Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալվինա Գյուլումյան. Հրայր Թովմասյանը ոչ մեկին գերի չի վերցրել

Ալվինա Գյուլումյան. Հրայր Թովմասյանը ոչ մեկին գերի չի վերցրել
17.11.2019 | 16:37

«Ես երբեք որևէ մեկի գերին չեմ եղել և չեմ պատրաստվում լինել, հակված չեմ կարծելու, որ իմ գործընկերներից որևէ մեկը գերի է այնտեղ կամ պարոն Թովմասյանը կարող է նրանց գերի վերցնել։ Այլ հարց է, եթե իշխանությունները գտնում են, որ այս ՍԴ-ն իրենցը չէ և պետք է ունենան իրենց ՍԴ-ն, թող փարիսեցիություն չանեն։ Դա դատարանի անկախության համար չի արվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին։ Նոյեմբերի 14-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել այդ ինստիտուտը և չի թողնում, որպեսզի հնարավորություն լինի ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալ»:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ