Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պա­տե­րազմ, որ չկա, բայց կա

Պա­տե­րազմ, որ չկա, բայց կա
25.02.2020 | 00:57
ՈՒ մինչ մենք խր­վել ենք ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում և հան­րաք­վեի «ա­յո»-ից ու «ոչ»-ից դուրս ո­չինչ չենք տես­նում, աշ­խար­հում կա­տար­վում են ի­րա­դար­ձու­թյուն­ներ, որ ինչ-որ պա­հից վե­րա­բե­րե­լու են մեզ: ՈՒղ­ղա­կի և ա­նուղ­ղա­կի: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը այն­քան ա­րագ են, որ այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը վա­ղը փոխ­ված է լի­նում, և այ­նուա­մե­նայ­նիվ, քա­նի օր է՝ ակն­հայտ է, որ Սի­րիա­յում մի­մյանց դեմ կռ­վում են Թուր­քիան ու Ռու­սաս­տա­նը:
Փաս­տա­ցի՝ մեղ­րա­միսն ա­վարտ­վեց դե­ֆակ­տո պա­տե­րազ­մով, թե­պետ դե­յու­րե կող­մե­րից ոչ մե­կը չի ըն­դու­նում պա­տե­րազ­մի փաս­տը: Մինչև Իդ­լի­բի դեպ­քե­րը Էր­դո­ղա­նին հա­ջող­վել է Պու­տի­նի հետ հա­մա­ձայ­նու­թյան գալ, ու նա հույս ու­ներ, որ հի­մա էլ Պու­տի­նը ա­զատ գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտա: Բայց ի­րա­վի­ճակ է փոխ­վել: Նախ՝ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը եր­կար ստում էր՝ խոս­տա­նա­լով, որ Իդ­լի­բում կու­տակ­ված ջի­հա­դա­կան­նե­րին կամ կտար­հա­նի, կամ կզի­նա­թա­փի, ինչ­պես Էր­դո­ղա­նը, Ռո­հա­նին, Պու­տի­նը պայ­մա­նա­վոր­վել էին Աս­տա­նա­յում: Էր­դո­ղա­նը խոս­տու­մը չկա­տա­րեց: Հա­կա­ռակ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, որ Ան­կա­րան հար­գում է Սի­րիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, Էր­դո­ղա­նը մտել է հարևան եր­կիր և չի ցան­կա­նում դուրս բե­րել զոր­քերն ու սպա­ռա­զի­նու­թյու­նը: Բա­ցի այն, որ Կիևում Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել էր, որ Ան­կա­րան եր­բեք չի ճա­նա­չի Ղրի­մի բռ­նակ­ցու­մը Ռու­սաս­տա­նին ու իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում կպա­հի թա­թար­նե­րի հար­ցը, Էր­դո­ղա­նը նաև դի­մել է ԱՄՆ-ին՝ խնդ­րե­լով «Պետ­րիոտ» զե­նի­թահր­թի­ռա­յին եր­կու հա­մա­կար­գեր տե­ղա­կա­յել Թուր­քիա­յի հա­րա­վում: Հա­մա­կար­գե­րը պետք են Իդ­լի­բում հար­ձակ­ման հա­մար: Էր­դո­ղա­նը փոր­ձով հա­մոզ­վել է, որ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ ա­ռանց ա­վիա­ցիա­յի ա­ջակ­ցու­թյան, ձա­խող­վում են: Ճիշտ է, նա հայ­տա­րա­րում է, որ Բա­շար Ա­սա­դի կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րի դեմ կռ­վում են ոչ թե թուր­քա­կան բա­նա­կը, այլ սի­րիա­ցի ընդ­դի­մա­դիր­նե­րը, բայց ըն­դու­նում է, որ զոհ­վել են թուր­քա­կան բա­նա­կի զին­վոր­ներ ու սպառ­նում է մե­կի դեմ 100-ից վրեժ լու­ծել: Նույ­նիսկ ուլ­տի­մա­տում է տվել Պու­տի­նին՝ ե­թե Ա­սա­դը մինչև փետր­վա­րի վերջ չհե­ռա­նա Իդ­լի­բից, կվեր­սկ­սի «Խա­ղա­ղու­թյան ա­կունք» ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը: Ոչ Պու­տի­նը, ոչ Ա­սա­դը, բնա­կա­նա­բար, ուլ­տի­մա­տու­մը չեն ըն­դու­նել: Ա­վե­լին՝ Ա­սա­դը հայ­տա­րա­րել է, որ մինչև վեր­ջին զին­վո­րը Իդ­լի­բը մաքր­վե­լու է ան­կոչ հյու­րե­րից, ի­մա՝ թուր­քե­րից: Ան­կա­րան փոր­ձեց նաև ՆԱ­ՏՕ-ն ներ­քա­շել Սի­րիա­յի պա­տե­րազ­մի մեջ, բայց ստա­ցավ սոսկ ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Ստոլ­տեն­բեր­գի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Իդ­լի­բում պետք է դա­դա­րեց­վեն: Չի շտա­պում պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վել և Դո­նալդ Թրամ­փը: 2020-ի նո­յեմ­բե­րին ԱՄՆ-ում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ են, հա­նուն Էր­դո­ղա­նի ամ­բի­ցիա­նե­րի Թրամ­փը չի պատ­րաստ­վում զո­հա­բե­րել վե­րընտ­րու­թյու­նը: Ե­թե Թուր­քիան օդ բարձ­րաց­նի F-16-նե­րը Իդ­լի­բում, բախ­վե­լու է ոչ միայն Բա­շար Ա­սա­դի բա­նա­կի կոր­ծա­նիչ­նե­րին, այլև ռու­սա­կան: Հա­մե­նայն դեպս, Սի­րիան հայ­տա­րա­րել է, որ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյու­նը կոչն­չաց­նի ցան­կա­ցած ինք­նա­թիռ, ո­րը կխախ­տի երկ­րի օ­դա­յին տա­րած­քը: ՈՒ­րեմն հա­զիվ թե ԱՄՆ-ը նոր «Պետ­րիոտ­ներ» տա Ան­կա­րա­յին: Ա­ռա­վել ևս, երբ հա­կա­ռակ բո­լոր հոր­դոր­նե­րի, Էր­դո­ղա­նը գնեց ռու­սա­կան C-400-նե­րը: Թուր­քիա­յի տա­րած­քում կան «Պետ­րիոտ­ներ», բայց գտն­վում են ԱՄՆ ռազ­մա­բա­զա­նե­րում, և Էր­դո­ղա­նը փոր­ձում է ստա­նալ հա­մա­կար­գե­րը՝ ԱՄՆ զին­վո­րա­կան­նե­րի հետ, Սի­րիա­յի սահ­մա­նի Խա­թայ քա­ղաք տե­ղա­փո­խե­լու հա­մա­ձայ­նու­թյու­նը՝ իբր պաշտ­պա­նու­թյան հա­մար:
Ա­մեն ինչ սկս­վեց հուն­վա­րի 7-ից, երբ Սի­րիա­յի կա­ռա­վա­րա­կան բա­նա­կը հար­ձակ­ման ան­ցավ Իդ­լի­բի նա­հան­գում՝ ռու­սա­կան ու ի­րա­նա­կան զի­նու­ժի ա­ջակ­ցու­թյամբ: Ա­սա­դի բա­նա­կին հա­ջող­վեց ա­զա­տել Հա­լե­պի հա­րա­կից շր­ջան­նե­րը և իր վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նել Մ-5 մայ­րու­ղին, որ միաց­նում է Հա­լեպ-Դա­մաս­կոս-Լա­թա­քիա քա­ղաք­նե­րը: Իդ­լի­բի ա­զա­տագ­րու­մը քա­ղա­քա­կա­նից բա­ցի տն­տե­սա­կան անգ­նա­հա­տե­լի նշա­նա­կու­թյուն ու­նի: Հա­ջո­ղու­թյան դեպ­քում Բա­շար Ա­սա­դի բա­նա­կին կհա­ջող­վի վե­րա­կանգ­նել ամ­բողջ երկ­րում տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը: Մ-4 և Մ-5 մայ­րու­ղի­նե­րը ռազ­մա­վա­րա­կան կարևո­րու­թյուն ու­նեն ոչ միայն իբրև ավ­տո­մայ­րու­ղի, այլև ճա­նա­պարհ դե­պի Մի­ջերկ­րա­կան ու փաս­տա­ցի՝ է­ներ­գա­կիր­նե­րի ճա­նա­պարհ: Հենց նույն պատ­ճա­ռով է Էր­դո­ղա­նը ձգ­տում ամ­րապ­նդ­վել Իդ­լի­բում, որ­տեղ հա­վաք­վել են 2011-ից Բա­շար Ա­սա­դի դեմ կռ­վող ապս­տամբ­ներն ու ջի­հա­դա­կան­նե­րը:
Իդ­լիբն Ան­կա­րան հա­մա­րում է իր ազ­դե­ցու­թյան գո­տի: 2016-ից թուր­քա­կան բա­նա­կը 3 ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­րել Սի­րիա­յի հյու­սի­սում, բայց ոչ մե­կը Բա­շար Ա­սա­դի դեմ չի ե­ղել: Իդ­լի­բում կու­տակ­վել են Ա­սա­դին ընդ­դի­մա­դիր խմ­բա­վո­րում­նե­րը, ո­րոնց տա­րի­նե­րով սպա­ռա­զի­նել, ֆի­նան­սա­վո­րել, բու­ժել ու զի­նա­վար­ժել է Թուր­քիան: Ե­թե հի­մա Էր­դո­ղա­նը լքի յու­րա­յին­նե­րին, որ օգ­նել են քր­դե­րի դեմ պայ­քա­րում, նրան չեն հաս­կա­նա ոչ Թուր­քիա­յում, ոչ ջի­հա­դա­կան­նե­րը: Նրանց մի մա­սին Էր­դո­ղա­նը «ար­տա­հա­նել է» Լի­բիա՝ Ֆա­յեզ Սա­րա­ջին օգ­նու­թյան՝ Խա­լի­ֆա Խաֆ­թա­րի դեմ կռ­վե­լու հա­մար: Սի­րիա­յին զու­գա­հեռ Էր­դո­ղա­նը փոր­ձում է ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը Լի­բիա­յում: Շատ փոր­ձա­գետ­ներ հա­մա­րում են, որ Սի­րիա­յում Էր­դո­ղա­նը լու­ծում է ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­ներ: Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը ճգ­նա­ժա­մի մեջ է, ար­տադ­րու­թյու­նը կր­ճատ­վել է մի քա­նի ո­լորտ­նե­րում: Ինֆ­լյա­ցիան շատ բարձր է: Այս պայ­ման­նե­րում Էր­դո­ղա­նը տն­տե­սու­թյու­նից հա­նած գու­մար­նե­րը հատ­կաց­րել է բա­նա­կի վե­րա­զին­մանն ու նոր զի­նա­տե­սակ­ներ գնե­լուն: Ստամ­բու­լում ու Ան­կա­րա­յում քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թյուն­նե­րը տա­նուլ տա­լուց հե­տո երկ­րից դուրս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թուր­քե­րին հա­մախմ­բե­լու ու ԱԶԿ-ի վար­կա­նի­շը՝ ար­տա­քին թշ­նա­մու սպառ­նա­լի­քի ա­ռաջ, բարձ­րաց­նե­լու շանս են: Ան­ցած օ­րե­րին Թուր­քիա­յի նա­խա­գա­հը տաս­նյակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­րել Իդ­լի­բի ճգ­նա­ժա­մի թե­մա­յով, հիմ­նա­կա­նում՝ սպառ­նա­լից: Բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով: Բա­ցի ջի­հա­դա­կան­նե­րից՝ Իդ­լի­բի նա­հան­գում 3,5 մի­լիոն փախս­տա­կան­ներ կան, ու Էր­դո­ղա­նը, ինչ­պես պա­տե­րազ­մի ամ­բողջ ըն­թաց­քում, նրանց օգ­տա­գոր­ծում է իբրև շան­տա­ժի մի­ջոց Եվ­րո­պա­յին՝ սպառ­նա­լով փախս­տա­կան­նե­րի նոր հոս­քով:
Մոսկ­վա­յում ու Ան­կա­րա­յում բա­նակ­ցու­թյուն­ներն ա­վարտ­վել են ա­ռանց հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի: Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պում չի կա­յա­նում, հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը ար­դյունք չեն տա­լիս: Ա­ռա­ջադր­վել են բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի քա­նի ձևա­չա­փեր՝ Պու­տին-Ռո­հա­նի-Էր­դո­ղան, Պու­տին-Էր­դո­ղան-Մակ­րոն-Մեր­կել: Բայց հան­դի­պում­նե­րը հնա­րա­վոր են միայն մար­տին: Խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րով, հի­մա նաև կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մով պայ­մա­նա­վոր­ված՝ Ի­րանն առ­ժա­մա­նակ ակ­տիվ չի մաս­նակ­ցում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցում­նե­րին: Մի քա­նի հե­ռա­խո­սազ­րույց­ներ Էր­դո­ղա­նի ու Պու­տի­նի հետ ու­նե­ցել են Է­մա­նուել Մակ­րոնն ու Ան­գե­լա Մեր­կե­լը: Ան­կա­րան բո­լոր ձևա­չա­փե­րից նա­խընտ­րում է Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պու­մը, Պու­տի­նը չի շտա­պում ու չի շտա­պի, քա­նի դեռ մար­տե­րը չեն ա­վարտ­վել: Բո­լոր դեպ­քե­րում որևէ ձևա­չա­փով հան­դիպ­ման օ­րա­կար­գում Մոսկ­վան չի դնի միայն Իդ­լի­բի հար­ցը, այլ՝ Սի­րիա­յի քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման, Ա­սա­դին ճա­նա­չե­լու իբրև երկ­րի նա­խա­գահ, ո­րին Էր­դո­ղա­նը կտ­րա­կա­նա­պես դեմ է, Լի­բիա­յի կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­ման, քր­դե­րի ճա­կա­տագ­րի ու Սի­րիա­յի վե­րա­կան­գն­ման: Մոսկ­վան չի կա­րող ու չի ցան­կա­նում Էր­դո­ղա­նին թող­նել Մ-4 և Մ-5 մայ­րու­ղի­նե­րը, Ա­սա­դը՝ ա­ռա­վել ևս: Ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տի­նե­րի պաշտ­պա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան Էր­դո­ղա­նի պն­դում­նե­րին կարճ պա­տաս­խա­նել է ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը՝ «Ի­րա­վի­ճակ է փոխ­վել», նկա­տի ու­նե­նա­լով, որ Էր­դո­ղա­նը չի կա­տա­րել Աս­տա­նա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: «Պայ­քա­րը մեզ հեշտ չի տր­վում, մենք զո­հեր ու­նենք։ Մենք բախ­վում ենք նոր թա­կարդ­նե­րի»՝ ան­ցյալ շա­բաթ հայ­տա­րա­րել էր Էր­դո­ղա­նը՝ ըն­դգ­ծե­լով՝ Ան­կա­րան մտա­դիր չէ «են­թարկ­վել գլո­բալ տե­րու­թյուն­նե­րի սցե­նար­նե­րին», Սի­րիա­յում ու Լի­բիա­յում Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թե­լադր­ված են ազ­գա­յին շա­հե­րով։ Ո՞րն է Էր­դո­ղա­նի «ազ­գա­յին շա­հը» Իդ­լի­բում: Նա ու­զում է փո­խել ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը՝ վե­րաբ­նա­կեց­նել թուր­քո­ման­նե­րին ու թույլ չտալ քր­դա­կան ինք­նա­վա­րու­թյան ստեղ­ծու­մը Սի­րիա­յի հյու­սի­սում՝ իր սահ­մա­նին: Իդ­լի­բը նրան պետք է մշ­տա­կան ան­կա­յու­նու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար Սի­րիա­յում՝ պա­հե­լու զին­ված խմ­բեր ու նրանց պար­բե­րա­բար մեկ քր­դե­րի դեմ, մեկ Լի­բիա՝ Տրի­պո­լիի կա­ռա­վա­րու­թյանն ա­ջակ­ցե­լու ու­ղար­կե­լու հա­մար: Էր­դո­ղանն ա­սում է, որ Ա­սա­դի բա­նա­կի գրո­հի դեպ­քում Իդ­լի­բից փախս­տա­կան­նե­րի զանգ­վա­ծա­յին հոսք կսկս­վի Թուր­քիա, այն­տե­ղից էլ Եվ­րո­պա: Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Մակ­րո­նը հայ­տա­րա­րել է, որ Ֆրան­սիան ու Գեր­մա­նիան կոչ են ա­նում ան­հա­պաղ հրա­դա­դար հաս­տա­տել, վեր­սկ­սել քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյու­նը: Մակ­րո­նը մե­ղադ­րել է ԱՄՆ-ին՝ Սի­րիա­յից դուրս գա­լու հա­մար, ո­րի պատ­ճա­ռով ի­րա­վի­ճա­կը Իդ­լի­բում մնաց Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի ձեռ­քում: Մոսկ­վա­յին հե­տաք­րք­րում են իր 2 ռազ­մա­բա­զա­նե­րը Սի­րիա­յում: Էր­դո­ղա­նի ծրագ­րե­րը հար­ված են Պու­տի­նի հե­ղի­նա­կու­թյա­նը ոչ միայն Սի­րիա­յում ու Մեր­ձա­վոր Արևել­քում, այլև Ռու­սաս­տա­նում: Թուր­քիան Մոսկ­վա­յին անհ­րա­ժեշտ էր ՆԱ­ՏՕ-ում պա­ռակ­տում մտց­նե­լու հա­մար, բայց Պու­տի­նը հա­մոզ­վել է քա­նիցս, որ Էր­դո­ղա­նը եր­կա­կի խաղ է խա­ղում և մտա­դիր չէ ՆԱ­ՏՕ-ից հե­ռա­նալ, այս պայ­ման­նե­րում վիր­տուալ է դառ­նում Թուր­քիա­յին մի­ջու­կա­յին զենք տա­լը, որ այդ­պես ու­զում է Էր­դո­ղա­նը: Պու­տի­նը չի կա­րող ան­տե­սել Սի­րիա­յի ու Ի­րա­նի դիր­քո­րո­շու­մը, որ դեմ են Թուր­քիա­յի Իդ­լի­բում մնա­լուն: Ա­պա­ցույ­ցը՝ ռու­սա­կան օ­դու­ժի հար­ված­ներն էին թուր­քա­կան տան­կե­րին, ո­րից հե­տո Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը հայ­տա­րա­րեց, որ հնա­րա­վոր ա­մեն ինչ ար­վում է ռու­սա­կան ու թուր­քա­կան զոր­քե­րի բա­խու­մը կան­խե­լու հա­մար: ՈՒ­շա­ցած հայ­տա­րա­րու­թյուն, երբ Էր­դո­ղա­նը կա­տար­վածն ար­դեն ան­վա­նել էր «պա­տե­րազմ»: Կի­րա­կի օ­րը ՌԴ ԱԳ փոխ­նա­խա­րար Սեր­գեյ Վեր­շի­նի­նը ա­սաց, որ Սի­րիա­յի բա­նա­կը մաս­նա­կիո­րեն ա­զա­տագ­րել է ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տին Իդ­լիբ նա­հան­գում, դե­ֆակ­տո գո­տին գտն­վում է կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ, բայց նրանց խն­դիրն է կանգ­նեց­նել ա­հա­բեկ­չա­կան գրոհ­նե­րը, ոչ թե դուրս գալ սահ­ման: Ա­հա այս­պի­սի «պա­տե­րազմ», ո­րի ա­վար­տը տոն կլի­նի Դա­մաս­կո­սում, բայց ոչ Ան­կա­րա­յում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Այս ըն­թաց­քում կո­րո­նա­վի­րու­սը հա­սավ Ի­րան: Քու­վեյթն ու Թուր­քիան փա­կել են Ի­րա­նի հետ սահ­մա­նը: Հա­յաս­տա­նը միայն ե­րեկ ո­րո­շեց եր­կու շա­բա­թով սահ­մա­նը փա­կել: Ի­րա­նում ՀՀ դես­պա­նա­տու­նը դա­դա­րեց­րել է հյու­պա­տո­սա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը: Կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված հի­վան­դը 14 օր կա­րող է ոչ մի ախ­տա­նիշ չու­նե­նալ, բայց վա­րա­կա­կիր լի­նել՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը դա գի­տի, բայց ա­ռաջ­նորդ­վում է չին պաշ­տո­նյա­նե­րի ա­րա­տա­վոր սկզ­բուն­քով՝ խու­ճապ չտա­րա­ծել: Երբ Չի­նաս­տա­նից դուրս կո­րո­նա­վի­րու­սը ար­դեն շր­ջում է ամ­բողջ աշ­խար­հում, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը պար­տա­վոր է տե­ղե­կաց­նել՝ ի՞նչ է ար­վել վա­րա­կը կան­խե­լու, իսկ տա­րած­ման դեպ­քում բու­ժե­լու հա­մար՝ բա­ցի Ռու­սաս­տա­նից մի քա­նի ախ­տո­րո­շիչ թեստ ստա­նա­լը: Հա­յաս­տա­նը Չի­նաս­տան չէ, որ մի քա­նի օ­րում մի քա­նի հի­վան­դա­նոց կա­ռու­ցի ու հի­վանդ­նե­րին կա­րո­ղա­նա ա­մեն ին­չով ա­պա­հո­վել՝ բուժ­ման հա­մար: Ծխա­խո­տի դեմ պայ­քա­րը կա­րե­լի է առ­ժա­մա­նակ դա­դա­րեց­նել ու զբաղ­վել շատ ա­վե­լի վտան­գա­վոր հի­վան­դու­թյամբ, ո­րի բուժ­ման մի­ջոց փաս­տա­ցի չկա: Սե­զո­նա­յին գրիպ­նե­րի տա­րա­ծումն ար­դեն իսկ չա­փա­զանց շատ է: Կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տա­նի դեպ­քում կդառ­նա ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր: Եվ ոչ միայն ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը պետք է ար­դեն ծրա­գիր ու­նե­նար ու ներ­կա­յաց­ներ հան­րու­թյա­նը՝ ի՞նչ է ար­վում կո­րո­նա­վի­րու­սի մուտ­քը Հա­յաս­տան կան­խե­լու հա­մար՝ բա­ցի օ­դա­նա­վա­կա­յա­նում ջեր­մու­թյուն չա­փելն ու տուն ու­ղար­կե­լը, և ի՞նչ է ար­վել հի­վան­դու­թյան դեպ­քե­րի գրանց­ման դեպ­քում՝ պատ­րաստ­վա­ծու­թյան հա­մար՝ հի­վան­դա­նո­ցի ա­ռանձ­նա­ցում, բու­ժանձ­նա­կազ­մի վե­րա­պատ­րաս­տում, դե­ղա­մի­ջոց­ներ… Ո­չինչ, որ մեկ ա­միս ո­մանք գու­ցե պարգևավ­ճար­նե­րից զրկ­վեն՝ այս դեպ­քում ֆի­նան­սա­կան ծախ­սե­րը տե­ղին ու անհ­րա­ժեշտ են: Ա­ռող­ջու­թյուն ձեզ:
Դիտվել է՝ 5440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ