Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել Արևելյան Երուսաղեմում շինարարության ծրագրերից

ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել Արևելյան Երուսաղեմում շինարարության ծրագրերից
23.02.2020 | 20:18

Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել վերանայել Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների համար բնակավայրերի կառուցման ծրագիրը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելի
խոսքով՝ այդ տարածքներում շինարարությունը կարող է մեծ վնաս հասցնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը:


«Բնակավայրերը միջազգային օրենսդրության համաձայն ապօրինի են», – ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն մինչև 1967-ը չի ճանաչում որևէ սահմանային փոփոխություն, այդ թվում եւ Երուսաղեմի հետ կապված, բացառությամբ այն երկրների, որոնք արդեն համձայնության են եկել երկու պետությունների հետ:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ