Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

The National պարբերականը ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները

The National պարբերականը ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները
04.04.2020 | 21:06

Աբու Դաբիում լույս տեսնող The National-ը Opinion խորագրով ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները: Նախագահը նկատել է՝ եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան Չինաստանում, երկրորդ ալիքը կարող է արձանագրվել Արգենտինայում կամ Նյու Յորքում: Նույնն է տեղի ունենում ֆինանսական ռիսկերի դեպքում: Շատ գլոբալ ռիսկեր, իրոք, ի հայտ են գալիս նման արագությամբ: Եվ եթե մենք ցանկանում ենք գնահատել և գտնել լուծումներ, պետք է փոխենք մեր վերաբերմունքն՝ օգտագործելով ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության կենսունակ ու հարմարվողական մեթոդները:


Առաջին երեք արդյունաբերական հեղափոխությունները բացատրելու համար դյուրին էին: Առաջինի դեպքում մենք բացահայտեցինք՝ ինչպես այրել վառելանյութն արտադրության գործարկման համար, երկրորդի դեպքում, մեր կյանքն ավելի լավը դարձնելու նպատակով, օգտագործեցինք էլեկտրականությունը, իսկ երրորդին սովորեցինք՝ ինչպես օգտագործել համակարգիչները: Այս տարվա սկզբին, կայուն զարգացման համար աշխարհի առաջատար հարթակներից մեկում՝ «Աբու Դաբի կայունության շաբաթի» ընթացքում, ես ներկայացրեցի իմ տեսակետն արհեստական բանականության ապագա ազդեցության մասին: Որպես նախկին մաթեմատիկոս, ֆիզիկոս և համակարգչային գիտնական, ով աշխատել է դրա առաջին մոդելների վրա, կարծում եմ՝ որևէ էական պատճառ չկա արհեստական բանականությունից վախենալու համար: Մարդկային քաղաքակրթության գեղեցկությունն այն է, որ փոփոխությունը, զարգացումը և մտահոգությունը քայլում են ձեռք ձեռքի տված: Մենք պետք է կառավարենք այս իրականությունը և լուծումներ տանք: Կարծում եմ՝ արհեստական բանականությունն ու մարդիկ կգոյակցեն, չեն մրցի, և արհեստական բանականությունը կծառայի մեզ, ոչ թե հակառակը: Ավելին, ճիշտ այնպես, ինչպես նախորդ բոլոր հեղափոխություններն ավարտվեցին ավելի շատ աշխատեղերի ստեղծումով, քան դրանք փակելով, նույնը կլինի նաև չորրորդ արդյունաբերական հեղափոխության պարագայում: Եվ այս նոր աշխատատեղերն օգտակար կլինեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:


Աշխարհն այսօր շատ արագ է փոխվում, և, իմ կանխատեսմամբ, մենք չենք կարողանալու տարբերակել այսօրվա չորրորդ հեղափոխությունը հինգերորդից կամ վեցերորդից և այդպես շարունակ:
Նախորդ յուրաքանչյուր փոփոխություն անհանգստություն էր առաջացնում, թե ինչպիսի ազդեցություն կունենա մեր կյանքի վրա և աշխատատեղեր կխլի. Luddites-ից սկսած, որը պայքարում էր մեքենայացման դեմ, մինչև այն վախը, որ համակարգիչները մեզ բոլորիս անգործ կդարձնեն:
Համաշխարհային քաղաքականության ավանդական կառուցվածքն անցնում է հարմարեցման փուլով: Այս ամենը ենթադրում է, որ մենք անհապաղ պետք է օժանդակենք մեր աշխատուժին: Հիմնարար նոր գաղափարների աճի դեֆիցիտը և խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարիքը հանգեցնում են հմտությունների և տաղանդների ավելի լայն շրջանակի գոյության անհրաժեշտության, քան նախկինում էր:
Դասական քաղաքական պրիզմայում կարևոր նշանակություն ունեին կապի կազմակերպված ձևերը՝ ցեղերն, ազգերը, կրոնները, գաղափարախոսությունները, կուսակցությունները և քաղաքական ինստիտուտները: Այդ համատեքստում անցումը քվանտային քաղաքական աշխարհին եղավ ավելի արագ, անկանխատեսելի և, թվում է, թե անկանոն ձևով: Այսօր մենք գտնվում ենք քվանտային քաղաքականության, քվանտային վարքագծի և քվանտային ազդեցության նոր դարաշրջանում, ինչը նաև դժվարացնում է ամբողջ պատկերը տեսնելը, քանի որ այդ ամենը ևս նոր է և գլոբալ:
Այս ամենի եզրահանգումներից մեկն այն է, որ կանայք ունենալու են ավելի մեծ հնարավորություններ, քան նախկինում։ Շատ կանանց բացառիկ փորձը՝ որպես սնուցողներ և սոցիալական հոգացողներ, եղել է շատ մշակույթների սրտում և կենսական նշանակություն է ունեցել կայուն հասարակություն ձևավորելու գործում։ Եթե մենք կարողանանք զարկ տալ այսպիսի փորձառություններին՝ կառուցելու կայուն հարաբերություններ բիզնեսում և բարելավել դրանք տեխնոլոգիաների միջոցով, ապա մենք կհաջողենք ապագայում։ Հարցն այն է, թե որքանով են համաշխարհային առաջնորդներն իմաստուն կանանց տալու առավել մեծ հնարավորություններ՝ առերեսվելու աշխարհի մարտահրավերներին։
Մեր աշխատելաոճն ապագայում նույնպես փոխվելու է։ Եթե հետադարձ հայացք ենք նետում Իսահակ Նյուտոնի ժամանակաշրջանին, հավանաբար, ամբողջ աշխարհում հազար մարդ էր բարձրագույն մեխանիկա ուսումնասիրում։ Այնշտայնի ժամանակաշրջանում նա, հավանաբար, մեկն էր այն տասը հազար գիտնականներից, որոնք ուսումնասիրում էին քվանտային ֆիզիկա։ Այսօր քանի՞ հոգի է ամբողջ աշխարհում ներգրավված գիտական հետազոտություններում և զարգացումներում՝ սկսած առաջատար համալսարանների լաբորատորիաների գիտնականներից մինչև դրանց նկուղներում աշխատող երեխաներ։ Քանի՞ պոտենցիալ Նյուտոններ ու Այնշտայններ են դուրս գալու այնտեղից։ Եվ ինչքա՞ն է կորցնելու ռիսկը, եթե մենք բացառում ենք բնակչության 50 տոկոսը։

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ