Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պարզվեց, որ այս երկրում կա 7 համառ մարդ

Պարզվեց, որ այս երկրում կա 7 համառ մարդ
28.02.2020 | 14:39

«Հրապարակը» գրել է. «Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ գործող իշխանությունը, կարելի է ասել, պատերազմ հայտարարեց Սահմանադրական դատարանին՝ այս կառույցը հռչակելով ՀՀ ժողովրդի թշնամի և մեր զարգացման գլխավոր խոչընդոտ։ 1 տարի շարունակ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչով են Հրայր Թովմասյանն ու մյուս 6 դատավորները խանգարում մեր իշխանություններին, և ինչպես է արտահայտվում նրանց «վնասարարությունը»։ Ապարդյուն։ Որևէ հոդաբաշխ բացատրություն այդպես էլ չհնչեց այս ընթացքում։ Թեև, անշուշտ, տարբեր ենթադրություններ արվեցին՝ սկսած Քոչարյանի գործով կայացրած անցանկալի որոշումից, մինչև առաջիկայում ՍԴ-ում քննվելիք օրենքների ճակատագիրը։ Երեկ ՍԴ կազմի դեմ հայտարարված պատերազմի հերթական փուլը մտանք։ 2 ամիս առաջ ընդունված՝ ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի օրենքի գործողության ժամկետն ավարտվեց, և պարզվեց, որ այս երկրում կա 7 համառ մարդ, նրանք չեն վախենում իշխանությունից և չեն ենթարկվում նրա կամքին, չեն ուզում տանը նստած բարձր կենսաթոշակ ստանալ և, մեծ հաշվով, հրաժարվում են հանգիստ ու անվրդով կյանքից։ Հանուն ինչի՞։


Իշխանությունների կարծիքով՝ հանուն նախկին իշխանությունների կամքի կատարման։ Հանրության մեկ այլ մասի կարծիքով՝ հանուն սկզբունքի, հանուն անկախ դատական համակարգի, հանուն այն բանի, որ մեր երկրում լինի գեթ մեկ համակարգ, որը գործող իշխանությունների կրնկի տակ չէ և հակակշռում է իշխանության մյուս ճյուղերին։ Այս 2 իրարամերժ տեսակետները բախվելու են ապրիլի 5-ին։ Նրանք, ովքեր համամիտ են իշխանությունների հետ և ուզում են հնազանդ ՍԴ, «ԱՅՈ» կքվեարկեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Նրանց, ում համար կարևոր է հակակշռումների և իշխանության թևերի տարանջատման գաղափարը, կքվեարկեն «ՈՉ» կամ կբոյկոտեն այն» ։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ