Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

«Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը
17.11.2019 | 21:15

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը, խոսելով կուսակցության ստեղծման շարժառիթների մասին, ասաց, որ իրենք հաշվի են առել ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը՝ որոշում կայացնելով ստեղծել նոր քաղաքական ուժ, որը կդավանի ազգային-պահպանողական գաղափարներ: «Վստահություն» կուսակցությունը հանդես է գալու կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որ ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների», - ասաց Գրիգորի Սահակյանը: Ելույթներ ունեցան նախաձեռնող խմբի այլ անդամներ ևս՝ ներկայացնելով իրենց մոտեցումները և կուսակցության օրակարգային հարցերը:


Համագումարի ընթացքում նաև հիմնվել են տարածքային ստորաբաժանումներ, հաստատվել է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կատարվել է գործադիր մարմնի և վերահսկողություն իրականացնող մարմնի անդամների ընտրություն, իսկ կուսակցության նախագահ է միաձայն ընտրվել նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը: Համագումարին ներկա են եղել տարբեր քաղաքական ուժերի և ակտիվ քաղհասարակության ներկայացուցիչներ, համակիրներ:
ՙՀարգելով գործող կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները, հաշվի առնելով, ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը՝ որոշում ենք կայացրել ստեղծել «Վստահություն» անունը կրող կուսակցություն՝ դավանելով ազգային-պահպանողական գաղափարներ՚՝ հայտարարեց կուսակցության նախագահ Գրիգորի Սահակյանը: «Մեր նպատակը անցյալում ստեղծված, հղկված, ժամանակի փորձությունները հաղթահարած և արժեհամակարգ դարձածը սերնդեսերունդ փոխանցելն է: Մենք առաջնային ենք համարում անվտանգության ապահովմանն ուղղված գործուն քայլերը, օրենքի առջև բոլորի հավասարության, օրենքի և իրավունքի գերակայության, ժողովրդավարության սկզբունքների հիման վրա մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանքի և արժանապատվության մթնոլորտի ձևավորումը»: Սահակյանը ընդգծեց, որ կուսակցությունը ներկայացնելու է այն արցախցուն, որը զգում է արցախյան քաղաքական դաշտում թարմության անհրաժեշտություն՝ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ, բայց ոչ ձևական ու կոսմետիկ, անհրաժեշտ են որակական ու բովանդակային փոփոխություններ:


««Վստահություն» կուսակցությունը ներկայացնում է այն արցախցուն, որը նպատակ ունի իր ծրագրերն ու նպատակները իրականացնել առանց ցնցումների ու հեղափոխությունների, կայունության պայմաններում, հետևողական բարեփոխումների միջոցով: Մենք հենվելու ենք ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա, քանի որ ընտանիքը դիտարկում ենք որպես ողջ հասարակության մանրակերտ և պետության առաջընթացի կարևոր խթան», - նշեց Գրիգորի Սահակյանը՝ ընդգծելով, որ կուսակցության ծրագրային հիմնադրույթներից են անվտանգության և պաշտպանության ապահովումը, տնտեսության զարգացումն ու ազատականացումը, կոռուպցիայի դեմ պայքարը և ապամենաշնորհացումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիական հասարակության կայացումը: Նա շեշտեց, որ անչափ կարևոր է համարում Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջև քաղաքական, հասարակական, տնտեսական ներդաշնակ կապի և ինտեգրման ուղղությամբ գործուն քայլերի ապահովումը: Ըստ նրա՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը միայն մի կարևոր փուլ է միասնական հայրենիքի ստեղծման ճանապարհին: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության կողմից սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը՝ նա նշեց, որ այդ մասին դեռ վաղ է համարում խոսել, նախագահական ընտրություններին մասնակցությունն արդեն հայտարարած թեկնածուների մասին ասաց, որ դեռ որևէ թեկնածուի սատարման մասին որոշում չկա, սակայն կուսակցության ձևավորումից հետո այդ հարցը, խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը քննարկման օրակարգում կլինեն:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ