Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որտեղ է խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թ­յու­նը

Որտեղ է խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թ­յու­նը
24.01.2020 | 04:41
Այն, որ իշ­խա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյու­նից կտր­վում է, տե­սել ենք ու հի­մա էլ նո­րերն այդ ճա­նա­պար­հին են, բայց որ ընդ­դի­մու­թյունն է այդ կար­գա­վի­ճա­կում հայ­տն­վել, պար­զա­պես ան­հաս­կա­նա­լի է։ Ին­չո՞վ է զբաղ­ված այ­սօր­վա խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը, ԱԺ պա­տե­րից դուրս գի­տի՞ ինչ է կա­տար­վում, ու՞ր են այդ ընդ­դի­մա­դիր­նե­րը, երբ փո­ղո­ցում տար­բեր խն­դիր­նե­րով բո­ղո­քող մար­դիկ են, որ­տե՞ղ են նրանց մար­զե­րից ըն­տր­ված պատ­գա­մա­վոր­նե­րը, երբ այս կամ այն հար­ցով բնա­կիչ­նե­րը ճա­նա­պարհ ու մայ­րու­ղի են փա­կում։ Իսկ ո՞վ է գնա­լու նրանց լսե­լու, խն­դիր­նե­րը հա­վա­քե­լու ու կա­ռա­վա­րու­թյա­նը պա­տին դեմ տա­լու։ Ի­րենց տա­քուկ աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում նս­տած, լրատ­վա­մի­ջոց­նե­րի մա­տու­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով ծաղ­կա­քաղ ա­րած ու այս­րո­պեա­կան ի­րենց շա­հե­րին հար­մա­րեց­րած հար­ցերն ԱԺ-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի օ­րը հն­չեց­նե՞լն է միայն ընդ­դի­մու­թյան ա­ռա­քե­լու­թյու­նը։ Բայց խոր­հր­դա­րա­նից դուրս էլ կյանք կա։ Ի­րա­կան կյանք։
Սպան­դա­նոց­նե­րի խն­դի­րը, որ օ­րեր շա­րու­նակ ա­լե­կո­ծում է ա­նաս­նա­բույծ­նե­րին ու ա­նաս­նա­պահ­նե­րին, ծնն­դատ­նե­րի լու­ծար­ման հար­ցը և հա­մա­պա­տաս­խան հա­մայ­նք­նե­րի կո­լեկ­տիվ­նե­րի բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կար­ծես խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը քիչ են հե­տաք­րք­րում։ Նրանք այդ ա­մե­նին ան­մասն են ու ան­հա­ղորդ։ Խոսքն ա­մենևին էլ ԱԺ դահ­լի­ճում եր­կու-ե­րեք կցկ­տուր խոս­քեր հն­չեց­նե­լու, այդ ո­րո­շում­նե­րի ճիշտ կամ սխալ լի­նե­լու մա­սին չէ։ Հարցն այն է, որ ընդ­դի­մու­թյունն իր պատ­գա­մա­վոր­նե­րով (առն­վազն մար­զե­րը ներ­կա­յաց­նող) պետք է գնար այդ մարդ­կանց մոտ, լսեր նրանց գան­գատ­նե­րը, հար­ցին խո­րա­մուխ լի­ներ, գտ­ներ այն բո­լոր սո­ղանց­քե­րը, ո­րոնք բար­դաց­նում են ա­ռանց այդ էլ դժ­վար կա­ցու­թյան մեջ հայ­տն­ված մար­զաբ­նակ­նե­րի կյան­քը, հար­ցե­րը բարձ­րա­ձայ­ներ բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով։ Ի վեր­ջո, լի­ներ միջ­նորդ իշ­խա­նու­թյան և ժո­ղովր­դի միջև, ին­չին նրանք ի­րա­վամբ կոչ­ված են։ Այ­սինքն, ընդ­դի­մու­թյունն այն­տեղ է, որ­տեղ ժո­ղո­վուր­դը։ Բա էլ ո՞րն է ժո­ղովր­դից ման­դատ ստա­ցած ընդ­դի­մա­դիր ու­ժի, պատ­գա­մա­վո­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ո՞վ է ա­սել, որ իշ­խա­նու­թյան հետ շրի­շա­կի մա­կար­դա­կի ի­ջեց­ված բա­նա­վեճն է նրանց հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։
Լավ, ա­նաս­նա­բույծ­նե­րի խն­դիր­նե­րը մտա­հո­գիչ չեք հա­մա­րում, իսկ ծնն­դատ­նե­րի լու­ծա­րու՞մը։ Հո ֆեյս­բու­քում ճո­ռոմ, սր­տաճմ­լիկ տեքս­տեր գրե­լով, իշ­խա­նու­թյա­նը դա­տա­փե­տե­լով չէ՞։ Խոս­քը ծնուն­դի մա­սին է, ժո­ղովր­դագ­րա­կան այն ան­մխի­թար վի­ճա­կի, ին­չին դուք ձեր ե­լույթ­նե­րում ա­նընդ­հատ անդ­րա­դառ­նում եք։ Հի­մա կոնկ­րետ ա­ռիթ է ստեղծ­վել, ի՞նչ եք ա­նում դուք, որ նույ­նիսկ 100 ծնունդ ու­նե­ցող ծնն­դա­տու­նը չլու­ծար­վի։ Ո՞վ է խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նից գնա­ցել այդ հա­մայ­նք­ներ ու խո­սել բու­ժաշ­խա­տող­նե­րի, հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի հետ, թե՞ է­լի հույ­սը լրատ­վա­մի­ջոց­ներն են, ինչ կա­սեն ու ում բո­ղո­քի ձայ­նը ձեզ կհասց­նեն։ Ստաց­վում է, որ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյունն էլ ազ­նիվ չէ իր խոս­տում­նե­րի, իր գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ։ Իսկ խոր­հր­դա­րա­նը վե­րած­վել է մի թա­տե­րա­բե­մի, որ­տեղ այս­պի­սի դե­րա­բա­ժա­նում են ա­րել՝ «ժո­ղովր­դի» իշ­խա­նու­թյուն, որն այդ­պես էլ չգի­տակ­ցեց, թե Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցին ինչ մեծ վս­տա­հու­թյան կա­պի­տալ էր ի­րեն տվել, ու դա ինչ հրաշք­ներ կա­րող էր գոր­ծել, և չկա­յա­ցած մե­ծա­մաս­նու­թյա­նը ոչ մի կերպ ընդ­դի­մու­թյուն չդար­ձած եր­կու ու­ժեր։ Եր­կու­սի պա­րա­գա­յում էլ մսխ­վում է հան­րա­յին վս­տա­հու­թյու­նը։ Եվ թող ոչ մե­կը չար­դա­րա­նա, թե ին­քը մյու­սից ա­վե­լի լավն է կամ ա­վե­լի «նոր»։ Բո­լորն էլ նույն սան­րի կտավ են։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ