Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոլդովայի խորհրդարանը հաստատեց նոր վարչապետին

Մոլդովայի խորհրդարանը հաստատեց նոր վարչապետին
14.11.2019 | 21:24

Մոլդովայի խորհրդարանը հաստատեց ֆինանսների նախարար Յոն Կիկուի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կիկուն համարվում է երկրի ռուսամետ նախագահի մերձավորներից: Նախորդ կառավարությունը՝ Մայա Սանդուի գլխավորած արևմտամետ կաբինետը, որը խոստանում էր պայքարել կոռուպցիայի դեմ, հինգ ամսվա պաշտոնավարումից հետո խորհրդարանի կողմից պաշտոնանկ է արվել:

Անվստահության քվեն նախաձեռնել է Մոլդովայի սոցիալիստական կուսակցությունը, որին անդամակցում էր երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը: Սոցիալիստներին աջակցել են Դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Քաղաքական այդ ուժը փաստացի առաջնորդում է մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը, որ երկիրը լքել էր ամիսներ առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Սանդուի կաբինետի անվստահության քվեի պաշտոնական պատճառը դժգոհությունն է կառավարության գործունեությունից:

Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ