Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով

«Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով
04.04.2020 | 21:10

«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ: «Դարոինկ» ՍՊԸ տնօրեն Կարապետ Աֆրիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը հայտնաբերվել է ապրիլի 1-ին, պարզվել է նրա շփումների շրջանակը, եւ մեկուսացվել են աշխատակիցները:


«Այս պահին արտադրությունը կասեցված է, դեռ չենք որոշել մեր հետագա գործողությունները, վերլուծում ենք, սպասում ենք իրավիճակը կարգավորվի: Ամեն օր պարտադիր ախտահանում ենք գործարանը, մեքենաները, մինչեւ այս էլ մենք օրը մի քանի անգամ ջերմաչափում ենք իրականացրել աշխատակիցների շրջանում»,- ասաց նա: Նրա խոսքով` պարզ չի, թե որտեղ է վարակվել աշխատակիցը, իսկ լուրը, որ աշխատակցի ծնողները նույնպես աշխատում են ձեռնարկությունում, չի համապատասխանում իրականությանը: «Նրա ծնողները մեզ մոտ չեն աշխատում, այդ լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինքն էլ միայն մեկ օր է ջերմություն ունեցել, ու դրանից հետո ոչ մի սիմպտոմ չի ունեցել, բայց գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հավելեց նա:
Կարապետ Աֆրիկյանը նշեց, որ պարետատնից իրենց մոտ ստուգումներ կատարվում են, անընդհատ ախտահանվում է տարածքը, աշխատակիցներն էլ պահպանել են համաճարակի ժամանակ ցուցված կանոնները:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ