«Հայաստանին» քիչ գումար փոխանցելու պատճառն իշխանությունների նկատմամբ ունեցած վստահության պակասն է
03.12.2019 | 02:38
«Հեռուստամարաթոն 2019»-ին հանգանակվել է շուրջ 10 մլն դոլար։ Ընդամենը: Ժողովրդի սրտի իշխանությունների հորդորը, փաստորեն, թե՛ սփյուռքի, թե՛ Հայաստանի մեծահարուստների ու սովորական մարդկանց հոգուն չի դիպել ու թավշյա պետություն կառուցելու համար բավական քիչ գումար է փոխանցվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հեռուստամարաթոնի ժամանակ ուղղված էր 5 մլն հայերին, որոնք, ըստ երևույթին, թե՛ Հայաստանում, թե՛ դրսում ապրող մեր այն հայրենակիցները կարող են լինել, որ ֆինանսական որոշակի հնարավորություններ ունեն:
«Ամսական ընդամենը 20 դոլար եթե փոխանցեք…»,- ասում է Փաշինյանն ու հորդորում ակտիվորեն գումարներ տրամադրել այն հիմնադրամին, որի գործունեությունը տարիներ շարունակ քննադատվել է ներկա իշխանությունների կողմից: Արդեն մոտ մեկ տարվա մանդատ ունեցող պատգամավորները մեկ անգամ չէ, որ «Հայաստան համահայկական» հիմնադրամի համար անցկացվող մարաթոնը մուրացկանություն կամ լացկանություն են համարել: Սակայն այսօր՝ «իրավիճակ փոխվելուց» հետո, պատգամավորներն ու պետական տարբեր պաշտոն զբաղեցնողները սոցիալական ցանցերում ակտիվորեն հետևում են Փաշինյանի հորդորին ու PR ակցիա իրականացնելով՝ գրում, որ իրենք էլ են միացել յուրաքանյուր ամիս 10 հազար դրամ փոխանցելու «չելենջին»: Անկեղծ ասած, բնավ զարմանալի չէ, որ միայն պատգամավորներն ու պաշտոնյաներն են գումար փոխանցելու մասին հայտարարում, որը, ի դեպ, այդքան էլ հստակ չէ՝ ամենամսյա կլինի, թե ոչ: Միայն նրանք կարող են ամսական այդքան գումար տրամադրել, միայն նրանք են հարկի-անհարկի պարգևավճարներ ստանում, հետևաբար օդից ընկած փողի մի չնչին տոկոսը նվիրատվություն անելով՝ վարչապետին հաճոյանալը բնավ չի խանգարի: Ամսական միջինը 100-150 հազար դրամ ստացող, ծայրը-ծայրին հասցնող ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին դժվար թե իրեն նման ճոխություն կարողանա թույլ տալ: Հոգով ու սրտով բոլորս ենք ուզում ի շահ մեր պետության նվիրատվություն անել, բայց, ցավ ի սիրտ, բոլորս չէ, որ եռամսյակը մեկ հաճախ միլիոնների հասնող «պրեմիա» ենք ստանում:
ՀՅԴ անդամ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆՆ այն տեսակետին է, որ իշխանությունների նկատմամբ ունեցած վստահության պակասից է, որ մարդիկ այս տարի ցանկություն չեն հայտնել «Հայաստանին» գումարներ փոխանցելու, ինչի պատճառով հանգանակության գումարն այդքան քիչ է եղել: Ըստ նրա՝ վստահության խնդիր ունենք թե՛ ներդրողների առումով, թե՛ «Հեռուստամարաթոն-2019»-ի դրամահավաքի առումով, որովհետև ներդրումը, առաջին հերթին, ենթադրում է համապատասխան վստահություն, համապատասխան օրենսդրական ու կայուն միջավայր, որոնցից ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չունենք այսօր:
«Իշխանությունների նկատմամբ վստահության պակասը պայմանավորված է մի քանի հանգամանքով. դատաիրավական համակարգի նկատմամբ հարձակումները, սիրո և համերաշխության հեղափոխություն հայտարարած միջավայրի բացակայությունը, սև ու սպիտակի բաժանումը: Այս ամենը նպաստում է, որ մարդիկ սկսեն մտածել՝ արժե՞ արդյոք այս երկրում ներդրում անել, որևէ գումար փոխանցել և ծախսել՝ հետագայում եկամուտ ստանալու ակնկալիքով: Երբ դեռ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր էի, և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ Սփյուռքի և օտարերկրյա ներդրողների վստահությունն աճել է, հարց ուղղեցի նրան, թե ուր են այդ ներդրումները, ինչու չեն գալիս: Նա այն ժամանակ պատասխանեց, թե «գումարը հո ձեռքի տակ պահվող բան չէ՞, հո բարձի տակ չի՞ պահվում, որ միանգամից հանեն ու բերեն»: Բայց, փաստորեն, բարձի տակ էլ չէ, ավելի խորքերում են պահել: Եթե այդ գումարներն ու դրանց մասին խոստումներն իսկապես եղել էին, ապա այժմ դրանք պետք է փոխանցված լինեին»,- նշում է Կյուրեղյանը:
Մեր զրուցակիցը համոզված է՝ Հայաստանի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել պատճառները: Նախ և առաջ՝ պետք է սկսել դատաիրավական համակարգի նկատմամբ հարձակումներին վերջ տալուց, անել այնպես, որ իսկապես տիրի սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, ինչը ՀՅԴ-ականը բնավ չի ակնկալում՝ օրեցօր ավելացող չարության ու ատելության մթնոլորտի առկայության պայմաններում. «Պետք է համապատասխան օրենսդրական միջավայր ստեղծել ներդրումների պաշտպանության, համապատասխան օրենքների կիրառման համար: Հազար ու մի մեխանիզմ կա, որոնցից ոչ մեկի կատարման նկատմամբ այսօր կառավարության կողմից պատրաստակամություն չեմ տեսնում, դեռ ավելին՝ եղած բարդ իրավիճակը օրեցօր ավելի ու ավելի է խորացվում»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ