Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 100,000,000 դրամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 100,000,000 դրամ
14.12.2019 | 00:01

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում անդրադառնում է «Իմ քայլ» հիմնադրամին նվիրատվություններին։ «Չամադաններով փողեր էին տանում Բաղրամյան 26» Նիկոլ Փաշինյան 2018թ. Մայիս: Ուրեմն 2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր «ժողովրդի վարչապետ» (կարդալ` զավթում էր իշխանությունը), ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ժամանակին գործարարները «չամադաններով փողեր են տարել Բ 26»: Դրանից հետո Փաշինյանը նույն այդ հայտարարությունը մի քանի տարբեր առիթներով պնդեց և հաստատեց, բայց այդպես էլ ոչ ոք դրա համար պատասխան չտվեց ու ստորև դրված նկարի թվերը կարդալով կհասկանաք թե ինչու:


Ուրեմն, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը, որն իր երազում անգամ չէր կարող պատկերացնել 100 միլիոն դրամը, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ 4 անգամ խոշոր չափի փոխանցումներ է արել (ամենայն հավանականությամբ էն չամադանների փողերից) «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին:
Այսպես ուրեմն.
-27.11.2018-ին ՔՊԿ-ն «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամին է փոխանցել` 20.000.000 ՀՀ դրամ (41.500 ԱՄՆ դոլար),
-30.11.2018-ին կրկին 20.000.000 դրամ
-6.12.2018-ին 15.000.000 դրամ (31.200 ԱՄՆ դոլար)
-7.12.2018-ին 45.000.000 դրամ (շուրջ 95.000 ԱՄՆ դոլար):


Ընդհանուր առմամբ ՔՊ կուսակցությունը «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 100.000.000 դրամ, որը համարժեք է 210 հազար ԱՄՆ դոլարի: Հիմա Փաշինյանի նման ասեմ. բա կոռուպցիան պոզով ու պոչով ա՞ լինում: Բա հիմա ոնց հասկանանք էս, ո՞ր չամադանի փողերն են պարոն Վարչապետ, թե՞ ստեղ էլ ա պետական ապառատը սաբոտաժ արել ու ԵՆԹԱԴՐԵՆՔ Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանն են (կամ օգնական Արմանը) «գրեֆ» արել:
Էս թվերը քթերներիցդ գալու ա, էս թվերն ու ՀՀ 700.000 աղքատ բնակիչների սոված երեխաների պատկերները ձեզ մինչև գաղութներ ուղեկցելու են. չկասկածեք պարոն` Հռոմի Պապ, Հիսուս, Թագավոր ու մնացած կոռուպցիոնեռներ: Բոլորդ անձ առ անձ պատասխան եք տալու էս թվերի համար ու ժողովրդին եք պատասխան տալու:


Հ.Գ. Վաղն էս թեմայով ավելի հետաքրքիր բացահայտումներ եմ անելու մամուլով, իսկ մինչ այդ վայելեք մորթապաշտների հարյուր հազարավոր դոլարների ծախսերը»:
Գրառմանը կից Նարեկ Սամսոնյանը ներկայացրել է փոխանցումների աղյուսակը։

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ