Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նարեկ Մալյանը՝ Մել Դալուզյանի դեմ սկսված արշավի մասին

Նարեկ Մալյանը՝ Մել Դալուզյանի դեմ սկսված արշավի մասին
20.11.2019 | 22:14

Սորոսականները կեղծ լուրեր են տարածում, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է տարածված, «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: «Մել Դալուզյանի հետ ի սզբանե որևէ խնդիր չկար ու չէր էլ եղել: Մի խումբ սորոսի վաստակներ փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է», - ասաց Մալյանը՝ պնդելով նաև, որ իրականությանը չեն համապաստանում իր հոմոֆոբ լինելու մասին լուրերը:
Մալյանն ասաց, որ անձամբ ծանոթ է Դալուզյանի հետ ու նրա անձի հետ որևէ խնդիր չունի: «Պետությունը ձեր փողից 20 մլն է հատկացնում 22 րոպեանոց ֆիլմի համաֆինանսավորման համար, այսինքն՝ դուք որպես պարտաճանաչ հարկատուներ, որպես խանութում ՀԴՄ պահանջող հպարտ քաղաքացիներ՝ ձեր գրպանից այդ ֆիլմի ամեն րոպեի համար վճարել եք մոտ 1 մլն դրամ», - ասաց Մալյանը: Նա պնդեց, որ Փաշինյանն ամեն անգամ ծիծաղելի փաստարկներ է բերում ֆիլմի ֆինանսավորման անհրաժետության մասին, մինչդեռ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ