Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Մերձավոր Արևելքում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների տեղակայման մասին: «Մերձավոր և Միջին Արևելքում, տարածաշրջանի փոփոխություններին հակառակ, մեր ուժերը շարունակում են Իսլամական Պետության դեմ գործողությունը: Ռեկորդային կարճ ժամանակահատվածում մենք Արաբական թերակղզում և Պարսից ծոցում տեղաբաշխել ենք «Յագուար» հատուկ ստորաբաժանումները», – գրել Է Մակրոնը թվիթերյան իր էջում: Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար «Շառլ դը Գոլ» ֆրանսիական ավիակրի՝ Միջերկրական ծով վերադառնալու մասին:
Բաժնի բոլոր նորությունները »19.04.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |