Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եվ­րա­տե­սի­լը» տար­բեր մարդ­կանց միա­վո­րում է մեկ գա­ղա­փա­րի շուրջ՝ ե­րաժշ­տու­թ­յան»

«Եվ­րա­տե­սի­լը» տար­բեր մարդ­կանց միա­վո­րում է մեկ գա­ղա­փա­րի շուրջ՝ ե­րաժշ­տու­թ­յան»
14.02.2020 | 02:29
Ա­ԹԵ­ՆԱ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԸ «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մի­ջազ­գա­յին մր­ցույ­թին ըն­դա­ռաջ կազ­մա­կերպ­վող «Դե­պի Եվ­րա­տե­սիլ» նա­խագ­ծի մաս­նա­կից­նե­րից է: Հու­նա­հայ երգ­չու­հին 2007-ին Հու­նաս­տա­նում մաս­նակ­ցել է This Is What’s Missing մի­ջազ­գա­յին ե­րաժշ­տա­կան մր­ցույ­թին՝ ար­ժա­նա­նա­լով ա­ռա­ջին մր­ցա­նա­կի: Մեկ տա­րի անց՝ 2008-ին, To Fili Tis Aphroditis եր­գով մաս­նակ­ցել է Հու­նաս­տա­նի «Ման­կա­կան Եվ­րա­տե­սիլ» եր­գի մր­ցույ­թի նա­խընտ­րա­կան փու­լին, որ­տեղ զբա­ղեց­րել է 7-րդ հո­րի­զո­նա­կա­նը։
2011 թվա­կա­նին թո­ղարկ­վել է նրա ա­ռա­ջին սինգ­լը՝ Party Like A Freak-ը, ո­րը միան­գա­մից հիթ է դար­ձել Հու­նաս­տա­նում և մի­լիո­նա­վոր դի­տում­ներ ու­նի YouTube-ում: Եր­գի հա­մար եր­կու ան­գամ ա­ռա­ջադր­վել է Video Music Awards-ի: 2012-ին թո­ղարկ­վել է նրա I Surrender սինգ­լը, ո­րը դար­ձել է տար­վա ա­մա­ռա­յին լա­վա­գույն հի­թե­րից մե­կը։
2017-ին մուտք է գոր­ծել ե­րաժշ­տա­կան աս­պա­րեզ որ­պես եր­գե­րի հե­ղի­նակ, գրել Palia Mou Agapi եր­գի բա­ռե­րը «Եվ­րա­տե­սի­լի» հաղ­թող Ե­լե­նա Պա­պա­րի­զուի հա­մար: 2018-ին, որ­պես հրա­վի­րյալ ար­տիստ, հան­դես է ե­կել բրի­տա­նա­կան X Factor-ում, ո­րին անդ­րա­դար­ձել են բա­զում ամ­սագ­րեր ու թեր­թեր:
-Ա­թե­նա, ի՞նչ եր­գով եք ներ­կա­յա­նում «Դե­պի Եվ­րա­տե­սիլ» նա­խագ­ծին և ինչ­պի­սի՞ տրա­մադ­րու­թյուն ու­նեք:
-Խան­դա­վառ ու վճ­ռա­կան է տրա­մադ­րու­թյունս: ՈՒ­զում եմ պատ­վով ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նը: «Chains On You» երգն եմ ներ­կա­յաց­նե­լու: Բա­ռե­րի հե­ղի­նա­կը ես եմ: Ե­րաժշ­տու­թյու­նը գրել եմ իմ պրո­դյու­սեր DJ Պա­կո­յի հետ: Եր­գիս հիմ­նա­կան ու­ղերձն այն է, որ յու­րա­քան­չյուրն իր մեջ ու­նի ա­դա­մանդ, եր­բեմն ո­մանք ու­զում են այն վերց­նել քեզ­նից, բայց ա­դա­ման­դը շո­ղում է, երբ այն քոնն է, քո ներ­սում է:
-Եր­կի­րը մեծ բե­մում ներ­կա­յաց­նե­լու հե­ռան­կա­րը մտա­հո­գիչ ու պար­տա­վո­րեց­նող չէ՞:
-Երբ դու ու­նես հրա­շա­լի թիմ և հա­վա­տում ես քո ու­ժե­րին, այդ­քան էլ չէ: Սա ինձ հա­մար մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է, և, ե­թե ինձ ընտ­րեն, ես ա­վե­լի քան եր­ջա­նիկ ու հպարտ կլի­նեմ:
-Կա­րո՞ղ եք կող­քից նա­յել Ձեզ ու ա­սել՝ ին­չո՞վ եք ա­ռանձ­նա­նում, ինչ­պե՞ս կա­րող եք գրա­վել մաս­նա­գի­տա­կան հանձ­նախմ­բի ու ե­րաժշ­տա­սեր հան­րու­թյան սիր­տը:
-Երբ ա­նում ես այն, ինչ իս­կա­պես սի­րում ես, հենց դա կա­րող է գրա­վել մարդ­կանց սր­տե­րը: Չեմ ու­զում մտա­ծել՝ ին­չով եմ ա­ռանձ­նա­նա­լու: ՈՒղ­ղա­կի լի­նե­լու եմ այն­պի­սին, ինչ­պի­սին կամ և փոր­ձե­լու եմ լա­վա­գույնս հան­դես գալ, դեռ ա­վե­լին: Հու­սով եմ՝ թե՛ մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­խում­բը, թե՛ ե­րաժշ­տա­սեր հան­րու­թյու­նը կհա­վա­նեն ինձ և կհա­վա­տան իմ ու­ժե­րին:
-«Եվ­րա­տե­սի­լը» նաև քա­ղա­քա­կան հար­ցեր լու­ծող հար­թակ է, հնա­րա­վո՞ր է լավ եր­գի ու լավ կա­տար­ման մի­ջո­ցով գրա­վել մարդ­կանց սր­տերն ու երկ­րորդ պլա­նում թող­նել քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:
-«Եվ­րա­տե­սի­լը» տար­բեր մարդ­կանց միա­վո­րում է մեկ գա­ղա­փա­րի շուրջ՝ ե­րաժշ­տու­թյան, և դա հիա­նա­լի է: Ես չեմ մտա­ծում, թե ո­րե­րորդ տեղն եմ զբա­ղեց­նե­լու, ե­թե ինձ հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեն ներ­կա­յաց­նե­լու Հա­յաս­տա­նը: Պար­զա­պես պետք է քրտ­նա­ջան աշ­խա­տես, լա­վա­գույնս ներ­կա­յա­նաս, պատ­մես քո պատ­մու­թյու­նը և ու­ղերձդ եր­գի մի­ջո­ցով հասց­նես աշ­խար­հին:
-Հա­յե­րեն փոր­ձու՞մ եք սո­վո­րել:
-Այս­տեղ շատ տա­ղան­դա­վոր ու­սու­ցիչ­ներ ու­նեմ: Նրանք սո­վո­րեց­րել են ինձ ա­սել՝ «Բարև, ո՞նց ես, շնոր­հա­կա­լու­թյուն, լավ, իսկ դու՞, ես հպարտ եմ, որ հայ եմ, սի­րում եմ ձեզ, Ա­րամ, ա­մեն ինչ կա­րամ (այս ա­մենն ա­սում է հա­յե­րեն- Ա. Ս.) և շատ այլ բա­ներ» : Հու­սով եմ՝ ա­վե­լի շատ բան կսո­վո­րեմ:
-Այն, ինչ սի­րում եք մեր երկ­րում և այն, ինչ մտա­հո­գիչ է թվում:
-Սի­րում եմ մթ­նո­լոր­տը, է­ներ­գիան, մար­դիկ շատ բա­րի են, ա­ջակ­ցող, ա­ռա­տա­ձեռն: Պաշ­տում եմ հայ­կա­կան ու­տեստ­նե­րը, հատ­կա­պես սպա­սը: Ի՞նչն է ինձ մտա­հո­գում: Այն, որ Հա­յաս­տա­նը պետք է ա­վե­լի շատ ճա­նա­չե­լի լի­նի աշ­խար­հին: Սա հրա­շա­լի եր­կիր է, այս­տեղ այն­քա՜ն տա­ղան­դա­վոր, մեծ հե­ռան­կար­ներ ու­նե­ցող մար­դիկ են ապ­րում:
-Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում հայ ե­րաժշ­տու­թյա­նը:
-Ես շատ եմ սի­րում Ա­րամ Խա­չատ­րյա­նի, Կո­մի­տա­սի ե­րաժշ­տու­թյու­նը, հայ­կա­կան ջա­զը: Ինձ հիաց­նում է օ­պե­րա­յին եր­գիչ Գե­ղամ Գրի­գո­րյա­նի ձայ­նը: Հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյու­նը յու­րա­հա­տուկ է, բարձ­րար­ժեք: Շատ եմ ցան­կա­նում հա­յե­րեն երգ կա­տա­րել:
-Ի՞նչ կա­սեիք մեր ըն­թեր­ցո­ղին...
-Կա­սեմ, որ գնա­հա­տեն ի­րենք ի­րենց, եր­բեք չհան­ձն­վեն, հա­վա­տան ի­րենց ու­ժե­րին: Ոչ ոք չի կա­րող ձեզ­նից խլել ձեր ներ­սի ա­դա­մանդ­նե­րը: Եվ ե­թե դուք հա­վա­նել եք իմ «Chains On You» եր­գը, ես «Դե­պի Եվ­րա­տե­սի­լի» ժա­մա­նակ հան­դես եմ գա­լու 6-րդ հա­մա­րի ներ­քո, կա­րող եք քվեար­կել ինձ հա­մար, ե­թե ցան­կա­նում եք:
Զրույցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ