Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հռոմի պապը մեր իրականությունը համեմատել է Հիտլերի ժամանակների հետ

Հռոմի պապը մեր իրականությունը համեմատել է Հիտլերի ժամանակների հետ
17.11.2019 | 16:36

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հրեաների, գնչուների և ժամանակակից աշխարհում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները իրեն հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի ժամանակները:

«Ես խոստովանում եմ, որ երբ լսում եմ հասարակական կարգի պատասխանատուների կամ կառավարությունում աշխատող որոշ մարդկանց ելույթները, հիշում եմ 1934 և 1936-ին Հիտլերի ելույթները», – ասել է Ֆրանցիսկոս պապը: Այս «հետապնդումները» հետ են մղում․ դա ատելության մշակույթ է: «Դա այն է, ինչ նրանք արեցին այն ժամանակ», – հավելել է Ֆրանցիսկոս պապը: Նա հորդորել է զգոն լինել ինչպես քաղաքացիական, այնպես էլ կրոնական հասարակություններում և խուսափել այս հարցում փոխզիջումներից:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ