Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ էլ կա­տար­վի աշ­խար­հում և ձեր կյան­քում, չչա­րա­նաք և ա­տե­լու­թ­յամբ չլց­վեք

Ինչ էլ կա­տար­վի աշ­խար­հում և ձեր կյան­քում, չչա­րա­նաք և ա­տե­լու­թ­յամբ չլց­վեք
05.06.2020 | 00:26
Ծն­վել եմ Երևա­նում՝ Պլա­նի գլ­խի հի­վան­դա­նո­ցի ծնն­դա­տա­նը, ան­ցյալ դա­րի կե­սե­րին՝ ինչ­պես ըն­դուն­ված էր ար­ձա­նագ­րել խոր­հուրդ­նե­րի երկ­րում, ծա­ռա­յո­ղի ըն­տա­նի­քում: Չգի­տեմ, հե­ղա­փո­խա­կան բա­րե­փո­խու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ծա­ռա­յող­ներ հա­սա­րա­կու­թյան մեջ պահ­պան­վել են, թե իս­պառ վե­րա­ցավ սո­ցիա­լա­կան պատ­կա­նե­լու­թյան այդ տե­սա­կը՝ տե­ղը զի­ջե­լով տե­րե­րին: Հայրս գրող էր, մայրս՝ հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի: Հայրս հի­մա մեզ հետ է միայն մտա­վոր և մեր ե­րակ­նե­րով հո­սող ա­րյան հի­շո­ղու­թյամբ, մորս ապ­րած ա­մեն օր­վա հա­մար ե­րախ­տա­պարտ եմ Աստ­ծուն: Ա­սել է թե՝ գր­քե­րի, գրի և գր­չու­թյան մի­ջա­վայ­րում եմ դաս­տիա­րակ­վել, ձևա­վո­րել աշ­խար­հա­յացքս: Եվ որ­քան էլ ժա­մա­նա­կի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից չէր խրա­խուս­վում ազ­գա­յին խն­դիր­նե­րի բարձ­րա­ձայ­նու­մը, մեր տա­նը, հորս ըն­կե­րա­կան մի­ջա­վայ­րում դա՛ էր զրույց­նե­րի, բա­նա­վե­ճե­րի հիմ­նա­կան թե­ման՝ ինչ­պե՞ս հրա­տա­րա­կել այս կամ այն գիր­քը, ա­սենք Ֆրանց Վեր­ֆել կամ Լևոն Շանթ, ինչ­պե՞ս գե­ղար­վես­տա­կան եր­կի են­թա­տեքս­տում թաքց­նել, սա­կայն ըն­թեր­ցո­ղին հասց­նել այս կամ այն ճշ­մար­տու­թյու­նը, ա­սենք, Պա­րույր Սևա­կի կամ Կոս­տան Զա­րյա­նի ա­սե­լի­քը և այլն: Նա այդ տա­րի­նե­րին «Գրա­կան թեր­թի», այ­նու­հետև «Հայ­պետհ­րա­տի» գլ­խա­վոր խմ­բա­գիրն էր: Ձեռքս բռ­նած հա­ճախ է տա­րել իր աշ­խա­տա­վայ­րը, և ինձ բախտ է վի­ճակ­վել ան­ձամբ տես­նե­լու մեր գրա­կա­նու­թյան, մշա­կույ­թի և գի­տու­թյան այն­պի­սի հե­ղի­նա­կու­թյուն­նե­րի, ո­րոնք այ­սօր դա­սա­կան­նե­րի շար­քում են: Այդ օ­րերն իմ հի­շո­ղու­թյան գան­ձերն ու հարս­տու­թյունն են: Հի­շո­ղու­թյանս մեջ դաջ­ված են նաև այն տա­րի­նե­րի Երևա­նում հա­ճախ հան­դի­պող թա­փա­ռա­կան ա­շուղ­նե­րը, Ա­րա­մու­սի գա­զա­րով բարձ­ված ա­վա­նակ­նե­րը, մաղ ու սա­րի ծա­մոն վա­ճա­ռող բո­շա­նե­րը, փո­ղոց­ներ ավ­լող եր­կա­րա­մո­րուս մո­լո­կան­նե­րը և այլ «մա­սունք­ներ», ո­րոնք այ­սօր պատ­մու­թյան գիրկն են ան­ցել: Իսկ որ ա­մե­նից տպա­վո­րիչն էր, և այ­սօր էլ հն­չում է լսո­ղու­թյանս մեջ, մեր շեն­քի տա­նի­քին տե­ղադր­ված մե­տա­ղա­կան սև սկա­վա­ռա­կից եր­բեմն հն­չող ազ­դան­շա­նա­յին շչա­կի ու­սում­նա­կան տագ­նա­պի չա­րա­գույժ և եր­կա­րա­շունչ ձայնն է, որն ան­ցորդ­նե­րին ա­կա­մա­յից ստի­պում էր եր­կինք բարձ­րաց­նել հա­յացք­նե­րը և ո­րո­նել մո­տա­կա շեն­քի տակ գտն­վող ռմ­բա­պաս­տա­րա­նը. Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ա­վար­տից ան­ցել էր ըն­դա­մե­նը 10-15 տա­րի և մարդ­կանց մեջ, հատ­կա­պես պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի և հաշ­ման­դամ­նե­րի, ո­րոնք շատ-շատ էին քա­ղա­քում, դեռ թարմ էին նրա հետ­քե­րը։
Ծն­վել եմ իմ շատ սի­րե­լի քա­ղա­քա­մայր Երևա­նում, որն այն ժա­մա­նակ վար­դա­գույն էր, իսկ կա­նաչ բա­կե­րում խան­դա­վառ խմ­բա­յին խա­ղեր էին խա­ղում ե­րե­խա­նե­րը, երբ քա­ղա­քում հա­մա­րյա բո­լո­րը ճա­նա­չում էին մի­մյանց և ձգ­տում ապ­րել որ­պես մեկ միաս­նա­կան ըն­տա­նիք՝ փո­խըմբ­ռն­մամբ և հար­գան­քով, այ­սօր­վա կար­գա­խո­սա­յին բնո­րոշ­մամբ՝ սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան թավ­շում, միայն մեկ տար­բե­րու­թյամբ, որ այն բնա­կան, ան­կեղծ և ի­րա­կան էր: Ոգևոր­վում էինք մեր դրա­ցու ա­մեն մի նոր հա­ջո­ղու­թյամբ և երկ­րի շի­նա­րա­րու­թյամբ, հետևում կարևոր կա­ռույց­նե­րի ա­մեն մի քա­րը տե­ղադ­րե­լուն, ան­կեղծ հրճ­վում, երբ միու­թե­նա­կան և մի­ջազ­գա­յին բարձ­րա­խոս­նե­րից հն­չում էին մեր հայ­րե­նա­կից­նե­րի ա­նուն­նե­րը:
Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում ու­սա­նե­լուս տա­րի­նե­րին մի օր տա­նը եր­գե­ցի «Մենք ան­կեղծ զին­վոր ենք» եր­գը, որ սո­վո­րել էի սա­սուն­ցի իմ դա­սըն­կեր­նե­րից: Հայրս հուզ­վեց՝ գի­տե՞ս, թե այդ եր­գի տրա­մադ­րու­թյուն­նե­րով քա­նի քա­ջա­զուն է մար­տն­չել և կյան­քը նվի­րա­բե­րել հայ­րե­նի­քին: Ե՛վ գի­տեի, և՛ ոչ. մեր գի­տե­լիք­նե­րը հա­յոց ա­զա­տագ­րա­կան և ինք­նա­պաշտ­պա­նա­կան մա­քա­ռում­նե­րի և հե­րո­սա­պա­տում­նե­րի, հատ­կա­պես այդ պայ­քա­րում հս­կա­յա­կան ներդ­րում ու­նե­ցող դաշ­նակ­ցա­կան­նե­րի գոր­ծու­նեու­թյան մա­սին սահ­մա­նա­փակ, ուղ­ղորդ­ված և կցկ­տուր էին, հա­ճախ հայ­հո­յա­խառն, և մենք կոր­զում էինք ճշ­մար­տու­թյու­նը ար­գել­ված գր­քե­րի չգի­տեմ ո­րե­րորդ պատ­ճե­նա­հան­ված օ­րի­նակ­նե­րից, ա­կան­ջա­լուր լի­նում ան­ցյալ դա­րի յո­թա­նա­սու­նա­կան թվա­կան­նե­րին տա­կա­վին ապ­րող քա­ջա­զուն­նե­րի խոսք ու զրույ­ցին, ո­րոնք բո­լո­րը մեզ պատ­կե­րա­նում էին որ­պես Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի զին­վոր­ներ: Դաշ­նակ­ցու­թյա­նը վե­րա­բե­րող ա­մեն մի ման­րու­քի բոլշևիկ-կո­մու­նիստ­ներն ար­ձա­գան­քում էին նույն կերպ, ինչ­պես ե­րիտ­թուր­քե­րը, ինչ­պես ներ­կա­յիս ան­կախ պե­տա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում ո­րոշ հա­կա­դաշ­նակ­ցա­կան ա­պազ­գա­յին տար­րեր, ո­րոնք լուրջ խո­չըն­դոտ են տես­նում նրա­նում՝ ազ­գա­յին ինք­նու­թյան բա­ղադ­րիչ­նե­րը նեն­գո­րեն ոտ­նա­հա­րե­լու ի­րենց մի­տում­ներն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու խնդ­րում: Տար­բե­րու­թյունն ա­ռանձ­նա­պես էա­կան չէ. միևնույն տգի­տու­թյան ու դի­տա­վո­րու­թյան կեն­սու­նա­կու­թյունն է ընդ­դեմ ազ­գա­յին ինք­նու­թյան և բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի:
Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած հայրս իր ե­րե­խա­նե­րին հայ­րե­նա­սի­րու­թյան դա­սեր չի տվել, նա ապ­րում էր՝ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը կրե­լով իր մեջ և, որ­պես կեն­դա­նի օ­րի­նակ, այն սփ­ռե­լով իր շուր­ջը, նե­րար­կե­լով մեզ: Նա եր­բեք չա­սաց, թե մեր սր­բու­թյուն սր­բոց Բիբ­լիա­կան Ա­րա­րա­տը մեր մե­ծա­գույն ցավն ու սր­բու­թյունն է և պետք է օր ա­ռաջ վե­րա­դարձ­վի տի­րո­ջը: Այդ ցավն ու պա­հան­ջա­տի­րու­թյու­նը ես կար­դում էի նրա հա­յաց­քում, երբ ա­մեն ան­գամ մեր տան պատշ­գամ­բից եր­կա՜ր նա­յում, ա­սես զրու­ցում էր Սր­բա­զան Լե­ռան հետ: Աստ­ծո տիե­զե­րա­կան ըն­ծան այն­քան մոտ էր, որ հե­ռա­վո­րու­թյունն անն­կա­տե­լի էր, ա­վե­լի ճիշտ, նա հորս, և ոչ միայն նրա, հո­գում և սր­տում էր, որ­պես հպար­տու­թյուն ու նաև ցավ: Հպար­տու­թյուն էր Տիգ­րան Պետ­րո­սյա­նի շախ­մա­տա­յին հաղ­թա­կան խա­ղին հետևե­լը Օ­պե­րա­յի հրա­պա­րա­կում, Խ. Ա­բո­վյա­նի ա­նու­նը կրող հին Աս­տա­ֆյան փո­ղո­ցի նոր կա­հա­վո­րումն ու զբո­սա­վայր հռ­չա­կու­մը, Ցե­ղաս­պա­նու­թյան 50-ա­մյա տա­րե­լի­ցին նվիր­ված ցույ­ցը, Սա­յաթ-Նո­վա­յի հո­բե­լյա­նա­կան հան­դի­սու­թյուն­նե­րը, երբ քա­ղա­քում բաց­վե­ցին հա­մա­նուն փո­ղոցն ու հայտ­նի մար­մա­րա­կերտ քան­դա­կը, Կա­րա­պի լճում լո­ղա­ցող թռ­չուն­նե­րի հմայ­քը, 70-ա­կան­նե­րի «Ա­րա­րատ» ֆուտ­բո­լա­յին թի­մի հաղ­թա­կան խա­ղե­րը, որ­տեղ միա­ձուլ­ված էին ուժն ու գե­ղեց­կու­թյու­նը, թա­տե­րա­կան և հա­մեր­գա­յին բազ­մա­թիվ հան­դի­սու­թյուն­ներ, և այլ ի­րա­դար­ձու­թյուն­ներ. դրանք ի­րոք ձեռք­բե­րում­ներ ու նվա­ճում­ներ էին՝ ինք­նա­բուխ, հա­մա­խումբ, հա­մա­ժո­ղովր­դա­կան, վա­յել զար­գա­ցող երկ­րի հաս­տա­տա­պես հպարտ և ա­պա­հով քա­ղա­քա­ցի­նե­րին։
ՈՒս­մա­նը հա­ջոր­դեց աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյունս: Նախ, հիմ­նա­կան աշ­խա­տան­քի սպա­սում­նե­րի ըն­թաց­քում գրե­ցի մի քա­նի պատմ­վածք, զբաղ­վե­ցի թարգ­մա­նու­թյամբ, լրագ­րո­ղա­կան նյու­թեր տպագ­րե­ցի՝ մա­մու­լում և ա­ռա­ջին գոր­ծուղ­ման, պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կու­թյան կազ­մում որ­պես լրագ­րող, 1979 թ. մեկ­նե­ցի Ար­ցախ՝ Ստե­փա­նա­կեր­տում Մու­րա­ցա­նի ար­ձա­նի բաց­մա­նը: Պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րից շա­տե­րը, ցա­վոք, չկան այ­սօր: Մնա­ցել ենք Վան Ա­րյանն ու ես: Ան­կեղծ ա­սած, ան­փոր­ձու­թյունս և ե­րի­տա­սարդ տա­րիքս պատ­ճառ դար­ձան մի ա­նա­խորժ բա­նա­վե­ճի, երբ ես միամ­տա­բար հարց­րի, թե ին­չու գրո­ղի կի­սանդ­րին նրա ծնն­դա­վայր Շու­շիում չի կանգ­նեց­վում և ար­ժա­նա­ցա տե­ղի փա­դի­շահ ըն­կեր Բո­րիս Սար­գի­սո­վիչ Կևոր­կո­վի քա­ղա­քա­կան կս­մի­թին: Հայրս, ի­րեն բնո­րոշ հու­մո­րա­խառն ո­ճով «մա­րեց» թե­ժա­ցող ի­րա­վի­ճա­կը՝ «Համ­բե­րիր, մի օր նաև նրա ծնն­դա­վայ­րում կկանգ­նեց­վի...»: Հան­դգ­նու­թյունս, ի­հար­կե, ան­կան­խա­տե­սե­լի վախ­ճան կու­նե­նար ինձ հա­մար, ե­թե նո­րին գե­րա­զան­ցու­թյու­նը շա­րու­նակ­վող բա­նա­վե­ճը չեզ­րա­փա­կեր ինձ միայն քա­ղա­քա­կան անգ­րա­գի­տու­թյան մեջ մե­ղադ­րե­լով։ Մինչ­դեռ բո­լորն էին հա­մոզ­ված, որ ես ըն­դա­մե­նը ճշ­մար­տու­թյունն եմ հն­չեց­րել: Իսկ դուք ա­սում եք, թե փոր­ձը նշա­նա­կու­թյուն չու­նի, կարևո­րը ան­բա­սիր լի­նելն է: Ըստ իս, փոր­ձի պա­կա­սը սխալ­վե­լու եր­կվո­րյակն է:
1980 թվա­կա­նին աշ­խա­տան­քի ան­ցա «Սո­վե­տա­կան գրող» («Նաի­րի») հրա­տա­րակ­չու­թյու­նում, որ­պես ժա­մա­նա­կա­կից գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան խմ­բագ­րու­թյան կրտ­սեր խմ­բա­գիր, ա­պա բաժ­նի վա­րիչ Լյուդ­վիգ Դու­րյանն ա­ռա­ջար­կեց պաշ­տո­նի մեկ աս­տի­ճան բարձ­րա­ցում. շու­տով նշա­նակ­վե­ցի խմ­բա­գիր: Հիմ­նա­կան աշ­խա­տանքն ինձ հնա­րա­վո­րու­թյուն և հա­մար­ձա­կու­թյուն ըն­ձե­ռեց ըն­տա­նիք կազ­մե­լու. ա­մուս­նա­ցա հա­մա­կուր­սե­ցուս՝ Վա­լյա Ա­լա­վեր­դյա­նի հետ, ում պար­տա­կան և ե­րախ­տա­պարտ եմ իմ բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րի և ձեռք­բե­րում­նե­րի, ե­րեք ե­րե­խա լույս աշ­խարհ բե­րե­լու, հատ­կա­պես, գրե­թե չորս տաս­նա­մյակ ար­դեն ինձ նմա­նին դի­մա­նա­լու, նաև ըն­տա­նե­կան ու աշ­խա­տան­քա­յին կյան­քից դուրս հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու ա­զա­տու­թյուն­նե­րի հա­մար: Է­վալ­լա՛ նրա համ­բե­րու­թյա­նը…
Մինչ 1990 թվա­կա­նը հրա­տա­րակ­չու­թյու­նում խմ­բագ­րե­ցի բազ­մա­թիվ գր­քեր, ներ­քին գրա­խո­սու­թյուն­նե­րով հաս­տա­տե­ցի կամ մեր­ժե­ցի տաս­նյակ ձե­ռագ­րե­րի լույ­սըն­ծա­յու­մը: Հի­շում եմ, նման մի թղ­թա­պա­նակ, ո­րի մեր­ժումն աղ­մուկ բարձ­րաց­րեց ո­րոշ հին բոլշևիկ­նե­րի շր­ջա­նում, նշա­նա­վոր զր­պար­տիչ Ար­տա­շես Ոս­կեր­չյա­նի հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծուն էր, որ­տեղ նա դեռ շա­րու­նա­կում էր հաշ­վե­հար­դար տես­նել Կո­մի­տա­սի և մեր մյուս «նա­ցիո­նա­լիստ» մե­ծե­րի հետ: Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում գոր­ծում էր հայտ­նի ե­րես­պաշտ զր­պար­տիչ­նե­րի մի խումբ, ո­րի ան­դամ­նե­րին բո­լորն էին ճա­նա­չում, ո­րոն­ցից խոր­շում էին նույ­նիսկ գրաքն­նիչ­ներն ու ղե­կա­վար պա­տաս­խա­նա­տու­նե­րը, քա­նի որ պաշտ­պա­նե­լով գրա­կան-գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան ար­ժա­նիք­նե­րը, հա­ջոր­դը հենց ի­րենք էին հայ­տն­վում Կրեմլ ու­ղարկ­վող հեր­թա­կան մատ­նագ­րի թի­րա­խում: Բայց դա մեկ այլ, իմ ապ­րած ժա­մա­նակ­նե­րի մա­սին ա­վե­լի հա­մա­պար­փակ պատ­մու­թյան նյութ է: Պար­զա­պես այն ժա­մա­նա­կաշր­ջա­նին բնո­րոշ էր թե բա­նա­վոր, թե գրա­վոր խոս­քի արժևո­րումն ու կարևո­րու­մը, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դրա նկատ­մամբ, ո­րը խամ­րել է մեր օ­րե­րում: Չեմ կար­ծում, թե խոս­քի ար­ժեզ­րկ­ման պատ­ճա­ռը տար­բեր ա­ռիթ­նե­րով հն­չող ան­լուրջ ու փո­ղո­ցա­յին բա­ռա­պա­շարն է միայն, այլև հռե­տոր­նե­րի ա­նար­ժա­նա­պա­տիվ և ա­նինք­նա­սեր բնույ­թը։
Հըն­թացս Հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում, հե­տա­գա­յում նաև «Եր­կիր մե­դիա» հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նում վա­րե­ցի նոր հրա­տա­րակ­ված գր­քե­րին նվիր­ված հա­ղոր­դա­շա­րեր: Իմ սցե­նար­նե­րով նկա­րա­հան­վե­ցին բազ­մա­թիվ հե­ռուս­տա­հա­ղոր­դում­ներ և ակ­նարկ­ներ:
1988 թ., երբ հայ ժո­ղո­վուրդն ա­լե­կոծ­վեց փա­ռա­հեղ և ար­դար ըմ­բոս­տու­թյան ո­գով, ո­րին ի պա­տաս­խան նե­ռը կազ­մա­կեր­պեց սում­գա­յի­թյան և հա­յաբ­նակ հայտ­նի այլ վայ­րե­րում ի­րեն բնո­րոշ նախ­ճիր­նե­րը, Աղ­դա­մից հար­ձակ­վեց Աս­կե­րա­նի ուղ­ղու­թյամբ, մենք՝ գր­չա­կից ըն­կեր­նե­րի մի փոքր խմ­բով, մեկ­նե­ցինք Ար­ցախ: Իմ ար­մատ­նե­րը Էրզ­րու­մից են, հայրս ծն­վել է Ջա­վախ­քում, և Ար­ցախն իմ նե­րաշ­խար­հում միա­վո­րեց կորց­րած հայ­րե­նի­քի ա­զա­տագ­րու­թյան գա­ղա­փա­րը՝ նե­րա­ռե­լով իր մեջ Էր­գիր ու Եր­կիր: Այդ տա­րի­նե­րին կանդ­րա­դառ­նամ մեկ այլ ա­ռի­թով:
1990 թ. մա­մու­լի կո­մի­տեի նա­խա­գահ Կա­րեն Ա. Սի­մո­նյա­նի հրա­մա­նով նշա­նակ­վե­ցի «Հա­յաս­տան» հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն: Օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ հա­մա­կող­մա­նի ճգ­նա­ժա­մի մեջ հայ­տն­ված մայր հրա­տա­րակ­չու­թյունն անհ­րա­ժեշտ էր փր­կել կոր­ծա­նու­մից: Մենք հա­ջո­ղե­ցինք, ի­հար­կե, մեծ դժ­վա­րու­թյամբ և զր­կանք­նե­րի գնով: Նույ­նիսկ կա­րո­ղա­ցանք կա­սեց­նել հրա­տա­րակ­չու­թյու­նը փա­կե­լու վե­րա­դա­սի ան­հիմն և մե­ռե­լա­ծին, կա­մա­յա­կան հրա­մա­նը: Հրա­տա­րակ­չու­թյունն ապ­րեց և այ­սօր էլ շա­րու­նա­կում է իր ըն­թաց­քը, միայն թե ոչ իր ա­վան­դա­կան ան­վա­նու­մով: Են­թադ­րում եմ, որ ան­վա­նա­փո­խու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը դեռևս նո­րան­կախ հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան այն տխ­րահռ­չակ ո­րո­շումն է, ո­րով «Հա­յաս­տան» ան­վա­նումն օգ­տա­գոր­ծե­լու հա­մար հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րը պար­տա­վոր են պե­տու­թյա­նը վճա­րել բա­վա­կան խո­շոր գու­մար... Հակ­ված չեմ կար­ծե­լու, թե «Ա­րա­րատ» ֆուտ­բո­լա­յին թի­մի ան­վա­նը հրա­ժեշտ տալն ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին նույն­պես այդ գոր­ծո­նով էր պայ­մա­նա­վոր­ված: Բայց անց­նենք ա­ռաջ: Հրա­տա­րակ­չա­կան գոր­ծի հա­մար ան­բա­րեն­պաստ այդ տա­րի­նե­րին լույս ըն­ծա­յե­ցինք գր­քեր, ո­րոնք մեր պարտ­քի մա­րումն էին պատ­մա­կան ար­դա­րու­թյա­նը՝ Սի­մոն Վրա­ցյա­նի «Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյուն», Զարևան­դի «Ան­կախ և միա­ցյալ Թու­րա­նիա», Մա­ղա­քիա արք. Օր­մա­նյա­նի «Ծի­սա­կան բա­ռա­րա­նը», «Խա­նա­սո­րա Վար­դա­նի հի­շա­տա­կա­րա­նը» և այլն:
1998 թ. վեր­ջե­րին մշա­կույ­թի, սպոր­տի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նա­խա­րար Ռո­լանդ Շա­ռո­յա­նի հրա­վե­րով աշ­խա­տան­քի ան­ցա նա­խա­րա­րու­թյու­նում, որ­պես աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար, ո­րից հե­տո նշա­նակ­վե­ցի Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նի տնօ­րեն: Ի դեպ, քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով այն­տեղ կու­տակ­ված խն­դիր­նե­րին և թե­րա­հա­վա­տո­րեն վե­րա­բեր­վե­լով դրանց շու­տա­փույթ հաղ­թա­հար­ման իմ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, հա­մա­ձայ­նու­թյունս տվե­ցի գրե­թե եր­կու ա­միս ի­րա­վի­ճա­կի ման­րակր­կիտ վեր­լու­ծու­թյու­նից հե­տո, այդ ըն­թաց­քում հա­մա­տե­ղե­լով եր­կու աշ­խա­տա­տար և պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­նե­րը: Չգի­տեմ, մեզ նման­նե­րին կա­րե­լի՞ է դի­տար­կել որ­պես դու­խով նվի­րյալ­ներ, բայց չու­նեինք հա­վե­լավ­ճար­նե­րի, պարգևավ­ճար­նե­րի և վա­յելք­նե­րի ակն­կա­լու­թյուն­ներ: Մենք պար­տա­վոր էինք ամ­րապն­դել և հզո­րաց­նել պե­տու­թյան հիմ­նա­սյուն հան­դի­սա­ցող ազ­գա­յին կա­ռույ­ցը: Կար­ծում եմ, և շա­տերն են բարձ­րա­ձայ­նում այն մա­սին, որ գրա­դա­րա­նում աշ­խա­տանքս ար­գա­սա­բեր և ար­դյու­նա­վետ է ե­ղել, հա­կա­ռակ դեպ­քում ին­չու՞ պետք է տի­կին նա­խա­րա­րու­հին ա­նօ­րի­նա­բար և կա­մա­յա­կա­նո­րեն դա­դա­րեց­ներ ինձ հետ կնք­ված աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը: Ինչևէ: Իմ պաշ­տո­նա­վար­ման տաս­նա­մյա­կից ա­վե­լի տա­րի­նե­րի ար­դյուն­քում գրա­դա­րա­նը թո­թա­փեց ի­րե­նից դամ­բա­րա­նա­յին թմ­բի­րը և վե­րած­վեց գի­տակր­թա­կան, մշա­կու­թա­յին, տե­ղե­կատ­վա­կան աշ­խույժ կենտ­րո­նի, հան­դես ե­կավ բազ­մա­թիվ հայ­րե­նան­պաստ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով, ան­դա­մակ­ցեց գրա­դա­րա­նա­յին մի շարք մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ձեռք բե­րեց վս­տա­հե­լի և հա­վա­սար գոր­ծըն­կե­րոջ վար­կա­նիշ մի­ջազ­գա­յին տար­բեր հար­թակ­նե­րում: Այդ ըն­թաց­քում, գոր­ծըն­կեր­նե­րիս հետ հա­մա­տեղ ջան­քե­րի ար­դյուն­քում, հիմք դր­վեց բազ­մա­թիվ նո­րա­մու­ծու­թյուն­նե­րի՝ Ազ­գա­յին գրա­դա­րա­նա­յին շա­բաթ, Գիրք նվի­րե­լու օր, «Հոգևոր Հայ­րե­նիք» մշա­կու­թա­յին ամ­սա­թերթ, ո­րի տպագ­րու­թյու­նը ինձ փո­խա­րի­նած պաշ­տո­նյան զար­մա­նա­լիո­րեն անն­պա­տա­կա­հար­մար գտավ, Օ­րենք գրա­դա­րան­նե­րի և գրա­դա­րա­նա­յին գոր­ծի մա­սին, պե­տա­կան տո­նա­ցույ­ցում ամ­րագր­ված Գրա­դա­րա­նա­վա­րի օր և այլն: Վեր­ջին եր­կու­սի հա­մար ե­րախ­տա­պարտ ենք եր­ջան­կա­հի­շա­տակ Ռու­բեն Հով­սե­փյա­նին և Ջեմ­մա Ա­նա­նյա­նին, այդ տա­րի­նե­րին ԱԺ հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Հրա­նուշ Հա­կո­բյա­նին: Իմ ա­նու­նը, կա­մոքն ո­մանց, կա­րե­լի է և չշո­շա­փել այդ և այլ ձեռք­բե­րում­նե­րի, ա­սենք, Հայ­կա­կան գրա­դա­րա­նա­յին միաս­նա­կան ավ­տո­մա­տաց­ված ցանց և այլ ծրագ­րե­րի, Ազ­գա­յին գրա­դա­րա­նի 175 և Հա­յոց տպագ­րու­թյան 500-ա­մյա (վեր­ջի­նիս նույ­նիսկ մաս­նակ­ցու­թյան հրա­վեր չս­տա­ցա) հան­դի­սու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման գոր­ծում, սա­կայն կան ա­նուն­ներ, ո­րոնց նկատ­մամբ ե­րախ­տա­մո­ռու­թյունն ա­նըն­դու­նե­լի և ան­բա­րո է՝ ան­կախ այն հան­գա­ման­քից՝ ըն­դու­նե­լի է տվյալ ան­ձը ո­րոշ ա­մուլ և հա­վակ­նոտ պաշ­տո­նյա­նե­րի հա­մար, թե ոչ: Պաշ­տո­նազ­րկ­մանս բուռն հա­կադր­վե­ցին և ար­ձա­գան­քե­ցին գրա­դա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը՝ կազ­մա­կեր­պե­լով հան­րա­հա­վաք, մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, ար­տերկ­րի և սփյուռ­քի կազ­մա­կեր­պու­թյուն­ներ և ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնց դի­մում­ներն ու զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի անդ­րա­դարձ­նե­րը օր­վա իշ­խա­նիկ­նե­րին՝ մնա­ցին ան­պա­տաս­խան և ան­հետևանք: Իմ կյան­քում մեկ­նար­կե­ցին հիաս­թա­փու­թյան, շին­ծու քրեա­կան գոր­ծի տաղտ­կա­լի և նող­կա­լի խա­ղե­րի, հար­ցաքն­նու­թյուն­նե­րի և զա­վեշ­տա­լի մե­ղադ­րանք­նե­րի, պար­բե­րա­կան խու­զար­կու­թյուն­նե­րի են­թարկ­վե­լու և ան­հիմն հար­ձա­կում­նե­րից պաշտ­պան­վե­լու, դրանց պա­տաս­խա­նե­լու, նաև աշ­խա­տան­քի ո­րոն­ման դժ­վա­րին ժա­մա­նակ­ներ: Այդ խո­չու­խու­թե­րի առ­կա­յու­թյու­նը մի կող­մից շա­հե­կան էր, քա­նի որ իմ մեջ կրթ­վեց մարդ­կանց մար­դան­ման­նե­րից տար­բե­րա­կե­լու մշա­կույթ, ո­րը վերս­տին հաս­տա­տեց այն ճշ­մար­տու­թյու­նը, թե չա­րու­թյունն ու ճղ­ճի­մու­թյու­նը բնո­րոշ են թույլ և հան­ցա­միտ ա­րա­րած­նե­րին: Բայց այդ տա­րի­նե­րի մա­սին պատ­մու­թյունն այլ թե­մա է, դա ար­դեն ինք­նա­կեն­սագ­րա­կան վե­պի նյութ է՝ ապ­րածս ժա­մա­նա­կի գռե­հիկ բար­քե­րի և դրանց գլ­խա­վոր կեր­պար­նե­րի դե­րա­կա­տա­րու­թյամբ, երբ եր­կի­րը դառ­նում է ո­մանց բոս­տա­նը, որ­տեղ խփում են, որ­քան կու­զեն, կցա­նեն՝ ինչ ցան­կա­նան, իսկ բեր­քա­հա­վա­քին կպարզ­վի, որ «խիա­րը թարս է ա­ճել», երբ ան­սահ­մա­նա­փակ ա­զա­տու­թյուն­ներ են տր­վում տգի­տու­թյունն ու ըն­չա­քաղ­ցու­թյու­նը մարմ­նա­վո­րող պաշ­տո­նյա­նե­րին, ո­րոնք այն աս­տի­ճան են զայ­րաց­նում ու հիաս­թա­փեց­նում հա­սա­րա­կու­թյանն ու ժո­ղովր­դին, որ նա հո­ժա­րա­կամ ու դռն­բաց հյու­րըն­կա­լում է իշ­խա­նա­կան հեր­թա­կան և ան­գե­րա­զան­ցե­լի թյու­րի­մա­ցու­թյա­նը:
ՈՒ­ժե­րիս ծաղկ­ման շր­ջա­նում դար­ձա գոր­ծա­զուրկ և հաս­կա­ցա, թե որ­քան ճշ­մա­րիտ է սե­փա­կան ե­ղուն­գով գլուխդ քո­րե­լու մա­սին ա­սույ­թը: Ե­զա­կի էին այն ան­ձինք, ով­քեր ի­րենց մեջ հաղ­թա­հա­րե­ցին իմ նկատ­մամբ իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ ան­բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քից ձևա­վոր­ված վա­խի ախ­տա­նի­շը, և ես հա­յոց լե­զու ա­ռար­կա դա­սա­վան­դե­ցի բու­հե­րից մե­կում, աշ­խա­տե­ցի Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նի խմ­բագ­րու­թյու­նում, ղե­կա­վա­րե­ցի Մու­սա լե­ռան հե­րո­սա­մար­տի և ազ­գագ­րու­թյան թան­գա­րա­նը, ո­րի ըն­թաց­քում հիմ­նա­նո­րոգ­վեց այն՝ իր տա­րած­քով հան­դերձ, մեծ շու­քով նշե­ցինք հե­րո­սա­մար­տի 100-ա­մյա­կը: Այ­նու­հետև աշ­խա­տե­ցի Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տի հու­շա­հա­մա­լիր, հա­յոց ազ­գագ­րու­թյան և ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի պատ­մու­թյան թան­գա­րա­նի տնօ­րե­նի գլ­խա­վոր խոր­հր­դա­կա­նի պաշ­տո­նում, մինչև սույն թվա­կա­նի հուն­վա­րի մե­կը, երբ նոր աշ­խա­տա­տե­ղե­րի բաց­ման և աշ­խա­տա­վար­ձե­րի թռիչ­քա­յին բարձ­րաց­ման, ներդ­րու­մա­յին հս­կա­յա­ծա­վալ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման և պե­տա­կան շի­նա­րա­րու­թյան ան­նա­խա­դեպ պայ­ման­նե­րում ինձ պա­տու­հա­սեց գոր­ծազր­կու­թյան երկ­րորդ ա­լի­քը, հու­սամ, գո­նե այս ան­գամ, քրեա­կա­նա­զերծ շր­ջա­նը:
Աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյանս ըն­թաց­քում պարգևատր­վել եմ բազ­մա­թիվ մե­դալ­նե­րով, պատ­վոգ­րե­րով և շնոր­հա­կա­լագ­րե­րով, ար­ժա­նա­ցել եմ կո­չում­նե­րի տե­ղի և ար­տերկ­րի հա­սա­րա­կա­կան և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ան­հատ­նե­րի կող­մից, և միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան եմ հա­մա­րում այդ ա­ռու­մով պե­տու­թյան կող­մից ան­տես­ված լի­նելս: Ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյանս ար­դյունքն ա­ռայժմ հե­ղի­նա­կա­յին ութ և թարգ­մա­նա­կան եր­կու գիրք ու բազ­մա­թիվ տա­րաբ­նույթ հրա­պա­րա­կում­ներ, նաև հե­ռուս­տա­հա­ղոր­դում­ներ են: Կեն­սագ­րու­թյանս ա­մե­նա­թանկ հարս­տու­թյու­նը հա­մա­րում եմ զա­վակ­նե­րիս և թոռ­նե­րիս, ո­րոնց թիվն, ան­տա­րա­կույս, կա­վե­լա­նա և հա­վա­տում եմ, որ ե­ղա­ծը կպահ­պա­նենք ա­մեն գնով, և նրանք կապ­րեն ա­զատ, ան­կախ. միա­ցյալ և հզոր հայ­րե­նի­քում, ո­րին ձգ­տել եմ ծա­ռա­յել ամ­բողջ գի­տակ­ցա­կան կյան­քիս ըն­թաց­քում՝ հա­վա­տա­րիմ և ան­դա­վա­ճան մնա­լով հայ­րե­նի­քի գա­ղա­փա­րին, նրա Հո­ղին ու Հա­յին:
Ա­հա, այս­պի­սի կարճ պատմ­վածք եր­կար ու հե­տաքր­քիր ապ­րած իմ կյան­քի մա­սին, ո­րի տո­ղա­տա­կե­րում չա­փա­զանց շատ ի­րա­դար­ձու­թյուն­ներ, դեպ­քեր ու դեմ­քեր, եր­ջան­կու­թյան ու տա­ռա­պան­քի փաս­տեր կան: Մի­գու­ցե պար­տադր­ված պա­րա­պուրդս լց­նեմ ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քով և ման­րա­մաս­նեմ այս ինք­նա­կեն­սագ­րա­կան պա­տու­մը՝ ակն­կա­լե­լով գո­նե մեկ պատ­գա­մա­վո­րա­կան աշ­խօ­րի չա­փով հո­նո­րար, ե­թե ներ­կա­յիս հմուտ ու փոր­ձա­ռու ղե­կա­վար­նե­րը նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բե­րեն նվաս­տիս նկատ­մամբ, որ աշ­խա­տել եմ նաև հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ նախ­կին­նե­րի օ­րոք և դեռ մի բան էլ ան­դին: Ա­սե­լիք, հետևա­բար նաև գրե­լիք ու ստեղ­ծա­գոր­ծա­կան մտահ­ղա­ցում­ներ շատ կան, բայց հե­ղա­փո­խա­կան ան­նա­խա­դեպ բա­րե­լա­վում­նե­րի այս շր­ջա­փու­լում ու՞մ է հե­տաք­րք­րում ազ­գա­յին մշա­կույթն ու գրա­կա­նու­թյու­նը. բո­լո­րի ուշքն ու միտ­քը նա­խա­դե­պը չու­նե­ցող հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի ի­րա­վի­ճակն է՝ ում բռ­նե­ցին, ում ա­զատ ար­ձա­կե­ցին, ով հա­ջո­ղեց ճո­ղոպ­րել երկ­րից, հա­ջոր­դը քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու ում հերթն է և նման ու­շագ­րավ քրո­նի­կոն, նե­րա­ռյալ հեր­թա­կան հե­ղա­փո­խա­կան ան­նա­խա­դեպ բա­րե­փո­խում­նե­րը, ո­րոնք մե­ծա­պես ամ­րապն­դել են մեր երկ­րի անվ­տան­գու­թյու­նը, բարձ­րաց­րել ոչ միայն նրա մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շը, այլև ժո­ղովր­դի կեն­սա­մա­կար­դա­կը, բա­րե­լա­վել սո­ցիա­լա­կան-բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը և գլուխ­նե­րից վա­նել ծու­լու­թյունն ու աղ­քա­տու­թյու­նը: Չնա­յած այդ ա­մե­նին, փոր­ձում եմ ժա­մա­նակս ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել: Ինչ­պես ա­սում են, չկա չա­րիք ա­ռանց բա­րիք: Աշ­խա­տան­քա­յին մե­կու­սաց­ման այս ըն­թաց­քում թարգ­մա­նել եմ մեկ գիրք, հե­ղի­նա­կել մեկ վի­պակ, ի մի բե­րել պատմ­վածք­նե­րի, նաև հար­ցազ­րույց­նե­րի և հրա­պա­րա­կա­խո­սա­կան, գրա­կա­նա­գի­տա­կան հոդ­ված­նե­րի մեկ ժո­ղո­վա­ծու, ո­րոնք թեև տպագր­վել են մա­մու­լում և, ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի, դրա­կան ար­ձա­գանք գտել ըն­թեր­ցող­նե­րի շր­ջա­նում, սա­կայն գր­քա­յին ա­ռու­մով ան­տիպ են, և այդ­պես էլ կմ­նան, քա­նի դեռ մշա­կույ­թի պե­տա­կան պա­տաս­խա­նա­տու­ներն ի­րենց ներ­սում այն­պի­սի նվի­րա­կան գուր­գու­րան­քով են կրում մշա­կույ­թը, որ ոչ մի կերպ, ա­սես դի­տա­վո­րյալ, չեն ցան­կա­նում բա­ժան­վել նրա­նից, դուրս բե­րել և հան­րայ­նաց­նել այն՝ գրող-ըն­թեր­ցող փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում պահ­պա­նե­լով սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան պայ­ման­նե­րը, իսկ իմ տե­սա­կը չի պատ­րաստ­վում ստանձ­նելու գր­քի հրա­տա­րակ­մանն անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ մու­րա­ցո­ղի, ա­պա նաև գրա­վա­ճա­ռի դեր: Ա­մեն մարդ իր գոր­ծով պետք է զբաղ­վի, հա­կա­ռակ դեպ­քում կու­նե­նանք այն, ինչ այ­սօր ու­նենք: Ա­մեն դիրք գրա­վող ար­ժա­նա­պատ­վու­թյուն պետք է ու­նե­նա: Այդ­պես չէ՞…
Երևի այս­քա­նով բա­վա­րար­վեմ ու փոր­ձեմ ի­մաս­տա­վո­րել կեն­սագ­րու­թյունս նոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով: Պար­զա­պես ցան­կա­նում եմ հոր­դո­րել, որ ինչ էլ կա­տար­վի աշ­խար­հում և ձեր կյան­քում, չչա­րա­նաք և ա­տե­լու­թյամբ չլց­վեք, որ գո­նե մի փոքր բա­րիա­նաք և շատ սի­րեք ոչ միայն զմի­մյանս, այլև մեր եր­կիրն ու ժո­ղովր­դին, գե­ղեց­կաց­նեք կյան­քը և գե­ղե­ցիկ ապ­րեք: Քայլ ա­րեք: Փոր­ձեք: Չեք փոշ­մա­նի: Գու­ցե մի բան ստաց­վի… Ձեզ եմ դի­մում, հար­գար­ժան նո­րա­հայտ տիկ­նայք և պա­րո­նայք, իմ տա­րի­քից և փոր­ձա­ռու­թյու­նից ել­նե­լով:
Հնա­րա­վոր է, որ նման ա­ռիթ այլևս չըն­ձեռ­վի…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
2020 թ.
Դիտվել է՝ 3841

Մեկնաբանություններ