Թուրք զինվորականները ցանաքային և օդային հարվածներ են հասցնում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Իդլիբում թուրքական կողմն ունի արդեն 29 զոհ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որին ներկա են եղել ուժային կառույցների ղեկավարներ, ի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: