Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուբեն Հայրապետյանն ասել է, թե ինչ գնով «Բջնին» կվաճառի Խաչատուր Սուքիասյանին

Ռուբեն Հայրապետյանն ասել է, թե ինչ գնով «Բջնին» կվաճառի Խաչատուր Սուքիասյանին
14.12.2019 | 13:58

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սաթիկ Սեյրանյանի Pressing հաղորդմանը հարցազրույցում անդրադարձել է Բջնի գործարանի վերաբերյալ գործարար Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններից՝ գործարանը իրավական ճանապարհով վերադարձնելու մտադրության մասին:

Ռուբեն Հայրապետյանն ասել է. «…Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել:

Ուշադրություն դարձրեք իմ վճարած հարկերին: 12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.0000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամի հարկ եմ վճարել: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին: …Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես վերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոն պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդ դոլարով, այսինքն՝ իրեն երբեք»:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ