«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Իրանից կորոնավիրուսի վարակի տեղեկությունները միանշանակ չեն

Իրանից կորոնավիրուսի վարակի տեղեկությունները միանշանակ չեն
24.02.2020 | 23:51

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ պաշտոնական աղբյուրների, անցավ 60-ը։ Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ վարակի հաստատված դեպքերի թիվը 61 է, ներառյալ՝ մահվան 12 դեպքերը, հերքվել է ILNA գործակալության տեղեկատվությունը Ղոմում կորոնավիրուսի 50 զոհերի մասին։


250 հնարավոր վարակակիր բուժում է ստանում հիվանդանոցներում, մի քանի քաղաքներում փակ են տասնյակ դպրոցներ, համալսարաններ, կինոթատրոններ, չեղարկվել են մշակութային միջոցառումներ, մարզական խաղեր:
Իրանում առաջին վարակակիրները հայտնաբերվել են Թեհրանից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շիաների հոգևոր կենտրոն Ղոմում։ Այդ շրջանից ընտրված պատգամավոր Ահման Ամիրաբադի Ֆարահին լրագրողների հետ զրույցում պնդել է, թե վարակի էպիկենտրոն դարձած քաղաքը պետք է մեկուսացնել:
Պատգամավորի խոսքով՝ վարակը Ղոմում տարածվել է փետրվարի 13-ից, եղել են զոհեր, սակայն իշխանություններն այդ փաստը գաղտնի են պահել։ Հենց Ֆարահիին էր վկայակոչել ILNA-ն՝ հաղորդելով Ղոմում կորոնավիրուսի հինգ տասնյակ զոհերի մասին։ Նա հայտնել է, որ իրավիճակը Ղոմում ծայրահեղ ծանր է, կորոնավիրուսով վարակվել են բուժանձնակազմի ներկայացուցիչներ, հիվանդության թեստերը նույնիսկ այս պահին հասանելի են միայն Թեհրանում:


Իրանի հարևան երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Իրաքը, Տաջիկստանը և Քուվեյթը, փակել են իրենց սահմանները, սահմանափակել շփումները կամ դադարեցրել օդային հաղորդակցությունը։ «Մահան» իրանական ավիաընկերությունը շարունակում է չվերթներ իրանականացնել Թեհրանի և Պեկինի միջև: «Մահան»-ը, որը մասնակիորեն պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, վերջին երկու շաբաթներին կոշտ քննադատության է ենթարկվում Չինաստանի հետ չվերթները սահմանափակելու՝ անցած ամիս կառավարության ընդունած որոշումն անտեսելու պատճառով։


Կորոնավիրուսով վարակվածների թիվն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 80 հազար մարդ, որից 77 հազարը՝ Չինաստանում։ Հիվանդությունը շուրջ 2 հազար 600 մարդու կյանք է խլել, մահվան դեպքերից միայն երկու տասնյակն է արձանագրվել Չինաստանից դուրս։
Այսօր կորոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել Իրաքում՝ Իրանից եկած ուսանող:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ