Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամոն­դա­վա­ ցե­ղի օ­րեն­քով

Ամոն­դա­վա­ ցե­ղի օ­րեն­քով
10.01.2020 | 00:07

Գու­ցե ինչ-որ մե­կի տա­նը տո­նա­կան սե­ղա­նը դեռ չի հա­վաք­վել, ու տա­րե­մու­տի հեր­թա­կան կե­նացն է բարձ­րաց­վում: Ողջ լե­րուք: Թող կա­տար­վեն ձեր ցան­կու­թյուն­նե­րը: Մնա­ցա­ծը կյան­քը գի­տի, Աստ­ված կտ­նօ­րի­նի: Ա­մեն ինչ իր ժա­մա­նա­կին: Ա­մա­զո­նի ա­մոն­դա­վա ­ցե­ղի բա­ռա­պա­շա­րում չկա «ժա­մա­նակ» բա­ռը: Նրանք չու­նեն ժա­մա­նա­կի պատ­կե­րա­ցում, ապ­րում են ժա­մա­նա­կի մեջ ու ժա­մա­նա­կից դուրս:

Մենք գի­տենք, որ ժա­մա­նա­կը նաև հայ­րե­նիք է, բայց ճա­նա­չու՞մ ենք մեր եր­կի­րը: Գի­տե՞նք, որ Հա­յաս­տա­նից միգ­րանտ­նե­րի մեծ մա­սը ան­ցած տա­րի­նե­րին աշ­խա­տանք է փնտ­րել Ռու­սաս­տա­նում: Վիճ­պետ­կո­մի ժո­ղովր­դագ­րա­կան զե­կույ­ցի հա­մա­ձայն՝ 2017-2018-ին միգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րում ներգ­րավ­ված տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ան­դամ­նե­րի 61 %-ը (137,7 հա­զար մարդ) 2018-ին դեռևս ե­ղել է կամ այլ երկ­րում, կամ՝ Հա­յաս­տա­նի այլ վայ­րում, 38 %-ը (86,7 հա­զար մարդ) վե­րա­դար­ձել է ար­տագ­նա աշ­խա­տան­քից, 1 %-ն ա­ռա­ջին ան­գամ է տվյալ բնա­կա­վայ­րում՝ 2,4 հա­զար մարդ: Միգ­րանտ­նե­րի մեծ մա­սը մեկ տա­րուց պա­կաս է բա­ցա­կա­յել, 13 %-ը՝ 1 տա­րի և ա­վե­լի: 2018-ին միգ­րանտ­նե­րի 89,8 %-ը աշ­խա­տանք փնտ­րե­լու նպա­տա­կով Ռու­սաս­տան է գնա­ցել: Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում աշ­խա­տանք է փնտ­րել 2 %-ը: 3,2 %-ն աշ­խա­տանք է փնտ­րել Երևա­նում, 1,9 %-ը՝ ՀՀ մար­զե­րում, 1,4 %-ը՝ Ար­ցա­խում: Այլ եր­կր­նե­րում աշ­խա­տանք է փնտ­րել 1,2 %-ը, ԱՊՀ եր­կր­նե­րում՝ 0,5 %-ը: Կա­րո՞ղ էին նրանք չհե­ռա­նալ Հա­յաս­տա­նից: Նոր Հա­յաս­տա­նից: Տե­սա­կա­նո­րեն՝ ա­յո, գործ­նա­կա­նում՝ ոչ: Քա­նի դեռ մեր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան հիմ­քում ոչ թե աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծումն է, այլ ՀԴՄ-նե­րի հաշ­վար­կը: Պետ­բյու­ջեով նա­խա­տես­վում է 6,5 % տն­տե­սա­կան աճ, կա­ռա­վա­րու­թյունն ըն­դու­նում է, որ թռիչք չէ, ա­ռա­վել ևս՝ վագ­րի: Ո­մանք երևի հի­շում են, որ մեր մի­ֆա­կան վագ­րը շա­րու­նակ ցատ­կում է՝ սկ­սած Վար­դան Օս­կա­նյա­նի ե­լույթ­նե­րից, բայց այն­քան անն­կատ, որ միայն ին­քը գի­տի՝ ու՞ր ու ին­չու՞:
Ան­ցյալ տա­րի տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար 3 ճյու­ղերն էին՝ ավ­տո­մե­քե­նա­նե­րի ներ­մու­ծումն ու վա­ճառ­քը, ծա­ռա­յու­թյան ո­լոր­տը՝ խա­ղե­րը, մոտ 25-30 % ա­ճով, հան­քար­դյու­նա­բե­րու­թյունը՝ 18 % ա­ճով: 2020-ին ավ­տո­մե­քե­նա­նե­րի ներ­մուծ­ման ու վա­ճառ­քի հար­ցը փակ­վեց, մնում են խա­ղե­րը, կեց­ցե ֆուտ­բո­լը և 2020-ի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը: Հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հար­ցում դժ­վար է կեց­ցե ա­սել: Ինչ­պես քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան օ­րա­կար­գի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը, Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման հար­ցը կա­ռա­վա­րու­թյու­նը բա­րե­հա­ջող 2019-ից փո­խան­ցեց 2020-ին: Փաստ չէ, որ 2020-ին էլ հար­ցը կլուծ­վի: Ան­գամ Լի­դիա­նի՝ Կա­նա­դա­յի դա­տա­րան դի­մե­լուց հե­տո: Կա­ռա­վա­րու­թյան հա­պա­ղու­մը զու­գորդ­վում էր դր­սից հմ­տո­րեն դի­րի­ժոր­վող բնա­պահ­պա­նա­կան շար­ժում­նե­րով: Տա­րօ­րի­նակ ու շա­հախն­դիր են Հա­յաս­տա­նի «բնա­պահ­պան­նե­րը»: Նրանց 2019-ին բո­լո­րո­վին չէր մտա­հո­գում Երևա­նը ո­ղո­ղած աղ­բը, չէր մտա­հո­գում կա­նա­չած Սևա­նը, Ա­մուլ­սա­րից բա­ցի չէին մտա­հո­գում մյուս հան­քե­րը, որ շատ ա­վե­լի վտան­գա­վոր են: Նրանք կենտ­րո­նա­ցած էին Ա­մուլ­սա­րի վրա: Դա ինք­նին ախ­տո­րո­շում է և դա­տավ­ճիռ: Մենք գնում ենք ու­րույն, ցա­վոք, ոչ միշտ ար­դյու­նա­վետ ճա­նա­պար­հով: Մենք, որ­պես կա­նոն, սևեռ­վում ենք մեկ խնդ­րի վրա ու չենք տես­նում մյուս խն­դիր­նե­րը: Օ­րի­նակ՝ չենք տես­նում, որ «հա­նուն» քա­ղա­քա­կան բնա­պահ­պա­նու­թյան պետ­բյու­ջե չեն մտ­նում այն գու­մար­նե­րը, որ պի­տի ծախս­վեին աշ­խա­տա­տե­ղեր բա­ցե­լու վրա ու միգ­րա­ցիոն պատ­կե­րը փո­խե­լու: Չենք տես­նում, որ այդ գու­մար­նե­րով բա­նակ պի­տի պահ­վեր: Չենք տես­նում, որ Ա­մուլ­սա­րի պատ­ճա­ռով Հա­յաս­տան ներդ­րում­ներ չեն մտ­նում այն ծա­վա­լով, որ գա­լու էին: Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը վե­րա­ծում ենք տն­տե­սա­կան ստր­կամ­տու­թյան կամ տն­տե­սա­կան վրեժխ­նդ­րու­թյան: Ին­չու՞:
Կո­ռուպ­ցիա­յի և ստ­վե­րի դեմ պայ­քա­րի հիմ­նա­կան ցու­ցա­նի­շը հար­կեր-ՀՆԱ հա­րա­բե­րակ­ցու­թյունն է: 2019-ին 2018-ի հա­մե­մատ հա­վաք­վել է 200-220 մլրդ դրամ կամ 15 %-ով ա­վե­լի: 220 մի­լիար­դից 90-ը տն­տե­սա­կան ա­ճի ար­դյուն­քում է, 75-ը՝ մե­քե­նա­նե­րի ներ­մու­ծու­մից, 60-ը՝ հար­կա­յին վար­չա­րա­րու­թյու­նից: Հի­մա ե­թե հա­նում ենք մե­քե­նա­ներն ու հա­վե­լում մո­լա­խա­ղե­րը, ի՞նչ է ստաց­վում: Տա­րե­վեր­ջին կհաս­կա­նանք:
2013-ին մաք­սա­յին միու­թյա­նը, 2015-ին՝ ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցու­թյան հետևան­քով՝ 2020-ին ու­նե­նա­լու ենք ան­խու­սա­փե­լի գնաճ, որ ազ­դե­լու է կեն­սա­մա­կար­դա­կի վրա: Նաև՝ գնո­ղու­նա­կու­թյան, նաև՝ աղ­քա­տու­թյան ա­ճի: Հետևա­բար՝ ար­տա­գաղ­թի:
ՈՒ այս ա­մե­նի դեմ կա­ռա­վա­րու­թյու­նը, չհաշ­ված ՀԴՄ-նե­րը, ու­նի մեկ հա­մա­դար­ման՝ բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րը: 2010-2017-ին ո­լոր­տում գրանց­վել է տա­րե­կան մի­ջի­նը 29,8 %աճ։ ՏՏ ո­լոր­տը Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան մեջ ՀՆԱ-ի 5 %-ն է, նե­րա­ռում է 20 000 մարդ` աշ­խա­տան­քա­յին ռե­սուր­սի 2 %-ը, գոր­ծում են 850 ձեռ­նար­կու­թյուն­ներ։ Կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը ո­լոր­տին, թերևս, բարձր տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյան ստեղ­ծումն է, մեկ էլ՝ բարձ­րա­հունչ ե­լույթ­նե­րը երկ­րում ու ար­տա­սահ­մա­նում: Կա՞ պե­տա­կան ռեալ ա­ջակ­ցու­թյուն: Կա՞ պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում բարձր տեխ­նո­լո­գիա­կան լու­ծում­նե­րի վրա աշ­խա­տող ձեռ­նար­կու­թյուն­նե­րին, գի­տա­հե­տա­զո­տա­կան ու զար­գաց­ման աշ­խա­տանք­նե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում, չէ՞ որ վար­չա­պե­տը քա­նիցս ա­սել է՝ փող կա, չգի­տենք որ­տեղ ար­դյու­նա­վետ ծախ­սել: Ծախ­սեք նպա­տա­կա­յին: Բո­լո­րո­վին պար­տա­դիր չէ, որ ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րը դեկ­տեմ­բե­րին 3 ան­գամ պարգևատ­րում ստա­նան, պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի ու պար­գևատ­րում­նե­րի ան­հաս­կա­նա­լի սանդ­ղա­կը բա­ցի ֆի­նան­սա­կան ան­հա­վա­սա­րու­թյու­նից բա­րո­յա­կան ան­հա­վա­սա­րու­թյուն է ստեղ­ծում, ո­րը հա­կա­ռակն է սի­րո հե­ղա­փո­խու­թյան: Մի­լիարդ­նե­րը փո­շիաց­նե­լու փո­խա­րեն՝ ՏՏ ո­լոր­տին հատ­կաց­նե­լը կդառ­նա ներդ­րում:
Աշ­խարհն անց­նում է 5G կա­պին, իսկ Հա­յաս­տա՞­նը: Կա՞ պե­տու­թյուն-մաս­նա­վոր գոր­ծըն­կե­րու­թյուն: Կա՞ ՏՏ տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­մա­նը անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րա­կան դաշտ, բա­վա­րա՞ր է մտա­վոր սե­փա­կա­նու­թյու­նը պաշտ­պան­ված, կա՞ն բա­վա­րար թվով ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ, որ կա­րող են նոր մա­կար­դա­կի բարձ­րաց­նել ո­լոր­տը, կա՞ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ար­տա­սահ­մա­նում աշ­խա­տող հա­յե­րի հետ: Պատ­րա՞ստ է Կենտ­րո­նա­կան բան­կը դա­դա­րեց­նել ար­գելք­նե­րը բան­կե­րի վրա՝ կրիպ­տո­բոր­սա­նե­րի հա­շիվ­նե­րի սպա­սարկ­ման մեջ, կա­րո՞ղ ենք օ­րեն­քով կար­գա­վո­րել գաղտ­նար­ժույթ­նե­րի թվա­յին տն­տե­սու­թյու­նը։ Պատ­րա՞ստ ենք բլոք­չեյն տեխ­նո­լո­գիան կի­րա­ռել կա­դաստ­րի պե­տա­կան կո­մի­տեում, կենտ­րո­նա­կան դե­պո­զի­տա­րիա­յում, պե­տա­կան ռե­գիստ­րում: Երբ պատ­րաստ­վում ենք հու­մա­նի­տար ա­ռար­կա­նե­րի ու­սուց­ման հաշ­վին դպ­րոց­նե­րում ու բու­հե­րում խո­րաց­նել բնա­կան գի­տու­թյուն­նե­րի ու­սու­ցու­մը, որ ինք­նին ան­խե­լա­միտ ու ռիս­կա­յին է, շա­րու­նա­կե­լու ենք նույն «Ին­ֆոր­մա­տի­կա» ա­ռար­կան դա­սա­վան­դե՞լ, թե՞ ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ենք տա­լու ու հմ­տու­թյուն­ներ ենք զար­գաց­նե­լու: Ի վեր­ջո, մեզ հա­մար ձև՞, թե՞ բո­վան­դա­կու­թյուն են ՏՏ տեխ­նո­լո­գիա­նե­րը: Ե­թե բո­վան­դա­կու­թյուն են, ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան, է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վա­րու­թյան, է­լեկտ­րո­նա­յին ար­դա­րա­դա­տու­թյան զար­գաց­ման նպա­տա­կով պետ­պատ­վեր­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վող մր­ցույթ­նե­րում ի՞նչ վե­րա­բեր­մունք ու­նենք մեր ըն­կե­րու­թյուն­նե­րին: Կա­րո­ղա­նու՞մ են ՏՏ ո­լոր­տի բիզ­նես­խմ­բերն աշ­խա­տել պե­տա­կան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հետ: Որ­քա­նո՞վ է մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը հաս­կա­նում ու պատ­կե­րաց­նում՝ ի՞նչ են ՏՏ տեխ­նո­լո­գիա­նե­րը, ինչ­պե՞ս կա­րող են փո­խել իր կյան­քը, գո­վազ­դու՞մ ենք ո­լոր­տը, նպաս­տու՞մ ենք նոր մարդ­կանց ներգ­րավ­մա­նը: Թե՞ հենց դա է կարևո­րը՝ չհաս­կա­նան, բայց հա­վա­տան:
ՄԱԿ-ը Հա­յաս­տա­նի ներդ­րում­նե­րի մի­ջա­վայ­րի վե­րա­բե­րյալ 2019-ին հրա­պա­րա­կել էր զե­կույց, որն ըն­դգ­ծում էր՝ Հա­յաս­տա­նը լուրջ խն­դիր­ներ ու­նի օ­տա­րերկ­րյա ներդ­րում­նե­րի հետ՝ հոս­քը կր­ճատ­վել է: Ան­հան­գս­տու­թյուն էր հայ­տն­վում բիզ­նե­սի հան­դեպ ոչ մր­ցակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րի վե­րա­բե­րյալ, որ խա­թա­րում են ներդ­րող­նե­րի վս­տա­հու­թյու­նը: Ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րի վրա խիստ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն են թող­նում հատ­կա­պես քա­ղա­քա­կան ցն­ցում­ներն ու չկա­յու­նա­ցող ներ­քին մթ­նո­լոր­տը: Զե­կույ­ցում հա­տուկ շեշտ­վում էր Հա­յաս­տա­նի ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րի վրա Ա­մուլ­սա­րի չկար­գա­վոր­ված խնդ­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը. «Խո­շո­րա­գույն ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ «Լի­դիան Ին­թեր­նեյշնլ» ըն­կե­րու­թյան Ա­մուլ­սա­րի ծրագ­րի շուրջ կոնֆ­լիկ­տը, բիզ­նե­սի հան­դեպ ոչ մր­ցակ­ցա­յին պայ­ման­նե­րի (խտ­րա­կան) դրսևո­րում­նե­րը և վեր­ջին քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հետ ա­սո­ցաց­վող ա­նո­րո­շու­թյուն­նե­րը ներդ­րող­նե­րի շր­ջա­նում ա­ռաջ են բե­րել «դեռ սպա­սենք, տես­նենք» վե­րա­բեր­մուն­քը»: Ի­րա­վի­ճա­կի շտկ­ման հա­մար ա­ռա­ջարկ­վում էր ու­ժե­ղաց­նել կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը, դա­տա­կան հա­մա­կար­գի առևտրա­յին հատ­վա­ծը, ո­րը «լիա­զոր­ված կլի­նի լու­ծել բիզ­նես­նե­րի միջև վե­ճերն ու ա­նար­դա­րու­թյուն­նե­րը»:
Հա­յաս­տա­նում ա­մե­րի­կյան առևտրի պա­լա­տի տա­րե­կան ժո­ղո­վի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում էր, որ ՀՀ-ն ի վի­ճա­կի է ի­րա­կա­նաց­նել մե­գա­նա­խագ­ծեր, ո­րոնք տն­տե­սու­թյան խթան­ման մեջ մեծ դեր կու­նե­նան, կա՞ն մե­գա­նա­խագ­ծե­րի գո­նե ա­ղոտ նա­խագ­ծեր: Թե՞ հայ­տա­րա­րու­թյուն էր՝ ով լսի՝ լսի, ով հա­վա­տա՝ հա­վա­տա: Քա­նի դեռ կա­ռա­վա­րու­թյան ա­մեն նիս­տում վար­չա­պե­տը գտ­նում է մի պատր­վակ՝ հն­չեց­նե­լու իր նշա­նա­վոր դար­ձած «թա­թիկ­ներ կտ­րե­լը», «պառ­կց­նե­լը», «պա­տե­րով տա­լը» նոր վա­րիա­ցիա­նե­րով, քա­նի դեռ ար­տա­սահ­մա­նյան ա­մեն այ­ցի ժա­մա­նակ մի ա­ռիթ գտ­նում է՝ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի կամ այլ բրեն­դի տակ ա­հու­սար­սափ սփ­ռե­լու, քա­նի՞ գոր­ծա­րար պի­տի վա­խը բռ­նի ու Հա­յաս­տան գա: Բիզ­նե­սը, որ հե­ղա­փո­խու­թյուն չի սի­րում ու չի սի­րում աղ­մուկ, չի սի­րում դատ ու դա­տա­րան, ին­չու՞ պի­տի տար­վի հայ­կա­կան թա­վի­շով, որ բնավ էլ թավ­շե չէ: Հե­ղա­փո­խու­թյու­նը բրենդ էր 2018-ի գար­նա­նը, աշ­նան սկզ­բից բրեն­դը քա­մուն տր­վեց՝ վար­վող ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով: Այս ըն­թաց­քով մե­գա­նա­խագ­ծե­րը կմ­նան կա­ռա­վա­րու­թյան մե­գաե­րա­զանք կամ մե­գա­պատ­րանք, ո­րով կփոր­ձեն կե­րակ­րել հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին: Փաս­տա­ցի՝ 2019-ին իշ­խա­նու­թյու­նը բա­րե­հա­ջող հե­տաձ­գեց վի­ճա­հա­րույց խն­դիր­նե­րը բո­լոր ո­լորտ­նե­րում՝ սկ­սած ՍԴ-ից, մինչև դա­տա­կան հա­մա­կար­գի, նե­րե­ցեք, որ հի­շեց­նում եմ՝ վե­թինգ: Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա ու Ա­մուլ­սար: Ա­նո­րոշ մնաց «Սա­նի­տե­կի» հար­ցը: Փո­խա­րենն օր առ օր մեզ մա­տուց­վում են նո­րա­նոր ձեր­բա­կա­լու­թյուն­ներ ու ձգձգ­վող հե­տաքն­նու­թյուն­ներ կամ դա­տա­վա­րու­թյուն­ներ: Իսկ դա վկա­յում է ճգ­նա­ժամ՝ պե­տա­կան կա­ռա­վար­ման ճգ­նա­ժամ, և որ ա­վե­լի վատ է՝ չգի­տակց­վող ճգ­նա­ժամ, հետևա­բար՝ հաղ­թա­հար­ման ու­ղի­ներ չո­րո­նող: Այս ըն­թաց­քով ցան­կա­ցած, ան­գամ ա­մե­նա­հե­ղա­հե­ղա­հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն վտան­գում է պե­տու­թյու­նը: Պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյու­նը: Պե­տու­թյան անվ­տան­գու­թյու­նը: Պե­տու­թյան զար­գա­ցու­մը: Իսկ մենք ապ­րում ենք ոչ խա­ղա­ղու­թյուն, ոչ պա­տե­րազմ ի­րա­վի­ճա­կում, ու դա ար­դեն ոչ թե հի­շե­ցում է, այլ փաս­տի ար­ձա­նագ­րում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Հու­սանք, որ այս տա­րի ԿԳՄՍ-ն մեզ նոր «Հու­զանք ու զանգ» չի հրամց­նի, մեր միակ կեն­սա­կան խն­դի­րը չեն լի­նի միա­սե­ռա­կան­նե­րը, կամ՝ «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» հետ հա­մե­մա­տու­թյան մեջ «Նոր Հա­յաս­տա­նի» նվա­ճում­նե­րը: Հու­սանք, որ մեզ կդա­դա­րեն հրամց­նել հա­կա­հե­րոս­նե­րին՝ հե­րոս­նե­րի կեր­պա­րով: Կդա­դա­րեն վա­խեց­նել ու սպառ­նալ՝ սև ու սպի­տա­կի խրա­մատ խց­կե­լով: Հու­սանք, որ 2020-ը կդառ­նա հե­ղա­փո­խու­թյան ինք­նա­գի­տակ­ցու­թյան ժա­մա­նակ, երբ վեր­ջա­պես կձևա­վոր­վի ըն­կա­լու­մը, որ թշ­նա­մին ոչ թե ներ­սում է, այլ դր­սում: Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թյունն է ցան­կա­ցած պե­տու­թյան դարձ­նում ու­ժեղ: ՈՒ Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թյուն չէ: Պետք է ու­նե­նալ այդ ռե­սուրս­նե­րի ճշգ­րիտ պատ­կերն ու ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րել: Հու­սանք, որ դա այս իշ­խա­նու­թյան մա­սին կաս­վի: Գո­նե 10 տա­րի հե­տո: ՈՒ՝ կնե­րեք, որ դուք գու­ցե Ա­մա­նո­րի սե­ղան­նե­րը չեք հա­վա­քել, իսկ ես վե­րա­դարձ­նում եմ ի­րա­կա­նու­թյուն: Բայց մենք Ա­մա­զո­նի ա­մոն­դա­վա ցե­ղից չենք: Գու­ցե բա­րե­բախ­տա­բար, գու­ցե՝ դժ­բախ­տա­բար: Խա­ղա­ցեք բո­լոր խա­ղե­րը, խու­սա­փեք բու­մե­րանգ նե­տե­լուց. հետ­հար­վա­ծը միշտ ան­կան­խա­տե­սե­լի է, բայց՝ ան­խու­սա­փե­լի: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 3427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ