Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ծա­փա­հա­րող­նե­րի» մե­կա­մ­յա խորհր­դա­րանն այս ըն­թաց­քում ոչն­չով չի ա­ռանձ­նա­ցել

«Ծա­փա­հա­րող­նե­րի» մե­կա­մ­յա խորհր­դա­րանն այս ըն­թաց­քում ոչն­չով  չի ա­ռանձ­նա­ցել
14.01.2020 | 03:46
7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին Ժո­ղովն ու­ղիղ մեկ տա­րե­կան է: Խոր­հր­դա­րա­նը մեկ տար­վա ըն­թաց­քում, բա­ցի մի քա­նի օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ կյան­քի կո­չե­լուց, այլ բա­նով ա­ռանձ­նա­պես աչ­քի չի ըն­կել: Նա­խընտ­րա­կան սպա­սում­նե­րը, թե սա լի­նե­լու է ո­րա­կա­պես տար­բեր­վող, նմա­նը չու­նե­ցող, կիրթ ու ին­տե­լեկ­տուալ մարդ­կանց օ­րենս­դիր մար­մին, չեն ար­դա­րա­ցել: Իշ­խող ու­ժի կող­մից ըն­դուն­վել են ե­կամ­տա­յին հար­կի հա­մա­հարթ սկզ­բուն­քի, ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան, այս­պես ա­սած, «բա­լա­յին» հա­մա­կար­գի մա­սին ու մի քա­նի այլ օ­րենք­ներ, ո­րոնք դեռ հս­տակ չէ՝ որ­քա­նով են հեշ­տաց­նե­լու մարդ­կանց կյան­քը: «Բա­լա­յին» հա­մա­կար­գը, օ­րի­նակ, ու­ղիղ եր­կու շա­բաթ է, ինչ ու­ժի մեջ է, բայց դրա նկատ­մամբ հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյան մեծ ա­լիք է բարձ­րա­ցել: Չի բա­ցառ­վում, որ այս օ­րեն­քից հե­տո տաք­սիով փո­ղոց փա­կող­ներն այժմ էլ հա­նուն տաք­սի վա­րե­լու փո­ղոց փա­կեն: Օ­րա­կար­գա­յին օ­րեն­սդ­րա­կան կարևոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի քն­նարկ­ման փո­խա­րեն Ազ­գա­յին ժո­ղովն այս ըն­թաց­քում հա­ճախ է վե­րած­վել օ­րա­կար­գի հետ կապ չու­նե­ցող ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կամ երևույթ­նե­րի քն­նարկ­ման հար­թա­կի:
«Սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան հե­ղա­փո­խու­թյա­նից» հե­տո ձևա­վոր­ված օ­րենս­դի­րը, ցա­վոք, մեկ տար­վա ըն­թաց­քում ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ու ա­տե­լու­թյան դրսևո­րում­նե­րի պա­կաս չի ու­նե­ցել: Հենց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ներ­սում առ­կա տե­սա­նե­լի բա­ժա­նում­նե­րը ձգ­վում են գոր­ծըն­կե­րոջն «ա­մուս­նա­ցիր, կանց­նի» խոր­հուր­դը տա­լուց մինչև խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղա­րի սե­նյա­կում ի­րար քաշք­շե­լը: Խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ա­նար­դյու­նա­վե­տու­թյունն ա­մե­նից լավ մենք՝ լրագ­րող­ներս կա­րող ենք գնա­հա­տել: Աշ­խա­տա­վայ­րում լի­նե­լու հար­ցում ա­մե­նից պար­տա­ճա­նա­չը «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյունն է, և պատ­ճա­ռը, թերևս, այն է, որ ա­մե­նա­փոքրն են ԱԺ-ում, ու նրանց բա­ցա­կա­յու­թյունն ա­ռա­ջի­նը կա­րող է աչ­քի զար­նել: Ա­մե­նաան­պար­տա­ճանա­չը «Բար­գա­վաճ Հա­յաս­տանն է», որ ամ­բող­ջա­կան կազ­մով խոր­հր­դա­րան է գա­լիս միայն լիա­գու­մար նիս­տե­րի օ­րե­րին, մնա­ցած ժա­մա­նակ միայն հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րին են մի քա­նի ժա­մով ներ­կա­յա­նում ու ան­մի­ջա­պես հե­ռա­նում: «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի մեջ էլ կան թե՛ աշ­խա­տող­ներ, թե՛ գլուխ պա­հող­ներ, թե՛ նիս­տե­րից հա­ճա­խա­կի բա­ցա­կա­յող­ներ, թե՛ ուղ­ղա­կի կո­ճակ սեղ­մող­ներ: Նախ­կի­նի պես չի փոխ­վել նաև՝ լրագ­րող­նե­րի հար­ցե­րից «թռ­նե­լու» կամ լրագ­րող­նե­րին «ցրե­լու» սո­վո­րույ­թը՝ «տե­ղում չեմ», «այ­սօր չեմ գա­լու», «ար­դեն դուրս եմ գա­լիս», «հան­դիպ­ման եմ» պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով:
Ի դեպ, մեկ ան­գամ ա­սել եմ, նո­րից կրկ­նեմ. 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը պատ­մու­թյան մեջ մնա­լու է որ­պես «ծա­փա­հա­րող­նե­րի» խոր­հր­դա­րան: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո օ­րենս­դիր մար­մին ե­կած­ներն ա­մեն մի «հու­զիչ» ե­լույ­թից հե­տո (հիմ­նա­կա­նում՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի) ծափ տա­լուց չեն կաշ­կանդ­վում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ