Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես միշտ միայ­նակ եմ ե­ղել, ոչ մի կլա­նի մեջ չեմ թա­թախ­վել, երբևի­ցե ինձ չեմ վա­ճա­ռել, որևէ կոմպ­րո­մի­սի չեմ գնա­ցել»

«Ես միշտ միայ­նակ եմ ե­ղել, ոչ մի կլա­նի մեջ չեմ թա­թախ­վել, երբևի­ցե ինձ չեմ վա­ճա­ռել, որևէ կոմպ­րո­մի­սի չեմ գնա­ցել»
12.06.2020 | 02:41

«Ի­րա­տե­սի» հյու­րը դե­րա­սա­նու­հի ԿԱ­ՐԻ­ՆԵ ՋԱՆ­ՋՈՒ­ՂԱ­ԶՅԱՆՆ է: 1992-ին՝ դժ­վա­րին ժա­մա­նակ­նե­րում, հայ հան­դի­սա­տե­սը նրան տե­սավ ու սի­րեց Սոս Սարգ­սյա­նի հիմ­նադ­րած Հա­մազ­գա­յին թատ­րո­նում: Թատ­րոն, որն ան­գամ զրկ­ված էր մշ­տա­կան տա­նիք ու­նե­նա­լու բա­րե­բախ­տու­թյու­նից:
Սկզ­բում գրող­նե­րի միու­թյան դահ­լի­ճում էին խա­ղում ներ­կա­յա­ցում­նե­րը, հե­տո՝ Ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան: Ա­վե­լի ուշ թատ­րո­նը տե­ղա­փոխ­վեց Երևա­նի կի­նո­յի և թատ­րո­նի պե­տա­կան ինս­տի­տու­տի դահ­լիճ, որ­տեղ և «բնակ­վում» է մինչ օրս: Հու­սանք՝ «Հա­մազ­գա­յի­նը» իր ա­ռան­ձին շենքն ու­նե­նա­լու ե­րա­զան­քը ոչ հե­ռու ա­պա­գա­յում ի­րա­կա­նա­ցած կտես­նի, թեև ներ­կա­յում մենք և աշ­խար­հը կանգ­նած ենք ան­կան­խա­տե­սե­լի ա­պա­գա­յի առջև:
Դեռևս 1990-ա­կան­նե­րին դե­րա­սա­նու­հու խա­ղա­ցած կեր­պար­նե­րը դաջ­վե­ցին ար­վես­տա­սեր­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ, իսկ հե­տա­գա­յում Կա­րի­նե Ջան­ջու­ղա­զյա­նի խա­ղա­ցան­կը հարս­տա­ցավ մե­կը մե­կից բազ­մա­զան, տպա­վո­րիչ այլ դե­րե­րով:
Ա­վե­լի ուշ նա փոքր, բայց անկ­րկ­նե­լի մի դեր խա­ղաց Ալ­բերտ Մկրտ­չյա­նի «ՈՒ­րախ ավ­տո­բուս» ֆիլ­մում:
Այս և այլ թե­մա­նե­րի է անդ­րա­դառ­նում մեր զրույ­ցը:


-Կա­րի­նե, Ալ­բերտ Մկրտ­չյա­նի «ՈՒ­րախ ավ­տո­բուս» ֆիլ­մում երկ­րա­շարժ­ված Գյում­րու, ան­հու­սու­թյան, մահ­վան, ա­վե­րի հա­մա­պատ­կե­րում Դուք, անս­պա­սե­լիո­րեն, վե­րած­նունդն եք ա­վե­տում՝ հղի կնոջ կեր­պա­րով: Սա, կա­րե­լի է ա­սել, հե­ղա­փո­խա­կա­նի կեր­պար է այդ ֆիլ­մում: Կյան­քում է՞լ եք հե­ղա­փո­խա­կան:
-Շնոր­հա­կալ եմ էս հար­ցի հա­մար: Ի­րոք, շատ շնոր­հա­կալ եմ, ո­րով­հետև դու տե­սել ես այն, ին­չը շա­տե­րը, գու­ցե, չեն տե­սել: Ինձ հա­մար՝ որ­պես ար­վես­տա­գե­տի, որ­պես ար­տիս­տի, խիստ սկզ­բուն­քա­յին հարց է իմ հան­դի­սա­տե­սին կյանք հա­ղոր­դե­լու, հույս հա­ղոր­դե­լու հան­գա­ման­քը: Ե­թե չկա­րո­ղա­նամ հա­վատ հա­ղոր­դել, ա­պա գո­նե հույս պի­տի հա­ղոր­դեմ: Ի դեպ, Ալ­բերտ Մկրտ­չյա­նը ե­րա­զում էր ինձ հետ մեծ ֆիլմ նկա­րել: Բախ­տի բան էր, նա հե­ռա­ցավ կյան­քից, չհա­ջող­վեց ի­րա­գոր­ծել այդ ե­րա­զան­քը: Ես «ՈՒ­րախ ավ­տո­բու­սում» էդ դե­րը խա­ղա­ցել եմ այն ժա­մա­նակ, երբ ֆիլ­մը գրե­թե պատ­րաստ էր, ար­դեն մոն­տաժ­ման փու­լում էր: Նա մի ան­գամ ինձ եր­գե­լիս էր տե­սել բե­մում: Հա­մեր­գից հե­տո ե­կավ կու­լիս­ներ: Ա­սաց. «Դու ո՞վ ես, ես քեզ չեմ ճա­նա­չել, դու իմ ֆիլ­մում պի­տի ան­պայ­ման խա­ղաս»:
-Խոս­քը «Քիչ մը արև թող ներս գա» եր­գի մա­սին չէ՞, ո­րը հն­չում է նաև «ՈՒ­րախ ավ­տո­բու­սում»:
-Ա­յո՛,ա­յո՛, հենց այդ երգն էր: Մի օր պա­տա­հա­բար Սոս Սարգ­սյա­նի մոտ եր­գե­ցի այդ եր­գը, և նա եր­կար տա­րի­ներ ինձ ստի­պում էր, որ ա­մեն տեղ եր­գեմ այն: Մար­տին Վար­դա­զա­րյա­նին էլ ստի­պեց գոր­ծի­քա­վո­րել եր­գը:
-Որ­տե­ղի՞ց եք գտել այդ եր­գը, ո՞վ է հե­ղի­նա­կը:
-Հե­ղի­նա­կին չգի­տեմ, ես եր­գը լսել եմ ըն­կեր­նե­րիցս, ճգ­նա­վո­րի երգ է: Ես եր­գե­ցի, Սոս Սարգ­սյա­նին դուր ե­կավ, ու երգն էդ­պես ապ­րեց: Ես բա­վա­կան շատ եր­գեր ու­նեմ գրած, ո­րոնք նույ­նիսկ ձայ­նագ­րել եմ, բայց այդ­պես էլ չեմ եր­գել: Սա ու­րիշ թե­մա է, չեմ ու­զում հի­մա անդ­րա­դառ­նալ: Իսկ «Քիչ մը արև թող ներս գան» հայտ­նի դար­ձավ մարդ­կանց: Վե­րա­դառ­նամ «ՈՒ­րախ ավ­տո­բու­սի» իմ դե­րին: Ալ­բերտ Մկրտ­չյանն ա­սաց, որ դեռ չգի­տի՝ ինչ դեր եմ խա­ղա­լու, բայց ան­պայ­ման խա­ղա­լու եմ իր ֆիլ­մում: Ի­մա­ցա, որ ֆիլ­մը երկ­րա­շար­ժի մա­սին է, պայ­մա­նա­վոր­վե­ցինք մեկ շա­բա­թից հան­դի­պել Գյում­րիում: Եվ ես գնա­ցի՝ ար­դեն ո­րո­շած, որ պի­տի հղի կնոջ դեր խա­ղամ:
-Այ­սինքն՝ կեր­պա­րա­յին այդ լու­ծու­մը Ձե՞ր մտահ­ղա­ցումն էր:
-Ա­յո՛: Ես գնա­ցի ու Ալ­բերտ Մկրտ­չյա­նին ա­սա­ցի. «Դուք ո՞նց կա­րող եք նկա­րել երկ­րա­շար­ժի մա­սին ֆիլմ՝ ա­ռանց հույ­սի. էս ֆիլ­մում հղի կին է պա­կա­սում»: Մի տետր գրա­ռու­մեր էի տա­րել հետս՝ գա­ղա­փար­ներ, տե­սա­րան­նե­րի մշա­կում­ներ, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սխե­մա­ներ: Ալ­բերտ Մկրտ­չյա­նը գժ­վել էր, տետրս վերց­րել-թա­փա­հա­րում էր: Զար­մա­ցել էր, որ գտն­վել է մի դե­րա­սա­նու­հի, ո­րը ե­կել է նկա­րա­հան­ման հրա­պա­րակ և ա­ռա­ջարկ­ներ է ա­նում ռե­ժի­սո­րին: Ին­քը ինձ շատ սի­րեց, ես էլ՝ ի­րեն: Ափ­սոս, որ ին­քը չկա: Ան­ձամբ ինձ հա­մար դա շատ մեծ կո­րուստ էր: Առ­հա­սա­րակ, մեծ կո­րուստ էր մեր ժո­ղովր­դի հա­մար: Մի խոս­քով, ես հղի կին խա­ղա­ցի: Ի­հար­կե, իմ տե­սա­րան­նե­րը մեծ չէին, ա­վե­լին նկա­րել հնա­րա­վոր չէր: Բայց ա­մեն ինչ ստաց­վում էր հան­պատ­րաս­տից ու շատ բնա­կան: Ալ­բերտ Մկրտ­չյա­նը տե­ղում գա­ղա­փար­ներ էր հղա­նում: Ըն­թաց­քի մեջ, ոտ­քի վրա ստեղ­ծա­գոր­ծում էր: Նկա­րա­հան­ման հրա­պա­րա­կում ճմրթ­ված-նետ­ված բա­զմա­թիվ թղ­թեր էին լի­նում: Օ­րի­նակ՝ մի շատ հու­զիչ տե­սա­րան կա. ես նս­տում եմ ավ­տո­բուս, ու բո­լո­րը հրում են ավ­տո­բու­սը, տա­նում ինձ:
-Նաև ծա­փա­հա­րում են, որ նույն­պես չա­փա­զանց հու­զիչ է:
-Ա­յո՛: Դա իս­կա­պես հե­ղա­փո­խա­կա­նի, հույս հա­ղոր­դո­ղի կեր­պար էր: Փոքր դեր էր, բայց ինչ­քա՜ն հա­րուստ էր ա­սե­լի­քով: Այս­տեղ են ա­սել՝ փոքր դե­րեր չկան: Ես ոչ միայն այս դե­րում, այլև խա­ղա­ցածս բո­լոր դե­րե­րում ու կյան­քում եմ հե­ղա­փո­խա­կան: Միշտ մտա­ծում եմ, որ կյան­քը պի­տի շա­րու­նակ­վի, մար­դը պի­տի ձգ­տի լա­վա­գույ­նին: Եվ առ­հա­սա­րակ, մեր կյան­քում եր­բեք ո­չինչ կո­րած չէ: Ես սրան մե­ծա­պես հա­վա­տում եմ: Ա­յո՛, ես բնա­վո­րու­թյամբ հե­ղա­փո­խա­կան մարդ եմ: Ի ծնե եմ այդ­պի­սին: Ինձ փոքր ժա­մա­նակ ա­սում էին՝ կա­պը կտ­րած:
-«ՈՒ­րախ ավ­տո­բու­սից» բա­ցի, ի՞նչ ֆիլ­մե­րում եք հան­դես ե­կել:
-Ե­ղել են մի քա­նի դեր կի­նո­յում, մի քա­նի­սը՝ սե­րիա­լում: Շատ չեն ե­ղել: Ցա­վոք, ես չեմ կա­րո­ղա­ցել ա­նել կի­նո­յում այն, ինչ կա­րող էի և, այս ա­ռու­մով, վի­րա­վոր­ված եմ հայ կի­նո­յից:
-Ինչ-որ կոնկ­րետ պատ­ճա՞ռ կար, որ չէիք նկա­րա­հան­վում:
-1990-ա­կան­նե­րին խո­սակ­ցու­թյուն­ներ ե­ղան, նույ­նիսկ գր­վեց այն մա­սին, որ ես ար­տա­քի­նով եվ­րո­պեոիդ եմ, չեմ հա­մա­պա­տաս­խա­նում հայ կի­նո­յին: Սա շատ վի­րա­վո­րա­կան է և շատ ան­հե­թեթ: Նախ՝ ես զտա­րյուն հայ եմ: Եվ ե­թե հի­շում եք, այդ թվե­րին շատ մո­դա­յիկ էր, որ հայ կի­նը պի­տի ան­պայ­ման լի­նի սևուկ, մա­զոտ, չգի­տեմ՝ ինչ տես­քով: Դրանք էին հա­մար­վում հայ կնոջ ար­տա­քի­նին հա­մա­պա­տաս­խա­նող հատ­կա­նիշ­ներ: Բայց ին­չու՞, գրո՛­ղը տա­նի:
-Նույն գան­գա­տը լսել եմ Ժե­նյա Ա­վե­տի­սյա­նից: Նրան մե՛կ չեն նկա­րել, ո­րով­հետև հա­մա­րել են, թե դեմ­քը հայ­կա­կան չէ, մե՛կ էլ՝ թե եվ­րո­պա­կան չէ: Եվ իմ մի հար­ցազ­րույ­ցում դա­ռը հեգ­նան­քով ա­սաց. «Երևի ես մի­ջազ­գա­յին դեմք ու­նեմ»:
-Դրա հա­մար էլ էս­պես գոր­շու­թյան մեջ մնա­ցինք: Ի՞նչ ա­սեմ: Չէ՛, մի քա­նի դեր կի­նո­յում, այ­նուա­մե­նայ­նիվ, խա­ղա­ցել եմ: Պարս­կաս­տա­նում եմ խա­ղա­ցել մի մեծ կի­նո­նո­վե­լում: Պար­սիկ­նե­րը էն­պի­սի՜ բարձր կար­ծիք­ներ հայտ­նե­ցին իմ խա­ղի մա­սին:
-Դուք ու­նե՞ք մեծ դե­րի սպա­սում կի­նո­յում:
-Ա­յո՛, ես սպա­սում եմ: Ցա­վոք, մե­ծա­ցել եմ ար­դեն, չեմ խա­ղա այն, ին­չը կա­րող էի խա­ղալ ե­րի­տա­սարդ տա­րի­քում: Բայց եր­բեք ուշ չէ: Ես զգում եմ, որ տա­լու, ա­սե­լու շատ բան ու­նեմ: Կի­նոն հի­մա ինձ հա­մար շատ ա­վե­լի հաս­կա­նա­լի, հա­ճե­լի ու նա­խընտ­րե­լի է: Քա­նի որ աղ­ջիկս՝ Ան­նա Բա­յա­թյա­նը, կի­նո­ռե­ժի­սոր է, ես բա­վա­կա­նա­չափ քիթս խո­թել եմ նրա գոր­ծե­րի մեջ, խո­րա­ցել եմ, ու­սում­նա­սի­րել. շա՜տ սի­րե­ցի կի­նոն: Մենք մեծ ե­րա­զանք­ներ ու­նենք կի­նո­յում: Հինգ ֆիլմ ու­նի Ան­նան, բայց ես մի փոք­րիկ ան­ցում եմ խա­ղա­ցել նրա մոտ: Դեռ ինձ մեծ դեր չի տվել: Մենք սցե­նար­ներ ենք մտմ­տում, բայց ինձ հա­մա­պա­տաս­խան ոչ մի դեր դեռ չեմ գտ­նում: Ա­ռայժմ սպա­սում եմ: Շա՜տ-շատ եմ ու­զում խա­ղալ կի­նո­յում: Երբ նա­յում եմ ար­տա­սահ­մա­նյան ֆիլ­մե­րը, նրանց դե­րա­սա­նու­հի­նե­րի խա­ղը, վի­րա­վոր­վում եմ: Ո­րով­հետև ես էլ կա­րող եմ լի­նել այդ դե­րա­սա­նու­հի­նե­րի նման և ոչ պա­կաս: Ես հի­մա ոչ թե խնդ­րում եմ. ո՛չ, գրո՛­ղը տա­նի: Ես այն­քան ինք­նա­բավ եմ. եր­բեք դե­րի հա­մար չեմ պայ­քա­րել, դեր չեմ փախց­րել, դեր չեմ մու­րա­ցել: Բա­րե­բախ­տա­բար, ինձ տր­վել են իմ դե­րե­րը: Կի­նո­յի բա­ցը իմ կյան­քում գու­ցե ե­ղավ մեր ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նի ի­րա­կա­նու­թյան պատ­ճա­ռով. պա­տե­րազմ, պե­տա­կա­նա­շի­նու­թյուն, տար­բեր ռե­ժիմ­ներ, ծա­նոթ-բա­րե­կամ-քա­վոր շղ­թա… Իսկ ես միշտ միայ­նակ եմ ե­ղել, ոչ մի կլա­նի մեջ չեմ թա­թախ­վել, երբևի­ցե ինձ չեմ վա­ճա­ռել, որևէ կոմպ­րո­մի­սի չեմ գնա­ցել: Գու­ցե ա՞յս պատ­ճա­ռով էր, որ… Չգի­տեմ, չգի­տեմ, չգի­տեմ: Սա շատ տխուր թե­մա է: Մենք շատ դժ­վար ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում: Ես կցան­կա­նա­յի, որ մենք՝ ի­րա­կան ար­վես­տի մար­դիկս, պետք լի­նեինք: Մի­ջա­կու­թյուն­նե­րը մի լպր­ծուն բան ու­նեն, չէ՞, մեջ­նե­րը. միշտ մի ծակ կգտ­նեն, մի ձև կգտ­նեն ու աս­պա­րեզ դուրս կգան: Ես կու­զե­նա­յի, որ այ­սօր մեր պե­տու­թյունն իս­կա­պես տեր կանգ­նի իր ան­հատ­նե­րին, ի­րա­կան մշա­կու­թա­յին մարդ­կանց՝ գի­տակ­ցե­լով, որ հենց է­սօր ենք մենք պետք: Ինձ ա­մե­նից շատ է­սօր նե­ղում է իմ ան­պետ­քու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 11393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ