Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոսկվայում վաճառվել է Մարկ Շագալի կտավը

Մոսկվայում վաճառվել է Մարկ Շագալի կտավը
18.11.2019 | 14:21

Մարկ Շագալի 1926-ին նկարված «Տաճարի զանգակատունը» կտավը Մոսկվայում վաճառվել է 10 մլն ռուբլիով: Նկարը սկզբնապես վաճառքի է ներկայացվել 1 ռուբլի նախնական գնով: Նախքան աճուրդի մեկնարկը հեռակա խաղադրույքներ են ընդունվել: «Մարկ Շագալ» գրքում Ջոնաթան Ուիլսոնը գրում է, որ կտավը ստեղծվել է ֆրանսիացի Ժան դը Լաֆոնտենի առակների պատկերազարդումների վրա աշխատելիս: Այդ ընթացքում նկարիչը մի քանի ամիս բնակվել է Շամբոն լճի մոտ, որտեղ էլ գտնվում է տաճարը:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ