Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՀԿ-ն կառավարություններին հորդորում է պահպանել կարանտինային նորմերը

ԱՀԿ-ն կառավարություններին հորդորում է պահպանել կարանտինային նորմերը
04.04.2020 | 20:58

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է կառավարություններին պահպանել կարանտինային նորմերը՝ չնայած տնտեսական ու սոցիալական վնասներին: «Դրանք վաղաժամ վերացնելու դեպքում համաճարակը կարող է երկարաձգվել, որ վերջնական հաշվով շատ ավելի մեծ վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը,- հայտարարել է Թեդրոս Ադանոմ Գեբրեսիուսը: - Սահմանափակումներին վերջ դնելու ամենակարճ և արագ ճանապարհը վիրուսի վերջնական հաղթահարումն է»:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ