Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի կտավները

Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի կտավները
16.11.2019 | 16:15

Լոնդոնի Դալիչի պատկերասրահից անհայտ անձինք փորձել են Rembrandt’s Light ցուցադրությունից գողանալ երկու կտավ: Անվտանգության ազդանշանային համակարգի աշխատելուց անմիջապես հետո ոստիկանները մտել են պատկերասրահ: Գողերը կարողացել են դիմել փախուստի, Ռեմբրանդտի կտավները հայտնաբերվել են պատկերասրահի տարբեր հատվածներից:

Իրավապահները հետաքննություն են սկսել կատարվածի մանրամասները պարզելու նպատակով: Հետաքննության նպատակով որոշ ժամանակ ցուցադրությունը փակ կլինի այցելուների համար:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ