Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նի­կո­լի կա­րա­պի եր­գը

Նի­կո­լի կա­րա­պի եր­գը
31.01.2020 | 10:37
Որ­քան էլ պա­րա­դոք­սալ` այդ եր­գը գրի­չի մա­սին էր: Աս­ված է, չէ՞, սուր վերց­նո­ղը սրից էլ կընկ­նի: «Ըն­կավ»: Նրա ա­սու­լի­սի վեր­ջին ա­րա­րը, ե­թե այդ­քան ծի­ծա­ղե­լի չլի­ներ, կա­րե­լի էր շեքս­պի­րյան հա­մա­րել, սա­կայն ու­զում էր լավ, ստաց­վեց, ինչ­պես միշտ, ֆարս` զա­վեշ­տի, վոդևի­լի, օ­ճա­ռա­յին օ­պե­րե­տի ժան­րի կա­նոն­նե­րով:
Շա՜տ սե­րիա­լա­յին էր. ֆար­սը լրաց­վեց է­ժա­նա­գին «բոևի­կով»` ՎԵ­ՏՕ-ի, «Ա­դեկ­վատ­նե­րի», «Ան­տի­ֆեյ­քի» ղե­կա­վար­նե­րին աս­ֆալ­տին փռե­լով, շղ­թա­յե­լով, տա­նել-բե­րե­լով: Կուլ­մի­նա­ցիան Հրայր Թով­մա­սյա­նի սպաս­վող «ձեր­բա­կա­լու­թյան»` «հե­ղի­նա­կի կող­մից» տեքս­տի ըն­թեր­ցումն էր` Հան­րա­յին կոչ­վող հե­ռուս­տաե­թե­րից: Իսկ հան­գու­ցա­լու­ծու­մը, ինչ­պես ա­սել է տրա­գի­կո­մե­դիա­յի մագ­նատ Փա­շի­նյա­նը, «շու­տով կլի­նի»:
Այս ա­մե­նը` ա­ռա­ջին հա­յաց­քից: Երկ­րորդ ու էլ ա­վե­լի խոր­քա­յին հա­յաց­քը` ազ­գա­յին-պատ­մա­կան ան­դն­դա­խոր ող­բեր­գու­թյան նկա­րա­գիրն է բե­րում: Ի­հար­կե, կա­րե­լի էր «գրո­ղա­կան», այն է` ժան­րի կա­նո­նե­րին հա­վա­տա­րիմ շատ հեռ­վից գալ, առ­նչ­վե­լով ճշ­մար­տու­թյա­նը, որ բո­լորս գա­լիս ենք մեր ման­կու­թյու­նից, և բաց` քվան­տա­յին այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում այն, ինչ թա­քուն էր, հայտ­նի է դառ­նում, ող­նա­շա­րի մեջ պահ­ված բո­լոր «օ­ձե­րը» աչ­քառ են ել­նում: Թող­նենք մի պահ այդ ա­մե­նը և, առ­նչ­վենք օր­վա ի­րա­կա­նու­թյա­նը:
Բա­ցի մնա­ցյալ էա­կան «հան­գա­մանք­նե­րից» օր­վա և իշ­խո­ղի մոտ «ե­ղե­րա­կան» մեկ այլ ան­լու­ծե­լիու­թյուն-պատ կա` Ղա­րա­բա­ղյան խն­դիր, ո­րը գու­մար­վե­լով ռեյ­տին­գա­յին խոր ի­ջե­ցում­նե­րին, ժո­ղովր­դի կող­մից ծի­ծա­ղի ա­ռար­կա դառ­նա­լուն, ուղ­տը (ո­րի հա­մար կա­տար­վեց գու­նա­վոր-թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը) բեր­վում, չո­քեց­վում է Նի­կո­լի դռա­նը: Նի­կոլն ան­կա­նոն շար­ժում­ներ է ա­նում, սա­կայն հե­ռու փախ­չել չի կա­րող:
Ե­րեք օր, ե­րեք գի­շեր Մնա­ցա­կա­նյա­նը Ժնևում բա­նակ­ցում էր Ղա­րա­բա­ղյան խնդ­րով` ԵԱՀԿ հա­մա­նա­խա­գահ­նե­րի «բարձր հո­վա­նու ներ­քո», Մա­մե­դյա­րո­վի հետ: Սա Ղա­րա­բա­ղյան պատ­մու­թյան մեջ չլս­ված, չտեսն­ված վի­ճակ է, ինչն ինք­նին նշա­նա­կում է, որ այս ան­գամ «մի­ջազ­գա­յի­նը» շատ պինդ է բռ­նել խնդ­րի «կո­կոր­դից» և ա­նում է ա­մեն ինչ, որ­պես­զի պայ­թող տա­րա­ծաշր­ջա­նում մի կոնֆ­լիկտ ու գլ­խա­ցավ պա­կաս լի­նի:
Հա­նուն ար­դա­րու­թյան էլ ա­սենք` կոնֆ­լիկ­տը լու­ծե­լու ո­րո­շա­կի ի­դեն­տիկ վի­ճակ­ներ է­լի են ե­ղել ան­ցյա­լում։ Սա­կայն բո­լո­րի հա­մար էլ հաս­կա­նա­լի էր, դրանք լոկ փոր­ձեր էին: Այս ան­գամ ոչ թե փորձ է ար­վում, այլ իս­կա­պես ու­զում են լու­ծել։ Մա­նա­վանդ որ, կար­ծում են` խիստ «բա­րեն­պաստ» վի­ճակ է, և բա­ցի նրա­նից, որ իշ­խա­նու­թյան է բեր­վել, «փող է դր­վել» մե­կի վրա, ո­րը «փախ­չե­լու» տեղ չու­նի ու պար­տա­վոր է կա­տա­րել այն, ին­չի հա­մար բեր­վել է։ Նաև որ բա­ցի հե­ղա­փո­խու­թյան «ա­ռաջ­նոր­դից», կան նաև այլ խա­ղա­ցող­ներ թե՛ արտ­քա­ղա­քա­կան, թե՛ ներ­քա­ղա­քա­կան, ո­րոնք «փա­թեթ» ու­նեն այս խա­ղում:
Դր­սի խա­ղա­ցող­ներ Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը քիչ այլ մո­տե­ցում­ներ ու­նեն. Ռու­սաս­տա­նին կոնֆ­լիկ­տի լու­ծու­մը շատ ձեռն­տու չէ, այս­պես ին­քը լր­ջա­գույն ար­բիտր է Հա­րա­վա­յին Կով­կա­սում, միակ տար­բե­րակն իր զին­վոր­նե­րի խա­ղա­ղա­պա­հու­թյունն է հա­կա­մար­տու­թյան գո­տում, ին­չին Ի­րա­նը չի հա­մա­ձայ­նում: Կկա­րո­ղա­նա՞ն լու­ծել այդ հան­գույ­ցը դա­րի գոր­ծար­քի` Պա­ղես­տին-Իս­րա­յել թն­ջու­կում խցան­ված­նե­րը, պետք է դեռ սպա­սել։ Սա­կայն ակն­հայտ է՝ Ար­ցա­խյան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ Ժնևում մշակ­վում է մար­շալ-պլան, ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի «գր­չա­յին» ան­հան­գս­տու­թյուն­նե­րը նախ և ա­ռաջ բա­ցատր­վում են այդ հե­ռա­հար լա­տեն­տով, ու նոր` ման­կու­թյու­նից ե­կող վա­խե­րով ու կապ­րիզ­նե­րով, ո­րոնք սևե­ռուն են դար­ձել` գո­նե այս պա­հին` հան­դեպ Հրայր Թով­մա­սյան, մա­սամբ Ար­թուր Վա­նե­ցյան, որ­պես «նե­րու­մի», հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան դե­ֆի­ցի­տից տա­ռա­պող հո­գե­վի­ճակ:
Ինչ վե­րա­բե­րում է ներ­քին խա­ղա­ցող­նե­րին, ո­րոնց հա­մար Ար­ցա­խյան հար­ցը նույն­պես «ալ­ֆա և օ­մե­գա» է, կա­րե­լի է ֆիք­սել. նրանք այս խնդ­րում ու­նեն մաք­սի­մում և մի­նի­մում «քար­տեզ­ներ»: Մաք­սի­մու­մը, ան­շուշտ, առ­նչ­վում է ժա­մա­նակ շա­հե­լուն:
Ա­սա­ցինք` քա­նիցս փորձ է ար­վել մո­տեց­նել Ղա­րա­բա­ղյան հար­ցի լու­ծու­մը, կող­մե­րից մեկն ա­սել է` ոչ. մտա­ծում են` գու­ցե այս ան­գամ ևս այդ­պես լի­նի: Իսկ ե­թե ճն­շու­մը հաս­նի դեյ­թո­նյան մա­կար­դա­կի կամ մեկ այլ պար­տադ­րան­քի, ա­պա լավ բա­նակց­ման, լավ տար­բե­րա­կի դեպ­քում պետք է կա­րո­ղա­նալ պո­կել ա­ռա­վե­լա­գույ­նը. ի վեր­ջո Ար­ցա­խյան հար­ցը պետք է լուծ­վի, և ե­թե հնա­րա­վոր է` ա­ռանց Դեյ­թոն` ա­ռանց պա­տե­րազմ… ին­չու՞ ոչ:
Հնա­րա­վո՞ր է։ Դժ­վար, ո­րով­հետև ի­րադ­րու­թյունն ա­հա­վոր բարդ է, խա­ղա­ցող­ներն ու շա­հե­րը՝ է՛լ ա­վե­լի...
Ի­րա­վի­ճա­կի աբ­սուր­դայ­նու­թյու­նը, չեր­կն­չենք ա­սել` ող­բեր­գա­կա­նու­թյու­նը, սա­կայն, այն է, որ «թա­գա­վո­րը մերկ» է, ըն­դա­մե­նը գրիչ կա ձեռ­քին, ո­րին էլ թվում է, թե այդ գրի­չը մտց­նում է այ­լոց աչ­քը, ի­րա­կա­նում մտց­նում է իր և բո­լո­րիս աչ­քը:
Այս բարդ, ծանր փու­լում միաս­նա­կա­նու­թյուն ա­պա­հո­վե­լու փո­խա­րեն:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ