, որով կարելի ասել, որ այ, էս քայլը կատարելով մենք բոլոր հարցերը լուծելու ենք»:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ