Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փա­րի­զ. լու­սա­ռատ ող­բեր­գու­թ­յուն

Փա­րի­զ. լու­սա­ռատ ող­բեր­գու­թ­յուն
08.05.2020 | 00:43
«Ես եր­ջան­կա­ցա տես­նե­լով Կոն­տու­րա­ջյա­նի մերձ­քա­ղա­քա­յին բնան­կա­րը։ Նրա­նում ար­տա­հայտ­ված է հազ­վա­դեպ դի­տո­ղա­կա­նու­թյան ու­նա­կու­թյուն։ Ի­րա­պես կա­րե­լի է հա­մոզ­վել (և մի քա­նի փաս­տեր դա հաս­տա­տում են), որ օ­տար­ներն ա­վե­լի են զգում փա­րի­զյան շր­ջա­կայ­քի իս­կա­կան բնույ­թը, հատ­կա­պես այն շր­ջան­նե­րի, ո­րոնք թվում է գե­ղեց­կու­թյու­նից զուրկ են»։
Կ. ՄՈՐ­ՐՈ
Ար­վես­տի տե­սա­բան
ՊԵՏ­ՐՈՍ ԿՈՆ­ՏՈՒ­ՐԱ­ՋՅԱՆ. ԿՅԱՆ­ՔԸ ՓԱ­ՐԻ­ԶՈՒՄ
Ծն­վել է 1905-ին` Ե­դե­սիա­յում (ՈՒր­ֆա)։ Հայ­րը, կոշ­կա­կար Ներ­սե­սը, մաս­նակ­ցում է ՈՒր­ֆա­յի հե­րո­սա­մար­տին և զոհ­վում է ան­հա­վա­սար կռ­վում։ Ան­կաս­կած այս դա­ժան դր­վա­գը ու­ղեկ­ցե­լու էր նրան, տաս­նա­մյա տպա­վոր­վող տղե­կին ողջ կյան­քում, մինչև կյան­քի ող­բեր­գա­կան ա­վար­տը 1956-ին, Երևա­նում։ Դա­ժան դր­վագ­նե­րը նա­խորդ դա­րաս­կզ­բին հա­յու­թյան ե­րի­տա­սարդ սերն­դի հո­գեմ­տա­կեր­պում ցա­վա­լի հուն­դեր էին ցա­նում։ Պետ­րո­սը կորց­նում է մո­րը, քույ­րե­րին և եղ­բոր` Ար­շա­կի հետ ա­պաս­տան է գտ­նում Հա­լե­պի ազ­գա­յին որ­բա­նո­ցում։ Բայց նրանց հա­յացքն ուղղ­ված էր դե­պի արևմուտք։
1923-ին եղ­բայր­նե­րը մեկ­նում են Փա­րիզ։ Պա­տա­նի Կոն­տու­րա­ջյա­նը ինք­նակ­րթ­վում է Մոն­պառ­նա­սի բո­հեմ-մի­ջա­վայ­րում, գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում, թան­գա­րան­նե­րում և նշա­նա­վոր Ֆեռ­նան Լե­ժեի ստու­դիա­յում։ Այ­նու­հետև ո­րո­նում­ներ, ձեռք­բե­րում­ներ, ճա­նա­չում Փա­րի­զում։
1930-ից Պետ­րոս Կոն­տու­րա­ջյանն ա­նընդ­մեջ մաս­նակ­ցում է նշա­նա­վոր «Աշ­նան» սա­լո­նին, ժա­մա­նակ անց ըն­տր­վում է նշյալ սա­լո­նի հիմ­նա­դիր ըն­կե­րու­թյան և նրա մր­ցու­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ։ Նա ներ­փակ երևույթ չէր, հա­ճախ մաս­նակ­ցում էր «Ան­կախ­նե­րի» և «Հայ ա­զատ ար­վես­տա­գետ­նե­րի միու­թյան» պար­բե­րա­կան ցու­ցա­հան­դես­նե­րին։ Ե­րի­տա­սարդ նկա­րի­չը նկատ­վեց, գնա­հատ­վեց և սիր­վեց Ֆրան­սիա­յի խիստ գե­ղար­վես­տա­սեր և բա­վա­կա­նա­չափ քմա­հաճ մայ­րա­քա­ղա­քում։ «Ռևյու մո­դեռն» ամ­սա­գի­րը 1937-ին այս­պես բնո­րո­շեց նրա ար­վես­տը. «Նա կա­րո­ղա­նում է լրիվ թարգ­մա­նել, վե­րար­տադ­րել այն հույ­զը, որ ապ­րում է նա­տու­րա­յի առջև...»։
1939 թվա­կան։ Ֆա­շիզ­մի հաղ­թար­շավն էր, Ֆրան­սիան թևա­կո­խել էր դի­մա­կա­յու­թյան շր­ջա­փու­լը։ Հայ­տա­րար­վում է զո­րա­հա­վաք, ու շա­տե­րի հետ ֆրան­սահ­պա­տակ Պետ­րո­սը զո­րա­կոչ­վում է, մաս­նակ­ցում ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին։ Մաս­նակ­ցում է, հաղ­թում և վե­րա­դառ­նում է, կանգ­նում նկա­րա­կա­լի ա­ռաջ։
1945 թվա­կան։ Ար­դեն ճա­նաչ­ված Կոն­տու­րա­ջյա­նը Պի­կա­սո­յի, Մա­տի­սի, Գրո­մե­րի, Ռուո­յի և այլ նշա­նա­վոր վար­պետ­նե­րի հետ մաս­նակ­ցում է «Ժա­մա­նա­կա­կից մեծ նկա­րիչ­նե­րը ռազ­մա­գե­րի­նե­րի օգ­տին» ան­նա­խա­դեպ նկա­րա­հան­դե­սին։ Նա ա­ռանց ա­վե­լորդ ճի­գե­րի և հան­կարծ կանգ­նում է մե­ծե­րի շար­քում, քա­նի որ թարգ­մա­նել և վե­րար­տադ­րել էր հույ­զը։ Հույ­զը ե՞րբ գե­րակշ­ռեց նրա ֆրան­սա­հայ­կա­կան կտավ­նե­րում։ Գու­ցե այն տա­րի­նե­րի՞ն, երբ Սոր­բո­նի հա­մալ­սա­րան էր հա­ճա­խում, մաս­նակ­ցե­լով փի­լի­սո­փա­յու­թյան և հնա­գի­տու­թյան դա­սըն­թաց­նե­րին։
ԼԵ­ՆԻ­ՆԱ­ԿԱՆ, Ե­ՐԵ­ՎԱՆ, ԱՆ­ՏԵ­ՍԱ­ՆԵ­ԼԻ ԿԱ­ԽԱ­ՂԱՆ­ՆԵՐ
1947 թվա­կան։ Աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան մի ստ­վար հատ­վա­ծը բռ­նում է հայ­րե­նա­դար­ձու­թյան ճա­նա­պար­հը։ Կոն­տու­րա­ջյա­նը կար­ծես թե հայ­տն­վել էր աշ­խար­հահռ­չակ­ման շե­մին։ Նա կանգ­նել էր բախ­տո­րոշ ընտ­րու­թյան խաչ­մե­րու­կում։ Կամ պետք էր շա­րու­նա­կել բուռն ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը և հաս­նել հա­մաշ­խար­հա­յին ճա­նաչ­ման (ար­վես­տա­բա­նա­կան միտ­քը բա­րե­հաճ էր նրա հան­դեպ, մե­ծե­րը գնա­հա­տում էին, մի­ջա­վայ­րը սի­րում էր նրան), կամ էլ կյան­քը շա­րու­նա­կել ե­ղեռ­նից փրկ­ված մեծ հայ­րե­նի­քի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում, որ­տեղ ապ­րում ու բար­գա­վա­ճում էր հա­յու­թյու­նը մուր­ճի ու ման­գա­ղի գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պա­րում, սա­կայն ուր լիա­բուռն ստեղ­ծա­գոր­ծում էին Սա­րյանն ու Քո­չա­րը, Ա­րա Սարգ­սյանն ու Եփ­րեմ Սա­վա­յա­նը, Կա­լենցն ու Կո­ջո­յա­նը, Շահ­վեր­դյանն ու Հա­կո­բյա­նը, շա­տե­րը։ ՀԽՍՀ մայ­րա­քա­ղաք Երևա­նը 20-րդ դա­րում Հայ­կա­կան աշ­խար­հի կեր­պար­վես­տա­յին մայ­րա­քա­ղաքն էր։ Կոն­տու­րա­ջյա­նը 42 տարե­կան էր, նկար­չի հա­մար սա և՛ ե­րի­տա­սարդ տա­րիք էր, և՛ վաս­տա­կա­շատ հա­սակ։ Նա ար­դեն կա­յա­ցած էր և, այ­նուա­մե­նայ­նիվ, չվա­րա­նեց և ուղևոր­վեց դե­պի հայ­րե­նիք։
«1947 թ. սո­ցիա­լիզ­մի սի­րուն հա­մար ես հրա­ժար­վե­ցի իմ թան­կա­գին հա­րա­զատ­նե­րիցս ու մեն-մե­նակ ներ­գաղ­թե­ցի Հա­յաս­տան»,- գրել է նա։ Նա, ով երկ­րորդ ան­գամ էր կորց­նում մեր­ձա­վոր ա­րյու­նա­կից­նե­րին։ Երկ­րորդ ան­գամ` կա­մա­վոր։ ՈՒր­ֆա­յում ծն­ված, Հա­լե­պում ա­պաս­տա­նած, Փա­րի­զում էլ հա­սակ ա­ռած Կոն­տու­րա­ջյա­նը հաս­տատ­վում է Լե­նի­նա­կա­նում։
Հետ­պա­տե­րազ­մյան Լե­նի­նա­կա­նը, ինչ խոսք, բա­րե­կե­ցու­թյան կենտ­րոն չէր։ Բայց նկա­րիչն ապ­րում էր, նե­րառ­վում էր այդ զար­մա­նա­լի քա­ղա­քի կյան­քում։ Լե­նի­նա­կա­նը Փա­րիզ չէր։ Փա­րի­զը աշ­խար­հի պեր­ճան­քի և թշ­վա­ռու­թյան խառ­նա­րանն էր։ Լե­նի­նա­կա­նը Փա­րիզ չէ՛ր, սա­կայն գե­րիչ էր իր ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ, երկ­հար­կա­նի սր­բա­շատ տու­ֆով կա­ռուց­ված այս հի­նա­վուրց քա­ղա­քում վեր էին խո­յա­նում նշա­նա­վոր ե­կե­ղե­ցի­նե­րը։ Քա­ղա­քը շն­չում էր ար­հեստ­նե­րով, թատ­րո­նով և ար­վես­տով։ Քա­ղա­քը նաև կեր­պար­վես­տա­յին էր։ Լե­նի­նա­կա­նը տա­ղանդ­նե­րի հան­գր­վան էր։ Սրամ­տու­թյուն­նե­րի, հմուտ վար­պետ-ար­հես­տա­վոր­նե­րի, ար­վես­տի ու գի­տու­թյան, թատ­րո­նի և ե­րաժշ­տու­թյան նշա­նա­վոր­նե­րը հան­դի­պում էին գրե­թե ա­մեն քայ­լա­փո­խի։
Դժ­վար է ա­սել, Կոն­տու­րա­ջյա­նը դյու­րու­թյա՞մբ մեր­վեց նոր ի­րա­վի­ճակ­նե­րին։ Պա­տե­րազ­մի դա­ժան կնի­քը խա­րա­նել էր հան­րա­պե­տու­թյան կյան­քը, և ծանր կո­րուստ­ների վիշ­տը սր­տում ան­թե­ղած և սո­ցիա­լա­կան բե­ռի տակ ու­սե­րը դեռևս չուղ­ղած խոր­հր­դա­հա­յու­թյունն այս­պես թե այն­պես գր­կա­բաց չըն­դու­նեց հայ­րե­նա­դարձ­ված եղ­բայր­նե­րին։ Սա­կայն նա նկա­րում էր, ո­րո­նում և գտ­նում էր։ Կոն­տու­րա­ջյա­նի էու­թյու­նը նկար­չա­կան էր, նա պի­տի նկա­րեր, ստեղ­ծեր չք­նաղ գոր­ծեր, ի­րեն շնոր­հա­ծի չա­փով լրաց­ներ այն բա­ցը, որն առ­կա էր 20-րդ դա­րի ա­ռա­ջին կե­սի հայ բազ­մա­շերտ կեր­պար­վես­տում։
1956 թվա­կան։ Կոն­տու­րա­ջյա­նի «Սևան» և «Ա­րաբ­կիր» կտավ­նե­րը ցու­ցադր­վում են Մոսկ­վա­յում, հայ ար­վես­տի տաս­նօ­րյա­կի օ­րե­րին, նաև վե­րատպ­վում են հա­մա­միու­թե­նա­կան մա­մու­լում։
Նա մե­նա­կյաց չէ՛ր։ Բնան­կա­րում էր եր­կի­րը Երևա­նում, Սևա­նում, Ծաղ­կա­ձո­րում, Ա­րա­յի լե­ռան ստո­րո­տում։
1950-ին նա վրձ­նեց իր հա­յաս­տա­նյան շր­ջա­նի լա­վա­գույն կտավ­նե­րից մե­կը. «Ամ­պա­մած օր։ Սևան»։ Սա զար­մա­նա­լի Սևա­նա լիճ է և զար­մա­նա­լի ամ­պա­մա­ծու­թյուն։ Որ­քա՜ն թա­խիծ կա այս­տեղ, ուր կար­ծես թե թախ­ծե­լու կա­րիք չկա, լի­ճը, լու­սա­վոր­ված արևի վեր­ջին ցոլ­քե­րով, ինք­նա­բավ հան­դար­տու­թյան մեջ է։ ՈՒ թվում է, թե այս Սևա­նը նա պատ­կե­րել է իր կյան­քի ֆրան­սիա­կան շր­ջա­նում, միայն կեր­պար­վես­տա­գե­տին հա­տուկ տե­սիլ­քա­յին ներ­հա­յե­ցո­ղու­թյամբ։ Գույ­ներն այս­տեղ հյու­սի­սա­յին են, Սևանն ա­սես Գրե­նլան­դիա­յի մի ան­հայտ ծո­վա­խորշ է։ Գու­ցե նա գա­լիք օր­վա տագ­նա՞պն էր զգում։ Թվում էր, թե հայ­րե­նի­քում գնա­հատ­ված է, բայց հո­գու խոր­քում նա դեռ Փա­րի­զում էր։ Ճա­նաչ­ված ար­վես­տա­բան Մար­տին Մի­քա­յե­լյա­նը բարձր է գնա­հա­տում Կոն­տու­րա­ջյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան փա­րի­զյան շր­ջա­նը և մի ա­ռի­թով բնո­րո­շեց նրան այս­պես. «Նա իր ար­վես­տում նուրբ էր, ինչ­պես ֆրան­սիա­ցի և խոր ինչ­պես հայ»։
Նրա վախ­ճա­նը ա­ռեղծ­վա­ծա­յին էր և ող­բեր­գա­կան։ ՈՒ մինչ օրս պատ­ված է ան­թա­փանց վա­րա­գու­յրով։ Բայց ար­դյոք կա­րիք կա՞ բա­նա­լու վա­րա­գույ­րը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, նա ֆրան­սա­հայ նկա­րիչ էր, քան­զի կյան­քի ա­ռա­ջին փու­լում ստեղ­ծա­գոր­ծել է ա­վե­լի ա­զատ և խոր։ «Գե­տա­փին», «Բան­վո­րա­կան թա­ղա­մաս», «Քա­րե կա­մուրջ», «Մայ­րը ման­կան հետ», «Մտո­րում­ներ» «Փո­ղո­ցում», թվար­կու­մը կա­րե­լի է շա­րու­նա­կել, քա­նի որ Կոն­տու­րա­ջյա­նը Փա­րի­զում նկա­րում էր հույ­զով, մտ­քով, մշ­տա­պես պա­րուր­ված կո­րու­սյալ հայ­րե­նի­քի լու­սա­վոր կա­րո­տա­բաղ­ձու­թյամբ։
«Իր կտավ­նե­րում ու գծան­կար­նե­րում պատ­կեր­վող օ­բյեկ­տը շատ հա­ճախ Կոն­տու­րա­ջյա­նը ներ­կա­յա­ցնում է իբրև քան­դա­կա­յին հաս­տա­տուն, դե­պի վեր նե­ղա­ցող մի ամ­բող­ջա­կան, հո­ղա­նիստ կերտ­վածք»,- այս­պես է բնո­րո­շել նրան մեկ այլ ճա­նաչ­ված ար­վես­տա­բան` Շա­հեն Խա­չատ­րյա­նը։
ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Ան­շուշտ, Պետ­րոս Կոն­տու­րա­ջյա­նը «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» երկ­րի ուխ­տա­վոր է և ան­կաս­կած ար­ժե նրա մա­սին մի ֆիլմ նկա­րա­հա­նել։ Ցան­կա­լի է գե­ղար­վես­տա­կան։ Բա­վա­կա­նա­չափ ու­շագ­րավ գե­ղար­վես­տա­կան և ազն­վա­կան երևույթ է նա։ Այս հար­ցով էլ դի­մենք մե­կե­նաս­նե­րին։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 8593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ