Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վրաստանի խորհրդարանը տապալեց համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը տապալեց համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը
14.11.2019 | 21:23

Վրաստանի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անցնել համամասնական ընտրական համակարգի: Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք»-ը, որի պատգամավորների մի մասն էլ դեմ քվեարկեց: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և «Հայրենասերների ալյանս» խմբակցությունները կողմ են քվեարկել փոփոխություններին: 2020-ից խորհրդարանի ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու մասին հայտարարել է իշխող ուժի փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանում բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին: Ցուցարարների պահանջներից մեկը Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էր:


Օրինագծի տապալումից հետո իշխող ուժի մի խումբ ազդեցիկ պատգամավորներ հայտարարում են օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու և «Վրացական երազանք»-ի շարքերը լքելու մասին:

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ