Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփն ու Մակրոնը հեռախոսել են

Թրամփն ու Մակրոնը հեռախոսել են
18.11.2019 | 14:19

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին՝ Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

Նրա խոսքով՝ Թրամփն ու Մակրոնը խոսել են Սիրիայի և Իրանի հետ կապված իրենց երկրների հետագա համագործակցության մասին, քննարկել են ՆԱՏՕ-ի սամիթը, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Նախագահները պայմանավորվել են հանդիպել գագաթաժողովի շրջանակում:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ