Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գա­ֆէս­ճեան» ար­վես­տի կենտ­րո­նից դե­պի Քո­չար-13

«Գա­ֆէս­ճեան» ար­վես­տի կենտ­րո­նից դե­պի Քո­չար-13
17.01.2020 | 01:00
«Իմ սի­րե­լի ըն­կեր Ռո­բերտ. քո անդ­րա­նիկ ցու­ցա­հան­դե­սով դու ինձ ներ­կա­յանում ես որ­պես փայ­լուն ե­րան­գա­վո­րող, անս­պառ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով լե­ցուն մի կազ­մա­վոր­վող ան­հա­տա­կա­նու­թյան, իր նմա­նը չու­նե­ցո­ղի լա­վա­գույն հատ­կու­թյուն­նե­րով օժտ­ված և տա­ղան­դա­վոր նկա­րիչ։ Թող ճեղ­քե­րը լայ­նա­նան և վեր­ջա­պես են­թարկ­վեն փլուզ­ման քո տա­ղան­դը պատ­նե­շող պա­րիսպ­նե­րին»։
Մի­նաս Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱՆ
ՇՔԵՂ ՊԱՏ­ԿԵ­ՐԱԳՐ­ՔԻ ԽՈ­ՐՈՒՆԿ ՊԱՏ­ԿԵ­ՐԱԳ­ՐԵ­ՐԸ
Եր­կու տա­րի ա­ռաջ այ­ցե­լե­ցի Ռո­բերտ Է­լի­բե­կյա­նի ար­վես­տա­նոց։ Այ­ցե­լե­ցի, զմայլ­վե­ցի և զրու­ցե­ցի մեր օ­րե­րի կեր­պար­վես­տի նշա­նա­կա­լից երևույթ­նե­րից մե­կի հետ։ (Այս­տեղ պի­տի ցա­վով խոս­տո­վա­նեմ, որ ինչ-ինչ խոսք ու միտք ա­վար­տին չէր հա­սել, և նյու­թը վար­պե­տի սր­տով չէր, բայց ան­ցածն ան­դարձ է և ա­վե­լի լավ է այն մո­ռա­նամ ու անց­նեմ ներ­կա օր­վան)։ Ա­հա պատ­կե­րագր­քի շա­պի­կը, ո­րի գու­նա­խա­ղե­րում նկար­չի միտքն է և՛ պար­փակ­ված, և՛ անս­պա­սե­լի ցայ­տող։ Նրա հետ հազ­վա­դեպ եմ շփ­վել, սա­կայն թե­կուզ հեռ­վից նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը «ներ­շն­չե­լով» ինքս ինձ հա­մար բա­նաձևել եմ` Ռո­բերտ Է­լի­բե­կյա­նը կեր­պար­վես­տի դրա­մա­տի­կա­կան թատ­րոն է։ Այս տե­սան­կյու­նից թերևս զու­գա­հեռ­վում է հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի մեկ այլ թատ­րո­նի` ան­վա­նու­մը Գեոր­գի Յա­կու­լով։ Ար­ժե՞ այ­սօր շր­ջել վե­րոն­շյալ թատ­րո­նում, ո­րի դռ­նե­րը կես դա­րից ա­վե­լի բաց են թե՛ ար­վես­տա­սե­րի, թե՛ գոր­ծըն­կեր­նե­րի, թե՛ ար­վես­տա­բան­նե­րի ա­ռաջ։ Ար­ժե, չկա որևէ կաս­կած, զի նրա ար­վես­տա­նո­ցը Երևան, Հ. Քո­չա­րի-13 հան­րա­հայտ հաս­ցեում «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ երկ­րի», այն է Հա­յաս­տա­նի զար­դա­գույն և ազն­վա­մե­տաղ պան­նո­նե­րից մեկն է, ուր տար­վա բո­լոր ե­ղա­նակ­ներն ու հայ­կա­կան էու­թյու­նը և՛ յու­րա­քան­չյուր կտա­վում են, և՛ հե­ղի­նա­կի հայ­կա­կա­նո­րեն դյու­թիչ աչ­քե­րում։ Դյու­թիչ է Է­լի­բե­կյա­նի ար­վես­տը, նա­տյուր­մորտ է, թե գե­ղան­կար, գրա­ֆի­կա­կան պատ­կեր, թե բե­ման­կար։ Ան­գամ նրա հպան­ցիկ գծա­պատ­կեր­նե­րում դյու­թան­քը չի ա­նէա­նում։
«Միշտ մտա­ծել եմ` ի՜նչ լավ կլի­ներ, որ ինձ Աստ­ված, այ­նուա­մե­նայ­նիվ, եր­գե­լու շնոր­հով օժ­տեր»։ Տե­րը, ան­կաս­կած, մի պահ մտո­րել է և ո­րո­շել, որ 20-րդ դա­րի երկ­րորդ կե­սին հայ մշա­կույ­թին ա­ռա­վել անհ­րա­ժեշտ է գե­րինք­նա­տիպ մի վր­ձին, քան թե մի նոր փայ­լուն ձայն։ Նա ազ­գա­յին կեր­պար­վեստ մուտք գոր­ծեց բա­վա­կա­նին բար­դույ­թա­վոր­ված ի­րա­վի­ճա­կում. թի­կուն­քում նշա­նա­վոր հոր պար­տա­վո­րեց­նող պատ­մու­ճանն էր. աջ և ա­հյակ կող­մե­րում հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի խոր­հր­դա­հայ հեր­թա­կան հորդ մա­կըն­թա­ցու­թյու­նը, սոց­ռեա­լիզ­մին ձեռ­նոց նե­տել, գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պար­ներն էլ ջար­դե­լով ա­զատ և ան­կաշ­կանդ ստեղ­ծա­գոր­ծում էին Հով­հան­նես Մի­նա­սյանն ու Նի­կո­լայ Քո­թան­ջյա­նը, Ա­լեք­սանդր Գրի­գո­րյա­նը և Վրույր Գալս­տյա­նը, Ա­շոտ Հով­հան­նի­սյանն ու Ալ­բերտ Պար­սա­մյա­նը, Է­դուարդ Խա­րա­զյա­նը, Է­դուարդ Արծ­րու­նյա­նը... մի ողջ հա­տըն­տիր։
«Թե­մա աս­վա­ծը մի­ջոց է։ Ըն­դա­մե­նը։ Փա­խուս­տի մի­ջոց, ո­րին դի­մե­լով` նոր ի­րա­կա­նու­թյուն ես ստեղ­ծում»։
Թե­մա և Է­լի­բե­կյան։ Նրա թե­մա­ներն ան­հա­մար են։ Գու­նա­յին աշ­խարհ­նե­րը` նույն­պես։ Շքե­ղու­թյու­նը ի­մաս­տա­վոր­ված է, զի խոր­հուրդ է խո­րին։ Իսկ հո­րին­վածք­նե­րը հի­շեց­նում են և՛ ման­րան­կա­րիչ վար­պետ­նե­րին, և՛ նո­րա­րար ճար­տա­րա­պետ­նե­րին։
«Ար­դի հայ­կա­կան ար­վես­տը անձ­նա­վո­րող և նրա փառ­քը ձևա­վո­րող վար­պետ­նե­րի շար­քում ա­ռա­ջին տե­ղե­րից մե­կը պատ­կա­նում է Ռո­բերտ Է­լի­բե­կյա­նին»։ Այս­պես է ժա­մա­նա­կին գրել ար­վես­տա­բան Սեյ­րա­նուշ Մա­նու­կյա­նը։ Ա­յո, ար­վես­տը, քան­զի Է­լի­բե­կյա­նը զուտ կեր­պար­վես­տա­յին ան­հատ չէ, նրա փայ­լուն թա­տե­րա­կան ձևա­վո­րում­նե­րը հայ թա­տե­րա­կան ար­վես­տի 20-րդ դա­րի սիմ­ֆո­նիա­յի ան­քակ­տե­լի բաղ­կա­ցու­ցիչն են։ Դար­ձյալ լսենք վե­րո­հի­շյալ ար­վես­տա­բա­նի խոս­քը. «Բե­ման­կար­չու­թյու­նը, որն ի­րա­կա­նաց­րեց նկա­րի­չը, բա­վա­կա­նին բարդ, նոր և ո­րոշ ի­մաս­տով մեր թատ­րո­նում շա­րու­նա­կու­թյու­նը չու­նե­ցող երևույթ է»։
Սա­կայն ին­չու՞ է այ­սօր հայ թատ­րո­նը հե­ռա­ցել բե­ման­կա­րիչ Է­լի­բե­կյա­նից։
Ռո­բերտ Է­լի­բե­կյա­նը տա­րերք է, սր­տի և մտ­քի հա­մա­տեղ բո­ցա­վառ­ման զար­մա­նա­լի երկ­խո­սու­թյուն։ Նրա ար­վես­տը զար­մաց­նող է։ Ընդ ո­րում, զար­մանք-հիա­ցու­մը պա­տում է քն­նա­խույզ դի­տո­ղին ա­մեն ան­գամ։ Հա­վա­նա­բար պատ­ճա­ռը պետք է փնտ­րել նկար­չի էու­թյան մեջ, նա չի փոր­ձում զար­մաց­նել, ա­ռա­վել ևս հիաց­նել։ Նկա­րի­չը նկա­րում է, ա­պա­վի­նե­լով նե­րաշ­խար­հի ազ­դակ­նե­րին, կտր­ված ա­ռօ­րյա­յից, ա­պա­վի­նած ժա­մա­նա­կին և հա­վեր­ժու­թյա­նը։ Նա, ըստ իս, պարզ կամ դյու­րըմ­բռ­նե­լի ան­հատ չէ, սա­կայն դժ­վար է գտ­նել մի այլ ստեղ­ծա­գոր­ծո­ղի, ո­րը զրու­ցում, մե­նա­խո­սում է ինքն իր հետ գե­րիչ շի­տա­կու­թյամբ։ «Մշա­կույ­թը մեր­ժում է միա­կող­մա­նի երթևե­կու­թյու­նը։ Եվ ար­վեստ­նե­րից ա­մեն մե­կը` թատ­րո­նը, կեր­պար­վես­տը, օ­պե­րան, գրա­կա­նու­թյու­նը, կի­նոն հիմ­նա­կա­նում նույն այդ նպա­տա­կին են ծա­ռա­յում։ Խն­դիր­նե­րը նույնն են, լուծ­ման ու­ղի­նե­րի ո­րոն­ման ե­ղա­նակ­նե­րը` նույն­պես։ Եվ այդ ո­լո­րան­նե­րում գոր­ծող ան­հատ­նե­րը նույն նպա­տակն ու­նեն և նույն զի­նա­նո­ցից են օգտ­վում։ Բո­լո­րը։ Ա. Փե­լե­շյա­նի ֆիլ­մե­րը, օ­րի­նակ, դրա ա­մե­նա­ցայ­տուն վկա­յու­թյունն են։ Նա­յում ես, ա­մեն ինչ կա` և՛ կեր­պար­վես­տը, և՛ ե­րաժշ­տու­թյուն, և՛ թատ­րոն, ան­գամ խոսք կա, ո­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, նոր իմ­պուլս­ներ տա­լով հան­դի­սա­տե­սին, մղում է խո­սե­լու... ինքն իր հետ»։
Խոր­քա­յին է վար­պե­տի այս բնո­րո­շու­մը` «Մշա­կույ­թը մեր­ժում է միա­կող­մա­նի երթևե­կու­թյու­նը»։
Ես վերս­տին թեր­թում եմ նրա շքեղ պատ­կե­րա­գիր­քը, կր­կին հայ­տն­վում եմ նրա կեր­պար­վես­տի դրա­մա­տիկ թատ­րո­նում ու փոր­ձում եմ այն­տեղ երթևե­կել միա­կող­մա­նի, միաց­նե­լով ազ­դան­շա­նա­յին հա­մա­կար­գը։ Անհ­նար է, 1969-ին (նա ըն­դա­մե­նը 28 տա­րե­կան էր) նկա­րած «Աղջ­կա դի­ման­կա­րին» (սա ինք­նին կա­յա­ցած վար­պե­տի փայ­լուն վկա­յու­թյուն է), հա­ջոր­դում են «Ներ­կա­յա­ցու­մը» (1973 թ.), «Պա­յաց­նե­րը» (1977 թ.), «Ե­րե­կոն» (1982 թ.), «Հա­մեր­գը» (1999 թ.) «Թատ­րո­նը» (2009-2010), «Տար­վա ե­ղա­նակ­նե­րը» (2011 թ.) և ա­նա­վարտ թատ­րո­նի մյուս ներ­կա­յա­ցում­նե­րը, որ­տեղ ող­բեր­գու­թյուն է բե­մադր­ված և մյու­զիքլ, դրա­մա և տրա­գի­ֆարս։ Ա­յո, տիար Ռո­բեր­տը երկ­կող­մա­նի երթևե­կի սի­րա­հար է։ Նրա երթևե­կը ան­խա­փան ըն­թացք ու­նի գրա­ֆի­կա­յում և գե­ղան­կա­րում, կի­րա­ռա­կան ար­վես­տում և բե­ման­կար­չու­թյու­նում։ Նաև խոս­տո­վա­նան­քում։
Խիստ ար­տիս­տիկ, ան­վի­ճե­լիո­րեն տա­ղան­դա­վոր այս նկա­րի­չը օժտ­ված է ևս մի զար­մա­նա­լի շնոր­հով (ո­րը շր­ջան­ցել է շատ հայտ­նի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի)։ Նա կեց­վածք չի ըն­դու­նում ոչ մի պա­րա­գա­յում, ինքն ի­րեն հու­շար­ձան չի կա­ռու­ցում, ըն­դա­մե­նը ստեղ­ծա­գոր­ծում է։ Ի դեպ, կեց­ված­քից զուրկ են նրա բազ­մա­թիվ կեր­պար­նե­րը։
«Փա­րի­զում ապ­րե­լու տա­րի­նե­րին հա­ճախ էի Լուվր գնում։ Նշա­նա­վոր վար­պետ­նե­րի գոր­ծերն էի նա­յում։ Մեկ, եր­կու, ե­րեք, չորս տա­րի։ Մի ան­գամ հան­կարծ ուշ­քի գա­լով ա­սա­ցի. «Ռո­բերտ, ին­չու՞ ես կենտ­րո­նա­ցել այն գոր­ծե­րի վրա, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը ճա­նաչ­ված են, չէ՞ որ ան­հայտ հե­ղի­նակ­ներ կան, ո­րոնց ստեղ­ծա­ծը պետք է որ նույն­պես հե­տաք­րք­րի քեզ»։ Եվ օ­րեր շա­րու­նակ չէի կա­րո­ղա­նում դուրս գալ այն սրահ­նե­րից, որ­տեղ ներ­կա­յաց­ված էին ան­հայտ նկա­րիչ­նե­րի գոր­ծե­րը։ Փա­ռա­հեղ նկար­ներ էին, ո­րոնք գե­ղար­վես­տա­կան ի­րենց ար­ժե­քով ոչ մի բա­նով չէին զի­ջում նշա­նա­վոր վար­պետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին»։
Վա­րա­գույ­րը հետ քաշ­վեց։ Եվ գո­նե ինձ հա­մար բաց­վեց Ռո­բերտ Է­լի­բե­կյան նկար­չի ար­վես­տի ա­ռեղծ­վա­ծը, այն ան­բա­ցատ­րե­լին, ո­րը հա­ճախ մնում է հա­վերժ գաղտ­նիք։ Նա ազն­վա­կան է իր էու­թյամբ։ Տոհ­միկ ազն­վա­կան է։
Ի ՆՎԻ­ՐՈՒՄ
Նրա ար­վեստն ան­հայտ չէ աշ­խար­հին։ Նրա ար­վես­տը, բե­ման­կար­չու­թյու­նը, գե­ղան­կա­րը, գրա­ֆի­կան։ Այ­սօր ստեղ­ծա­գոր­ծում է ա­մեն օր և յու­րա­քան­չյուր ժամ։ Ի՞ր հա­մար է նկա­րում, մե՞զ հա­մար է ա­րա­րում, թե՞ ա­պա­վի­նում է ժա­մա­նա­կին։ Այս հար­ցե­րը պա­տաս­խան­ներ չեն են­թադ­րում։ Եվ, ան­կաս­կած, նա «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ երկ­րի» բնա­կիչ է։ Եվ իր ար­վես­տա­նո­ցի պա­տու­հա­նից, վաղ ա­ռա­վո­տյան տես­նում է իր եր­կի­րը։ Հրա­չյա Քո­չար-13 շեն­քում գե­ղար­վես­տա­շուք է նրա ար­վես­տա­նո­ցը, ո­րը, իմ պատ­կե­րաց­մամբ, ար­դեն իսկ թան­գա­րան է։
Ա­րա­րիր, վար­պետ։ Եր­կի­րը սպա­սում է հեր­թա­կան գոր­ծե­րիդ։
ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ
Ֆրան­սիա­ցի զբո­սաշր­ջիկ­նե­րի հան­դի­պե­ցի 2019-ի հուրհ­րա­ցող աշ­նա­նը։ Թարգ­ման­չի օգ­նու­թյամբ տե­ղե­կա­ցա, որ ցան­կա­նում են ծա­նո­թա­նալ Հա­յաս­տա­նի կեր­պար­վես­տին։ Խումբն ար­դեն այ­ցե­լել էր Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի տուն-թան­գա­րան, հիա­ցել էր հռ­չա­կա­վոր կի­նո­ճար­տա­րա­պե­տի գոր­ծե­րով և շր­ջում էր «Գա­ֆէս­ճեան» ար­վես­տի կենտ­րո­նում։ Տիկ­նո­ջը (զբո­սա­վա­րին) հու­շե­ցի, որ Հրա­չյա Քո­չար-13 հաս­ցեում բնակ­վում և ստեղ­ծա­գոր­ծում են հայ փայ­լուն նկա­րիչ­ներ և ար­ժե բարձ­րա­ճա­շակ հյու­րե­րին ու­ղեկ­ցել այն­տեղ։ Պա­տաս­խա­նը և՛ ան­կեղծ էր, և՛ ցն­ցող էր։ Նրան ան­ծա­նոթ էր Քո­չար-13-ը։ Մի խոս­քով, երկ­րի ԿԳՄՍ կա­ռույ­ցի հա­մա­պա­տաս­խան­նե­րը քա­ղա­քակր­թա­կան ա­նի­մա­նա­լի շր­ջայ­ցերն ան­տե­սե­լով, կոնկ­րետ ծրա­գիրն ու նա­խա­գի­ծը պա­յու­սա­կում պետք է այ­ցե­լեն Քո­չար-13 և հյու­րըն­կալ­վեն Ռո­բերտ Է­լի­բե­կյա­նին, Է­դուարդ Խա­րա­զյա­նին, Խա­չա­տուր Ա­զի­զյա­նին, Սար­գիս Հա­մալ­բաշ­յա­նին, Վա­հագն Գալստ­յա­նին և այ­լոց։ Հա­վա­տա­ցեք` կշա­հեք... Կշա­հի և Հա­յաս­տա­նը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 4974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ