Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է

ԱՄՆ-ում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է
16.11.2019 | 16:16

Վաշինգտոն այցի վերջին օրը ԱԺ պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի եւ Մայքլ Լեմոնի հետ: Դիվանագետներին հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանություններ համակարգային բարեփոխումները:

«Շատ կարեւոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով եւ զարգացումներով, այլեւ հստակ արձանագրեցին, որ նաեւ Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի եւ այլ ճանաչողության մակարդակ», – «Ամերիկայի Ձայն»-ին հանդիպումից հետո պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը: Նախկին դեսպաններին հատկապես հետաքրքրում էին նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ խորհրդարանում աշխատանք է ընթանում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020-ին:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ