Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Համաճարակային քայլերի մա­սին ինչ-որ բան կա՛մ ճիշտ չեն ա­սում, կա՛մ վա­խե­նում են ճիշտն ա­սե­լուց»

«Համաճարակային քայլերի մա­սին ինչ-որ բան կա՛մ ճիշտ չեն ա­սում, կա՛մ վա­խե­նում են ճիշտն ա­սե­լուց»
05.06.2020 | 00:16
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է քա­ղա­քա­գետ ԿՆՅԱԶ ՍԱ­ՐՈ­ՅԱ­ՆԸ:
-Պա­րոն Սա­րո­յան, կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը հա­տել է 10 հա­զա­րի սահ­մա­նը, իշ­խա­նու­թյու­նը, որ ի սկզ­բա­նե ա­սում էր, թե «պին­ցե­տով հատ-հատ կհա­նենք ու ա­րա­ղով դի­զին­ֆեկ­ցիա կա­նենք», այժմ բո­լո­րիս հոր­դո­րում է ա­ռա­վել քան լուրջ վե­րա­բեր­վել հա­մա­վարա­կին: Հա­մա­չա՞փ մո­տե­ցում է:
-Ցա­վով պետք է ար­ձա­նագ­րեմ, որ հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում ձեռ­նարկ­ված շատ քայ­լեր կրել են ու շա­րու­նա­կում են կրել ա­նա­հա­մա­չափ բնույթ։ Պա­տաս­խա­նա­տու ան­ձանց վե­րոն­շյալ ո­ճի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին ա­վե­լի լավ է ընդ­հան­րա­պես չանդ­րա­դառ­նալ, քա­նի որ դրանք ի­րա­կա­նու­թյան հետ ա­ղերս չու­նե­ցող, չկշ­ռա­դատ­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներ են։ Ինչ վե­րա­բե­րում է հա­մա­վա­րա­կին լուրջ վե­րա­բեր­վե­լուն, ա­պա այն պայ­քա­րի գոր­ծում կար­ծես դար­ձել է միակ գոր­ծի­քը՝ մի կարևոր բա­ցա­ռու­թյամբ. լր­ջու­թյու­նը չի կա­րող միա­կող­մա­նի լի­նել ու միայն հան­րու­թյա­նը վե­րա­բե­րել, քան­զի դրա ջա­տա­գովն ու ա­ռաջ մղո­ղը, այ­սինքն, լր­ջու­թյան օ­րա­կար­գի թե­լադ­րո­ղը մեզ նման ան­ցու­մա­յին հա­սա­րա­կու­թյուն­նե­րում իշ­խա­նու­թյու­նը պետք է լի­նի։ Ե­թե ան­գամ որևէ ցու­ցա­նիշ չվերց­նենք, այլ միայն նա­խորդ եր­կու ա­միս­նե­րի դի­նա­մի­կան ու­սում­նա­սի­րենք, կհաս­կա­նանք՝ կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն ինչ­պես է աշ­խա­տել: Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նախ ա­սում էին, թե ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը պատ­րաս­տե­լու հա­մար փոր­ձում են ժա­մա­նակ շա­հել, բայց այդ հայ­տա­րա­րու­թյու­նից եր­կու ա­միս անց լսում ենք, որ հի­վան­դա­նո­ցա­յին տե­ղերն ար­դեն չեն բա­վա­կա­նաց­նում, վա­րակ­ված­նե­րից ոչ բո­լո­րին է հնա­րա­վոր բու­ժօգ­նու­թյուն ցույց տալ, իսկ վա­րա­կի դեմ պայ­քա­րում ներգ­րավ­ված ա­ռաջ­նա­յին օ­ղա­կի բուժ­հաս­տա­տու­թյուն­ներն էլ կազ­մա­կերպ­վա­ծու­թյան և ռե­սուր­սա­յին հա­գեց­վա­ծու­թյան ա­ռու­մով, հս­կա­յա­կան խն­դիր­նե­րի մա­սին են բարձ­րա­ձայ­նում։ Սա վկա­յումն է այն բա­նի, որ նա­խորդ եր­կու ամ­սում ժա­մա­նակն ու ռե­սուրս­նե­րը ծախ­սել ենք գրե­թե զրո­յա­կան ար­դյուն­քով: Այ­սինքն, պա­տաս­խա­նա­տու­ներն ինչ-որ բան կա՛մ ճիշտ չեն ա­սում, կա՛մ վա­խե­նում են ճիշտն ա­սե­լուց։ Ի­հար­կե, չենք կա­րող ա­սել, թե առ­հա­սա­րակ ո­չինչ չի ար­վել, բայց փաստ է, որ օ­պե­րա­տիվ կա­ռա­վա­րու­մը սխալ թի­րախ­նե­րով ու դեռևս ան­հաս­կա­նա­լի մե­թո­դա­բա­նու­թյամբ է ի­րա­կա­նաց­վել:
-Վար­չա­պե­տը, մարդ­կանց անձ­նա­կան լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կե­լով, փոր­ձում է լր­ջա­նա­լու ու սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պա­հե­լու կոչ ա­նել: Նման երևույ­թին ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում, դա երկ­րի ա­ռաջ­նոր­դին բնո­րո՞շ տեխ­նո­լո­գիա է:
- Այն­պես չէ, որ այս տեխ­նո­լո­գիան նոր է կի­րա­ռում վար­չա­պե­տը, պար­զա­պես մա­տուց­ման ձևն է տրանս­ֆոր­մաց­րել։ Շուրջ մեկ շա­բաթ վար­չա­պե­տը լր­ջա­նա­լու կո­չեր էր ա­նում հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով։ Ինչ վե­րա­բե­րում է ար­դեն լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կե­լուն, այդ տեխ­նո­լո­գիա­յի կի­րառ­ման ին­տեն­սի­վու­թյա­նը, ո­ճին ու դրա մի­ջո­ցով փո­խանց­վող մե­սիջ­նե­րին, ա­պա այս­տեղ խն­դիր կա։ Տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ ի­րա­վի­ճա­կի միակ պա­տաս­խա­նա­տուն ու մե­ղա­վո­րը քա­ղա­քա­ցի­նե­րի ու տն­տե­սա­կան օ­բյեկտ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­ներն են, ին­չը, մեղմ ա­սած, ար­դար չէ։ Ոչ ոք չի ու­զում վա­րակ­վել ու ծանր կա­ցու­թյան մեջ ընկ­նել, բայց ե­թե ա­մեն ինչ ու­զել-չու­զե­լով լի­ներ, ա­պա հարց կա­ռա­ջա­նար պե­տու­թյան գո­յու­թյան, պե­տա­կան իշ­խա­նու­թյու­նը գոր­ծար­կող­նե­րի գո­յու­թյան ու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ Նա­խորդ եր­կու ա­միս­նե­րը պա­րե­տա­տան ու օ­պե­րա­տիվ կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նող­նե­րի հա­մար պետք է լակ­մու­սի թուղթ լի­նեին հաս­կա­նա­լու հա­մար, թե ժո­ղո­վուր­դը, անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյունն ի­րաց­նե­լիս, որ­տեղ է թե­րա­ցել, և պե­տու­թյունն ինչ հա­վե­լյալ մի­ջոց­ներ պետք է ձեռ­նար­կի այդ թե­րա­ցում­նե­րը շտ­կե­լու, խն­դիր­նե­րը մեղ­մե­լու ա­ռու­մով։ Եվ ե­թե այժմ մենք խն­դի­րը գո­նե ո­րո­շա­կիո­րեն չենք հաղ­թա­հա­րել, ա­պա նշա­նա­կում է, որ օ­պե­րա­տիվ կա­ռա­վա­րու­մը ձա­խող­վել է: Պետք է շատ ա­րագ քայ­լեր ձեռ­նար­կել, հա­մա­կար­գել դրանք ու անց­նել ճգ­նա­ժա­մա­յին իմ­պե­րա­տիվ կա­ռա­վար­ման։ Ե­թե նա­յում ենք վա­րա­կի տա­րած­ման դի­նա­մի­կա­յին, ա­պա չենք տես­նում մե­թո­դա­բա­նա­կան ու գոր­ծի­քա­կազ­մա­յին փո­փո­խու­թյուն: Ոչ գծա­յին դի­նա­մի­կա­յով տա­րած­վող հա­մա­վա­րա­կի դեմ, փաս­տո­րեն, պայ­քա­րում ենք գծա­յին կա­ռա­վար­մամբ, որն իր բնույ­թով նույ­նիսկ այդ ստան­դարտ վի­ճա­կում հե­ռու է նե­րա­ռա­կան լի­նե­լուց։ Ակն­հայտ է, չէ՞, որ ար­դյու­նա­վե­տու­թյուն ակն­կա­լել հնա­րա­վոր չէ։ Ե­թե այս պայ­քա­րի շղ­թան սկս­վում ու ա­վարտ­վում է սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, ա­պա որևէ բա­նի մա­սին խո­սելն ա­վե­լորդ է։ ՈՒ ե­թե վար­չա­պե­տը հի­մա պետք է լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կի, որ պա­տաս­խա­նա­տու օ­ղակ­նե­րը հաս­կա­նան՝ որ­տեղ ու ինչ ա­նեն, մարզ­պետ­նե­րը տե­ղից շարժ­վեն և այլն, ա­պա այդ լու­սան­կար­նե­րը մեկ ա­միս ա­ռաջ էլ կա­րող էին հրա­պա­րա­կել, քա­նի որ նույն վի­ճակն էր գրե­թե:
- Կա­ռա­վա­րու­թյան ու Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տանքն ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք, հա­մար­ժե՞ք են ե­ղել քայ­լե­րը:
-Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տան­քը գնա­հա­տե­լու տե­սա­նե­լի ցու­ցիչ­ներ, որ­պես այդ­պի­սիք, այս պա­հին չկան: Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում կամ կա­ռա­վար­ման գոր­ծում քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը հետևել է կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կան գծին՝ բա­ցա­ռե­լով ընդ­դի­մու­թյան մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը, մեր­ժե­լով նրանց ա­ռա­ջարկ­ներն ու նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է կա­ռա­վա­րու­թյան գնա­հա­տա­կա­նին՝ ա­ռող­ջա­պա­հա­կան, սո­ցիա­լա­կան ու տն­տե­սա­կան ա­ռու­մով, ա­պա ակն­հայտ է՝ Հա­յաս­տա­նում ա­վե­լի շուտ ի­րա­վի­ճակն է ազ­դում կա­ռա­վար­ման վրա ու իր հետևից տա­նում կա­ռա­վա­րող­նե­րին, քան հա­կա­ռա­կը։
-Գա­լով քա­ղա­քա­կան հար­ցե­րի՝ այս վի­ճա­կում ան­գամ իշ­խա­նու­թյու­նը չի հրա­ժար­վում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի իր իսկ բնո­րո­շու­մով «ճգ­նա­ժա­մը» լու­ծե­լու հար­ցից: Հա­սա­րա­կու­թյա­նը հի­մա դա առ­հա­սա­րակ հու­զու՞մ է:
-Ցան­կա­ցած ա­դեկ­վատ մար­դու հա­մար վա­ղուց էր պարզ, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ոչ թե հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րից բխող ու հա­սա­րա­կա­կան մեծ խմ­բե­րի կող­մից ձևա­կերպ­ված պա­հանջ է, այլ բա­ցա­ռա­պես իշ­խա­նու­թյան կող­մից ստեղծ­ված ու հա­մա­ռո­րեն ա­ռաջ մղ­ված օ­րա­կարգ։ Աբ­սուրդ է մտա­ծել, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ֆունկ­ցիո­նալ կա­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին հս­տակ պատ­կե­րա­ցում չու­նե­ցող քա­ղա­քա­ցուն պետք է մտա­հո­գի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում փո­փո­խու­թյուն ա­նե­լու հարցն այն դեպ­քում, երբ այդ քա­ղա­քա­ցու սո­ցիալ-տն­տե­սա­կան կեն­ցա­ղա­յին բեռն ա­մեն օր ի­րեն դե­պի ներքև է քա­շում։ Բա­ցի այդ, ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը բա­ցա­ռա­պես ՍԴ նա­խա­գա­հի ան­ձի շուր­ջը կենտ­րո­նաց­նե­լը հու­շում էր, որ հան­րու­թյունն այս հար­ցում աուտ­սայ­դեր է: Ե­թե առ­հա­սա­րակ վե­րա­նանք այս գոր­ծըն­թա­ցում ներգ­րավ­ված կող­մե­րի ով լի­նե­լուց, ա­պա մի պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ մինչ այս պա­հը ՍԴ-ն ե՞րբ, ո՞ր հար­ցի շուրջ, քա­նի՞ ան­գամ ու ինչ­պի­սի՞ վնա­սա­կա­րու­թյամբ է հա­կա­ռակ­վել հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան կուր­սին կամ տա­պա­լել այդ կուր­սը։ Երբևէ լսե՞լ եք, որ նման ծան­րակ­շիռ հիմ­նա­վո­րում հն­չի։ Այ երբ կհն­չի նման հիմ­նա­վո­րում, այդ ժա­մա­նակ էլ կա­րող ենք խո­սել այն մա­սին, որ այդ հար­ցը հու­զում է հան­րու­թյա­նը։
-Իշ­խա­նու­թյու­նը հրա­ժար­վում է հան­րաք­վեից, հար­ցը ցան­կա­նում է ԱԺ-ի մա­կար­դա­կով լու­ծել: Այս առն­չու­թյամբ իշ­խա­նու­թյու­նը դի­մել է Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով՝ կար­ծիք-եզ­րա­կա­ցու­թյուն ստա­նա­լու: Ձեր տե­սա­կե­տը։
-Ար­դեն ա­սա­ցի, թե ի­րա­կա­նում ինչ գոր­ծըն­թա­ցի հետ գործ ու­նենք։ Ա­վե­լաց­նեմ միայն՝ իս­կա­պես տա­րօ­րի­նակ է, որ երկ­րում մո­լեգ­նող հա­մա­վա­րա­կի ու դրա­նից բխող լր­ջա­գույն խն­դիր­նե­րի հա­մա­տեքս­տում այդ հար­ցը դեռ շա­րու­նա­կում է թևա­ծել իշ­խա­նա­կան օ­թյակ­նե­րում։ Հաշ­վի առ­նե­լով վեր­ջին շր­ջա­նի իշ­խա­նա­կան գոր­ծե­լաո­ճը՝ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի սպաս­վե­լիք խոր­հր­դատ­վու­թյու­նը մեծ բան չի փո­խե­լու իշ­խա­նու­թյան մտադ­րու­թյուն­նե­րում մինչ այն պա­հը, քա­նի դեռ իս­կա­պես այն­տեղ չեն հաս­կա­ցել, թե այս փու­լում ո­րոնք ենք բո­լո­րիս ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը:
-Վրաս­տա­նը կար­գե­լի հա­յաս­տան­ցի զբո­սաշր­ջիկ­նե­րի մուտքն իր եր­կիր, փաս­տո­րեն,«ան­ցան­կա­լի եր­կր­նե­րի» ցան­կում ենք, ու հնա­րա­վո՞ր է, որ Վրաս­տա­նի նման այլ եր­կր­ներ էլ ինչ-ինչ սանկ­ցիա­ներ կի­րա­ռեն:
-Չեմ ու­զում հո­ռե­տե­սա­կան կան­խա­տե­սում­ներ ա­նել ու նաև մեծ հույս ու­նեմ, որ մենք հե­տա­գա ա­միս­նե­րին ա­վե­լի վատ վի­ճա­կում չենք հայ­տն­վի, քան կանք հի­մա։ Պար­զա­պես ար­ձա­նագ­րենք, որ Վրաս­տա­նը որևէ տա­րօ­րի­նակ բան չի ա­նում: Հա­մա­վա­րա­կա­յին բռն­կում­նե­րի պա­րա­գա­յում նոր­մալ պրակ­տի­կա է՝ եր­կր­նե­րը գո­տիա­վո­րել ըստ հա­մա­ճա­րա­կա­յին բռնկ­ման ու մար­ման մա­կար­դակ­նե­րի։ Ե­թե Հա­յաս­տանն էլ լի­ներ Վրաս­տա­նի պես շա­հե­կան վի­ճա­կում, անվ­տան­գա­յին նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՝ դի­մե­լու էր այդ գոր­ծի­քա­կազ­մին։ Ցա­վա­լին այն է, որ ե­թե Վրաս­տա­նի օ­րի­նա­կին հետևեն այլ եր­կր­ներ ևս, մենք ոչ միայն որ­պես եր­կիր վար­կա­նի­շի ան­կում ենք ու­նե­նա­լու, այլև զբո­սաշր­ջա­յին հոս­քե­րի նկա­տե­լի կո­րուստ է լի­նե­լու, քա­նի որ հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րած կամ էա­կան ա­ռա­ջըն­թաց ար­ձա­նագ­րած եր­կր­ներն ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին կոչ են ա­նե­լու չայ­ցե­լել այն եր­կր­ներ, ո­րոնք դեռևս հա­մա­վա­րա­կի բռնկ­ման փու­լե­րում են։
-Փաս­տո­րեն, հա­յաս­տա­նյան գրան­ցում ու­նե­ցող փո­խադ­րող­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­նա Եվ­րո­պա թռ­չե­լու: Խնդ­րի մա­սին դեռ ա­միս­ներ ա­ռաջ էին բարձ­րա­ձայ­նում, բայց իշ­խա­նու­թյու­նը հա­մա­ռո­րեն հա­կա­ռակն էր հա­մո­զում: Ի՞նչ է կա­տար­վում այս ո­լոր­տում:
-Մինչ այս պա­հը դեռ ման­րա­մաս­նո­րեն չի ներ­կա­յաց­վել, թե կոնկ­րետ ինչ է կա­տար­վում ո­լոր­տում։ Լսել ենք ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի պն­դում­ներն առ այն, որ խն­դիր­նե­րը ա­վե­լի վա­ղուց են ա­ռա­ջա­ցել, որ դրանք նոր չեն և այլն: Չենք կա­րող բա­ցա­ռել, որ կան խոր­քա­յին ու հա­մա­կար­գա­յին խն­դիր­ներ՝ պա­տաս­խա­նա­տու­նե­րի մեծ շր­ջա­նա­կով։ Բայց տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ այ­սօր էլ ցան­կու­թյուն չկա վեր­լու­ծե­լու ու պա­տաս­խա­նե­լու հար­ցին՝ այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ եր­կու տա­րում ո­րոշ խն­դիր­ներ չեն վե­րաց­վել, ու բա­նը սև ցու­ցա­կին է հա­սել։ Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի զե­կույ­ցը հրա­պա­րակ­վե­լուց հե­տո այդ մա­սին մտա­հո­գու­թյուն­ներ հայտ­նող­նե­րին իշ­խա­նա­մերձ շր­ջա­նակ­նե­րը հա­կա­դար­ձում են, թե լի­ցեն­զիա­յից զրկ­ված փո­խադ­րող­նե­րը քա­նի ան­գամ ու ինչ թռիչք­ներ են ի­րա­կա­նաց­րել: Ես չգի­տեմ, ի­րենք հաս­կա­նում են, թե ոչ, բայց այս պահ­ված­քը գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու, որ առ­կա խն­դիր­նե­րի ուղ­ղու­թյամբ որևէ լու­ծում չի ե­ղել, ան­գամ ի վի­ճա­կի չեն ե­ղել էա­կան շտ­կում­ներ ա­նե­լու՝ սև ցու­ցա­կից խու­սա­փե­լու հա­մար կամ ու­նե­ցել են ի­րա­վի­ճա­կը բար­դաց­նե­լու այլ հիմ­նա­վոր պատ­ճառ­ներ, ո­րոնց մա­սին լռում են։ ՈՒս­տի մեծ հարց է՝ ո՞վ է ա­վե­լի շատ ծաղ­րան­քի ար­ժա­նի՝ մտա­հո­գու­թյուն հայտ­նող­նե՞­րը, թե՞ ի­րենց գոր­ծից ան­տե­ղյակ­ներն ու հան­ցա­վոր ինք­նավս­տա­հու­թյուն ցու­ցա­բե­րող­նե­րը։
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 10463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ