Բելառուսում, Նիգերիայում, Նոր Զելանդիայում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը: Նիգերիայում կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը հաստատվել է Լագոս նահանգում:
Նոր Զելանդիայում վարակված անձը հոսպիտալացվել է Օքլենդ քաղաքում: Վիրուսը հայտնաբերվել է Իրանից վերադարձած անձի մոտ, այժմ նա գտնվում է կայուն վիճակում: Բելառուսում վարակակիրն Իրանից ուսանող է:
Բելառուսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում համաճարակային իրավիճակի վատթարացումից ելնելով` պարտադիր ստուգում են անցնում այդ երկրներից ժամանած բոլոր անձինք: