Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ

Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ
18.11.2019 | 14:24

Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո՝ լրագրողներին հայտնել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը: Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարեւոր օբյեկտի շրջակա տարածքը: Կայանն էլեկտրաէներգիա է մատակարարում Ռաքայի եւ Հալեպի նահանգներին, ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:


էլեկտրաէներգիայով Հալեպի նահանգի մատակարարումն առանձնապես կարեւոր է, քանի որ նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական եւ ինդուստրիալ մայրաքաղաքն է: Սիրիայի իշխանություններն ակտիվորեն վերականգնում են քաղաքը: Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ ՀԷԿ-ը Թաբքա քաղաքում (Ռաքայի նահանգ):

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ