Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ո՛չ, ա­սում եմ ձեզ, սա­կայն, ե­թե չա­պաշ­խա­րեք, ա­մենքդ էլ նույն­պես պի­տի կոր­չեք

Ո՛չ, ա­սում եմ ձեզ, սա­կայն, ե­թե  չա­պաշ­խա­րեք, ա­մենքդ էլ նույն­պես պի­տի կոր­չեք
15.11.2019 | 00:05

Ո՛չ, վկա­յում է Խոս­քը, պա­տա­հար­նե­րի են­թարկ­վող մար­դիկ ա­վե­լի մե­ղա­վոր չեն, քան ան­փոր­ձանք ապ­րող­նե­րը, պար­զա­պես ի տար­բե­րու­թյուն ա­ռա­ջին­նե­րի, ո­րոնց հա­մար սահ­ման­ված ա­պաշ­խա­րու­թյան ժա­մա­նա­կը սպառ­վել է ա­պար­դյուն, վեր­ջին­նե­րը դեռևս ու­նեն ժա­մա­նակ սե­փա­կան ար­ժա­նա­պա­տիվ մա­հով կյան­քից կյանք անց­նե­լու:
Հի­սու­սի ապ­րած ժա­մա­նակն ու մի­ջա­վայ­րը դա­սա­կար­գում էին մարդ­կանց ար­դար­նե­րի ու մե­ղա­վոր­նե­րի. «ար­դար­նե­րը» ինք­նա­հոր­ջորջ­վում էին, «մե­ղա­վոր­նե­րը»` խա­րա­զան­վում: «Ար­դար­նե­րը» հան­դի­մա­նում էին Հի­սու­սին` «մե­ղա­վոր­նե­րի» հետ ոչ երկ­միտ և ոչ երկ­դի­մի շփում­նե­րի հա­մար:


«Իսկ Հի­սուս, երբ լսեց, նրանց ա­սաց. - Ա­ռողջ­նե­րին բժիշկ պետք չէ, այլ՝ հի­վանդ­նե­րին: Գնա­ցե՛ք, սո­վո­րե­ցե՛ք, թե ինչ է նշա­նա­կում՝ ո­ղոր­մու­թյուն եմ կա­մե­նում և ոչ՝ զոհ. քան­զի Ես ար­դար­նե­րին կան­չե­լու չեմ ե­կել, այլ՝ մե­ղա­վոր­նե­րին» (Մատթ. 9; 13):
Հի­սուս պա­տաս­խա­նում է նրանց ի­րենց քա­ջա­ծա­նոթ Գր­քե­րով` մեջ­բե­րե­լով Օ­սե մար­գա­րեին. «Ձեր ո­ղոր­մու­թյու­նը վա­ղոր­դյան ամ­պի պես է և ա­ռա­վո­տյան ցո­ղի պես, որ ան­հե­տա­նում է: Դրա հա­մար հն­ձե­ցի ձեր մար­գա­րե­նե­րին և կո­տո­րե­ցի նրանց Իմ բե­րա­նի խոս­քով. Իմ ար­դա­րա­դա­տու­թյու­նը իբրև լույս կծա­գի: Քան­զի ո­ղոր­մու­թյուն եմ կա­մե­նում և ոչ թե զո­հա­բե­րում, Աստ­ծու ճա­նա­չումն ա­վե­լի եմ կա­մե­նում, քան ող­ջա­կեզ­նե­րը» (Օս. 6; 4-6): Աստ­ծո ար­դա­րու­թյու­նը պա­հան­ջում է մար­դու ո­ղոր­մու­թյու­նը, ո­րը փաս­տո­րեն Աստ­ծո ճա­նա­չումն է. Աստ­ծո ճա­նա­չու­մը մար­դու մեջ, սե­փա­կան ան­ձի և ինք­նու­թյան մեջ:
Ղու­կաս Ա­վե­տա­րա­նի­չը ըն­դա­մե­նը մեկ լրա­ցու­ցիչ բա­ռով բա­ցա­հայ­տում է կո­չի նպա­տա­կը. «Հի­սուս պա­տաս­խա­նեց նրանց և ա­սաց. - Ա­ռողջ­նե­րին բժիշկ­ներ պետք չեն, այլ՝ հի­վանդ­նե­րին: Ես չեմ ե­կել ար­դար­նե­րին կան­չե­լու, այլ՝ մե­ղա­վոր­նե­րին՝ ա­պաշ­խա­րու­թյան» (Ղուկ. 5; 31-32):


Ա­պաշ­խա­րու­թյու­նը դարձ է, ա­պաշ­խա­րու­թյու­նը բժշ­կու­թյուն է, ա­պաշ­խա­րու­թյու­նը ճա­նա­չո­ղու­թյան սկիզբն է: Ա­պաշ­խա­րու­թյու­նը մար­դու հա­յացքն է մար­դուն Աստ­ծո աչ­քե­րով. նախ սե­փա­կան ան­ձին, ա­պա և իր նմա­նին` նրա մեջ փնտ­րե­լով նա­խասկ­զբ­նա­կան բա­րին: Ե­թե միայն մար­դիկ կա­րո­ղա­նա­յին նա­յել մի­մյանց այն­պես, ինչ­պես Աստ­ված է նա­յում, և կա­րո­ղա­նա­յին տես­նել ի­րենց նմա­նի մեջ այն, ինչ տես­նում է միայն Ա­մե­նա­բա­րին՝ Աստ­ված:
Մեղ­քը սխալ հա­յացքն է, սխալ փնտր­տու­քը, երբ մարդ ան­հա­տը ա­վե­լի ու ա­վե­լի է հե­ռա­նում մարդ տե­սա­կից, և այդ հե­ռա­ցու­մը «օ­րի­նա­կա­նաց­վում է» աշ­խար­հի իշ­խան­նե­րի կող­մից, հե­ռա­վո­րու­թյու­նը` ա­ճում երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով:
Մարդ­կանց հան­դեպ ու­նե­ցած մեր որևէ վե­րա­բեր­մուն­քի` սի­րո, բա­րու­թյան, ան­տար­բե­րու­թյան կամ ա­տե­լու­թյան հետևում մարդ­կա­յին ճա­կա­տագ­րեր են` եր­ջան­կու­թյուն կամ ող­բեր­գու­թյուն: Որ­քան էլ տր­վենք ե­րես­պաշ­տու­թյան ու ինք­նա­խա­բեու­թյան, միևնույն է` չենք կա­րող մե­զա­նով չե­ղար­կել այն փաս­տը, որ մար­դիկ լոկ մարդ­կու­թյան մարմ­նի ան­դամ­ներն են, այդ մարմ­նի խո­ցե­լիու­թյան թի­րախ­ներն ու ցու­ցիչ­նե­րը:


Ա­մեն մի մար­դու կո­րուս­տը մարդ­կու­թյան կո­րուստն է, թեև ա­ղա­վաղ­ված, աղ­ճատ­ված ու չկա­յա­ցած, բայց միևնույն է` մարդ­կայ­նու­թյան կո­րուստն է: Դրա­նով իսկ ա­մեն մի մար­դու կո­րուս­տը հա­մա­տիե­զե­րա­կան ող­բեր­գու­թյուն է, ո­րը հա­մա­պար­փակ, հա­մընդ­գր­կուն ու հա­մա­լիր կեր­պով ապ­րում է միայն մար­դու Ա­րա­րի­չը:
Ա­մեն մար­դու փր­կու­թյունն էլ, ո­րի ա­ռա­ջին ու էա­կան քայ­լը ա­պաշ­խա­րու­թյունն է, ար­դարև, հա­մա­տիե­զե­րա­կան տո­նախմ­բու­թյուն է, որ կա­յա­նում է նախ և ա­ռաջ մար­դու Ա­րար­չի և Հոր սի­րող սր­տում:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ